Մարսելոն մեկնաբանել է Բենզեմայի հասցեին հնչող սուլոցները
20.04 16:30
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարծում է, որ Կարիմ Բենզեման միայն քրտնաջան աշխատանքով կարող է պատասխանել երկրպագուների սուլոցներին։ Ֆրանսիացի հարձակվողը «Ատլետիկի» դեմ խաղում (1-1) կրկին բուռն քննադատության արժանացավ սեփական երկրպագուների կողմից։
«Ես չեմ, որ ինչ-որ մեկին պետք է դատեմ։ Ես աջակցում եմ իմ թիմակիցներին, սակայն ինձ սուլելու դեպքում ավելի քրտանջան կաշխատեի և լավ կխաղայի, որպեսզի երկրպագուների կողմից չվերածվեի թիրախի»,- ասել է Մարսելոն։