ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին շատ ուրախ է, որ անցյալ մրցաշրջանի ավարտից հետո փարիզցիների շարքերը համալրեց Նեյմարը, որը մինչ այդ պաշտպանում էր «Բարսելոնայի» գույները։ Էմերիին հարցեկ են, թե արդյոք նա Նեյմարին կփոխանակեր Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Ես շատ ուրախ եմ և գոհ, որ իմ թիմում խաղում է Նեյմարը։ Չեմ կարծում, թե «Ռեալը» թեկուզ փոքր-ինչ նախանձում է, որ մեր թիմում հանդես է գալիս նա, քանի որ նրանք մեծ պատմություն ունեն։ Նրանք հաջողությունների են հասել այնպիսի ֆուտբոլիստների հետ, որոնք այս պահին հանդես են գալիս «Ռեալում»,- ասել է Էմերին։