«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մոտակա շաբաթների ընթացքում կուղևորվի Փարիզ, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը ՊՍԺ: Բրազիլացին փարիզյան ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, և հարկերի վճարումից հետո կստանա շաբաթական 515 հազար ֆունտ ստեռլինգ ( մոտավորապես 575 հազար եվրո): Այդ մասին հաղորդում է Sky Sports-ը:
Ավելի վաղ, «Բարսելոնան» հայտարարել էր, որ Նեյմարը ցանկանում է լքել կատալոնական ակումբը: Կատալոնացիները 88,2 մլն. եվրո են ծախսել նրա տրանսֆերը գնելու վրա, իսկ ՊՍԺ-ին կվաճառեն 222մլն. եվրոյով:
Սպասվող տրանսֆերին կարող է խոչընդոտել Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան: