Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կպատրաստվեն թիմի առաջիկա խաղերին։
Ֆրանսիացիները հունիսի 2-ին կմրցեն Պարագվայի դեմ, իսկ հունիսի 13-ին՝ Անգլիայի։ Այս երկուսը ընկերական խաղեր են, իսկ ահա հունիսի 9-ին Ֆրանսիան կհանդիի Շվեդիային ԱԱ-2018-ի որակավորման փուլում։
Հայտացուցակում հայտնվել են 26 ֆուտբոլիստներ, բայց նորից բացակայում է Կարիմ Բենզեմայի անունը։ «Ռեալից» հավաքական հրավիրվել է միայն Ռաֆայել Վարանը։
Հատկանշական է, որ Դեշամը չի հրավիրել հավաքական նաև Կիլիան Մբապեին։