«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը քննադատել է թիմի ներկայիս պաշտպան Ժերար Պիկեին։ Վերջինս մի քանի օր առաջ ասել էր, որ երբեք չէր աշխատի «Ռեալում», քանի որ չի կիսում այդ ակումբի արժեքները։ Բացի այդ, Պիկեն «Ռեալին» մեղադրել էր պայքարի մղման անարդար միջոցներ ընտրելու մեջ։
«Պիկեն չպետք է խոսի այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն այլ ակումբների արժեքները»,- ասել է Գասպարը։
Միաժամանակ Գասպարը ընդգծել է Պիկեի ազնվությունը, որը միշտ «Ռեալին» պարտություն է ցանկանում.«Սուտ կլիներ, եթե «Բարսելոնայի» երկրպագուն ասեր, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բավարիայի» դեմ խաղում «Ռեալին» հաղթանակ է ցանկանում միայն այն պատճառով, որ այն իսպանական թիմ է։ Այդպիսի մարդը պարզապես կեղծավոր կլիներ»,- եզրափակել է Գասպարը։