Զիդանին հետաքրքրում է «Ռեալի» խաղը, այլ ոչ թե լավագույն մարզչի մրցանակը
10.01 17:05
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ընդգծել է, որ նրա համար գլխավորը ակումբի խաղացողներն են և թիմի խաղը: Ֆրանսիացի մարզիչը ասաց սա ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզչի մրցանակի հանձնման արարողությունից հետո:
Այդ մրցանակին տիրացավ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին: Զիդանի և Ռանիերիի հետ այդ մրցանակի համար պայքարում էր նաև Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը:
«Այն ամենը, որը ինձ հետաքրքրում է, իմ ակումբն է և նրա խաղը: Ես ցանկանում եմ, որ թիմը ցույց տա արժանապատիվ ֆուտբոլ: Պետք է շնորհակալություն հայտնեմ իմ խաղացողներին և մարզական շտաբին նրա համար, որ նրանց շնորհիվ ես ընդգրկվեցի լավագույն 3 թեկնածուների մեջ», - Զիդանի խոաքերն է մեջբերում Marca-ն:
Ռանիերին ստացել էր ձայների 22.6%-ը տարվա լավագույն մարզչի մրցանակի համար, Զիդանը ստացել էր ձայների 16.56%-ը, իսկ Սանտուշը` 16.24%-ը: