Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն, ով ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Մանակոյում», կարծում է, որ «Արքայական ակումբը» ճիշտ որոշում է կայացրել Զիդանի նշանակման հարցում:
Պորտուգալացի ֆուտբոլիստը կարծում է, որ Զիդանը կկարողանա հաջողությունների հասնել «Սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում:
«Զիդանը լավ գիտի ակումբը: Նա այն մասնագետն է, որի կարիքն ուներ «Ռեալը», - Կոենտրաուի խոսքերն է փոխանցում «Marca»-ն: