Դել Բոսկե.«Միգուցե Հոլանդիայի դեմ խաղում մեզ խանգարեց ինքնավստահությունը»
18.06 18:51
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Չիլիի դեմ խաղից առաջ խոսել է իր թիմի մասին:
«Միգուցե առաջին խաղում մեզ խանգարեց ինքնավստահությունը: Պետք է հասկանալ, որ մենք պարտվեցինք շատ կարևոր խաղում, ու պետք է ընդունենք ողջ քննադատությունը: Չեմ ցանկանում արդարացնել մեր պարտությունը:
Հիմա ամեն ինչ մեր ձեռքերում է, պետք է այդպես նայենք իրավիճակին: Երբ գործերդ լավ չեն ընթանում, պետք է քեզ հավաքես ու ցույց տաս, թե ինչի ես ունակ:
Ես արդեն գիտեմ, թե ինչ կազմ դաշտ դուրս կգա, բայց չեմ հայտնի այն: Ցանկանում եմ, որ բոլորը առողջ մոտենան խաղին, իսկ որոշ ֆուտբոլիստներ կարող են տխրել, եթե հիմա իմանան կազմը»,- ասել է Դել Բոսկեն: