«Ատլետիկոն» հետաքրքրվում է Իմոբիլեի ծառայություններով
15.05 17:07
Մադրիդի «Ատլետիկոյի» մարզչական կազմը հետևում է «Տորինոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեի խաղին, հայտնում է Bild-ը:
Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ Իմոբիլեն կարող է բավականին ուժեղացնել իր թիմի հարձակվողական պոտենցիալը:
Համաձայն աղբյուրի տեղեկության՝ «Ատլետիկոյի» ղեկավարությունը Մադրիդ է հրավիրել ֆուտբոլիստի գործակալ Մարկո Սոմելային, որպեսզի բանակցություններ անցկացնի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Իմոբիլեի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»: Ըստ դորտմունդցիների գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեի՝ ֆուտբոլիստը ցանկանում է միանալ հենց իրենց թիմին: