«Ատլետիկոյի» նախագահ. «Երեք գոլ «Ռեալին» մենք արդեն խփել ենք»
11.02 11:24
«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն կիսվել է իր սպասելիքներով Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղի վերաբերյալ:
«Մենք ամեն գնով փորձելու ենք հասնել ռևանշի և դուրս գալ եզրափակիչ: Եվ վերջապես, մենք «Ռեալին» մեկ անգամ չէ, որ երեք գնդակ ենք խփել»:
Հիշեցնենք, որ Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Ատլետիկո»-«Ռեալ» պատասխան հանդիպումը տեղի է ունենալու այսօր` փետրվարի 11-ին և սկսվելու է Երևանի ժամանակով 23:55-ին: