HalaMadrid TV MOBILE

ԼԱ ԼԻԳԱ. 1-ԻՆ ՏՈՒՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
13:17:05 22.08.2013

«Ռեալը» երեք միավոր է կորզում «Բետիսից», Մարտինոյի «Բարսելոնան» ջախջախում է «Լևանտեին», «Ատլետիկոն» մոտենում է Սուպերգավաթային հանդիպմանը ուրախ տրամադրությամբ: Ձեզ ենք ներկայացնում Լա Լիգայի մեկնարկային տուրի կարևորագույն և հետարքրիր փաստերը:

Հիանալի ձեռքբերում

Բոլորն էին սպասում Կարլո Անչելոտիի առաջին հանդիպմանը «Սանտիագո Բեռնաբեուում»: Իտալացին, ով ընդունել է թիմը մեծ ներքին խնդիրներով, պետք է ոչ միայն լուծի թիմի խաղային խնդիրները, այլ նաև խաղաղություն հաստատի հանդերձարանում: Շատերն էին փորձում գուշակել «Սպիտակ արքաների» մեկնարկային կազմը, սակայն փորձառու մասնագետը զարմացրեց բոլորին: Միայն մեկ «մաքուր» հենակետային կիսապաշտպան խաղադաշտ դուրս բերելը, Դի Մարիայի` պահեստայինների նստարանին մնալը և, իհարկե, մեկնարկային կազմում Իկեր Կասիլյասի բացակայությունը մեծ անակնկալ էին մադրիդիստների համար: 

Սակայն, ամենամեծ անակնկալը մատուցեցին «Բետիսի» ֆուտբոլիստները՝ առաջինը բացելով հանդիպման հաշիվը: Չնայած դրան, հյուրերի ուրախությունը երկար չտևեց. ընդամենը 12 րոպե անց «Արքաների» նորեկ Իսկոյի փոխանցումից հետո Բենզեման հավասարեցրեց հաշիվը: Ընդհանուր առմամբ առաջին խաղակեսում «Ռեալը», մեղմ ասած, լավ տպավորություն չգործեց երկրպագուների վրա: Ընդմիջումից հետո «Արքայական ակումբը» Կազեմիրոյի, Դի Մարիայի և Մորատայի խաղադաշտ մտնելուց հետո փոխեց խաղային պատկերը: Արդյունքում Պերեսի հիանալի ձեռքբեման՝ Իսկոյի գլխով գոլի շնորհիվ «Ռեալը» հաղթանակ կորզեց «Բետիսից»: Հենց այսպիսի հիանալի խաղի շնորհիվ Իսկոն հայտնվեց տուրի խորհրդանշական հավաքականում

Ֆանտաստիկ մեկնարկ

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն իր կատալոնական կարիերան սկսեց` «Լևանտեին» ջախջախելով: Կատալոնացիների գրոհները աներևակայելի հեշտությամբ էին անցնում և արդեն առաջին խաղակեսի միջնամասում հանդիպման ելքը պարզ էր: Արգենտինացի մարզիչը, ցանկանալով ետ չմնալ իր մադրիդյան պաշտոնակցից, պահեստայինների նստարանին էր թողել Նեյմարին, Ինյեստային և Ալբային:

Ինյեստայի փոխարեն խաղադաշտում հայտնված Սեսկ Ֆաբրեգասը, ով խաղում էր իր հարազատ գոտում, փայլուն հանդիպում անցկացրեց: Թիմերը գնացին ընդմիջման անհավատալի 6-0 հաշվի ժամանակ, և շատերը կարծում էին, որ խաղավարտին կգրանցվի «Լևանտեի» պատմության մեջ ամենախոշոր պարտությունը: Սակայն արդյունքում ստացվեց «Բարսելոնայի» ամենախոշոր հաղթանակը Լա Լիգայի մեկնարկային տուրերում: Հանդիպման ամենահետաքրքրիր դրվագներից մեկը Մեսսիի փոխարինումն էր: Արգենտինացուն «Բարսելոնայում» փոխարինեցին առաջին անգամ 2010 թվականի սեպտեմբերի 19-ից հետո: Մեզ մնում է միայն շնորհավորել Մարտինոյին ֆանտաստիկ մեկնարկի համար:

Արժանի հաղթանակ

Իսպանական երրորդ լավագույն ակումբը՝ Մադրիդի «Ատլետիկոն», Լա Լիգան սկսում էր «Սևիլյայի» դեմ արտագնա խաղով: Երկու թիերն էլ կորցրել էին առաջատար ֆուտբոլստներին, սակայն եթե մադրիդցիները բավարարվեցին միայն Ֆալկաոյի կորստով, ապա Ունաի Էմերին ամբողջությամբ նոր թիմ է կառուցում:

Ընդհանուր առմամբ զգացվում էր մադրիդյան երկրորդ ակումբի առավելությունը, ինչի շնորհիվ Իսպանիայի սուպերգավաթի հավակնորդը արժանի հաղթական է տոնում:

Անճանաչելիները

Այս ամառ ամենամեծ փոփոխությունները տեղի ունեցան «Մալագայում»: Թիմը տրանսֆերային պատուհանի ընթացքում կորցրեց գլխավոր մարզչին և հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների՝ Իսկո, Դեմիչելիս, Իբորա, Խոակին: Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը իր թիմի հետ այս մրցաշրջանում ընդհանրապես այլ խնդիրներ ունի, որն, ամբողջությամբ փոխվելով, անճանաչելի է դարձել: Անդալուսիական թիմի հակառակորդը՝ «Վալենսիան», կորցնելով թիմի առանցքային ֆուտբոլիստ Սոլդադոյին, կարողացավ մինիմալ հաշվով հաղթանակի հասնել: «Չղջիկների» կազմում լավ խաղաց երիտասարդ Դեդեն, ում Իսպանիայում համարում են մրցաշրջանի հնարավոր հայտնություններից մեկը:

Մյուս հանդիպումները

Լավ հանդիպում անցկացրեց նաև «Ռեալ Սոսյեդադը», որը պատրաստվում էր ՉԼ-ի փլեյ օֆֆ փուլի «Լիոնի» դեմ հանդիպմանը (այն ավարտվեց «Սոսյեդադի» հաղթանակով): Երկու հիանալի գոլի հեղինակ դարձան Կառլոս Վելան և Սեֆերովիչը: Շուտբոլային մասնագետներից շատերը կարծում էին, որ Ֆիլիպ Մոնտանյեի ետևից թիմը կլքեն մի շարք առանցքային ֆուտբոլիստներ, սակայն վատագույն սպասելիքները չարդարացան: Թիմը, չնայած Ասեյեր Իլյարամենդիին կորցնելուն, փայլուն խաղ ցուցադրեց և լավատեսորեն տրամադրեց իր երկրպագուներին:

Առաջնության նորեկներից միայն «Վիլյառեալին» հաջողվեց միավորներ հավաքել: «Էլչեն» և «Ալմերիան» պատվեցին համապատասխանաբար «Ռայո Վալեկանոյին» և «Վիլյառեալին»:

Ընդհանուր առմամբ առաջին տուրը գոլառատ ստացվեց. 10 հանդիպում, 35 խփած գնդակ (3,5 գոլ/խաղ):

ՏՈՒՐԻ ԽԱՂԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՏԵԼ Realmadrid.am TV ԲԱԺՆՈՒՄ:

ԱրՏուր Պետրոսյան, RealMadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4076 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կո՞ղմ եք, որ Անդրեյ Լունինն առաջիկա մրցաշրջանում լինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:56:53 16.07.2019
23:54:59 16.07.2019
20:30:42 09.07.2019
Նավասի 33 հիասքանչ սեյվերը 2018/2019 մրցաշրջանում
20:27:00 09.07.2019
«Ռեալը» գալիս է
16:51:07 02.07.2019
«Ռեալի» ֆուտբոլիստների 50 լավագույն հնարքներն ավարտված մրցաշրջանում
00:56:09 27.06.2019
«Ռեալի» լեգենդ Ռաուլը 42 տարեկան է

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33