HalaMadrid TV MOBILE

ՌԱՈՒԼ ԳՈՆՍԱԼԵՍ.«ՌԵԱԼՆ» ԻՆՁ ԱՄԵՆ ԻՆՉ ՏՎԵԼ Է»
11:41:38 22.08.2013

Սանտիագո Բեռնաբեուի գավաթի 25-րդ խաղարկությունից առաջ «Ռեալի» խաղացող Ռաուլ Գոնսալեսը մամլո ասուլիս տվեց «Բեռնաբեուի» մամլո սրահում.«Էմոցիոնալ խաղ է լինելու: Ես այստեղ եմ եկել իմ ներկայիս ակումբի հետ, բայց անհամբեր սպասում եմ «Ռեալի» մարզաշապիկը նորից կրելուն, ինչն ես արել եմ մեծ հպարտությամբ: «Ռեալն» ինձ ամեն ինչ է տվել, «Բեռնաբեուն», երկրպագուները, ու կարծում եմ` շատ հատուկ օր է լինելու: Դա ինձ համար էմոցիոնալ պահ կլինի ու մեծ տոն: Ես շատ երջանիկ եմ, որ վերադարձել եմ իմ տուն, որտեղ նորից տեսա ընկերներիս ու իմ նախկին թիմակիցներին: Հույս ունեմ` հիանալի խաղ կստացվի: Թիմակիցներս անհամբեր սպասում են այս խաղին, ու ամենակարևորն այն է, որ բոլորը հաճույք են ստանում դրանից` խաղացողները, երկրպագուներն ու մարդիկ, ովքեր դիտելու են խաղը տանը»:

Խաղի մասին.

«Շատ ուրախ եմ, քանի որ ընտանիքս ու ընկերներս այստեղ են լինելու: Երեխաներս ինձ հարցնում են` արդյո՞ք խաղացել եմ Կրիշտիանուի հետ, ու, ով գիտի, միգուցե այսօր մենք որոշ ժամանակ միասին անցկացնենք խաղադաշտում` կրելով «Ռեալի» մարզաշապիկը: Ես մարդկանց ոչինչ չեմ խնդրելու, քանի որ նրանք առանց դրա էլ միշտ ցույց են տվել իրենց սերն ու հարգանքը առաջին իսկ օրվանից, ու եթե ինչ որ մեկը կա, որ «պարտք է» մյուսներին, ապա դա հենց ես եմ: Ես նրանց գոլեր ու խաղեր եմ պարտք, որ չեմ անցկացրել թիմում»:

Իր կարիերայի ներկա փուլի մասին.

«Այս պահին ես ինձ լավ եմ զգում ֆիզիկապես, իսկ պայմանագրիս դեռ մեկ տարի էլ կա, ինչից հետո նոր ես որոշում կկայացնեմ ու կընտրեմ այն տարբերակը, որ լավագույնը կլինի բոլորի համար: Ես միշտ մտածում եմ «Ռեալ Մադրիդ» վերադառնալու մասին, ու երբ գա ժամանակը, որ ես պատրաստ լինեմ ակումբին բացի ֆուտբոլ խաղալուց այլ բան տալ, մեծ հաճույքով կվերադառնամ: Ես դեռ պետք է սովորեմ, ինչից հետո նոր պարզ կդառնա` արդյո՞ք ակումբին կարող եմ որևէ բանով օգնել»:

«Ալ Սադդի» մասին. 

«Անցած տարի մենք հաղթեցինք Քաթարի առաջնությունում ու անհամբեր սպասում ենք Ասիայի Չեմպիոնների լիգային մասնակցելուն, որը մենք հաղթեցինք մեկ-երկու տարի առաջ: Այս թիմը նաև խաղացել է Աշխարհի ակումբային առաջնությունում «Բարսելոնայի» դեմ ու արաբական աշխարհում մեծ հարգանք է վայելում: Թիմը տաղանդավոր խաղացողներ ունի, բայց, ցավոք, նրանցից ոմանք չեն կարողանա խաղալ այս խաղում: Այս թիմը ուժեղ է, իսկ խաղընկերներս շատ ոգևորված են «Ռեալի» դեմ խաղալու փաստից: Մենք հիմա միայն դրա մասին ենք մտածում` չնայելով ակումբների միջև եղած տարբերությանը: Ես ուրախ եմ, որ այստեղ եմ ու որ խաղընկերներս հնարավորություն ունեն խաղալ աշխարհի լավագույն մարզադաշտում, ամենագրավիչ մարզադաշտում»:

«Ռեալի» գլխավոր արժեքների մասին. 

«Այստեղ գլխավոր արժեքներն են աշխատանքը, հարգանքը, համառությունը, ա, humility, համերաշխությունը… Երբ ես առաջին անգամ եկա թիմ, ինձ ասացին, որ լավ խաղամ ու հաղթեմ, բայց ամենից առաջ` հարգեմ խաղընկերներիս: Նույնիսկ ընկերական խաղում դու պետք է պաշտպանես թիմի մարզաշապիկի պատիվը այնպես, ինչպես դա կանես կյանքիդ վերջին խաղում: Որպես վետերաններ` մենք փորձում ենք այս արժեքները փոխանցել երիտասարդներին»:

«Ռեալի» համար նոր մրցաշրջանի մեկնարկի մասին.

«Ինչպես «Ռեալի» բոլոր երկրպագուները, ես նույնպես գոհ եմ մինչմրցաշրջանում իմ տեսածից, թիմը փորձում է ավելի շատ տիրել գնդակին, ինչի համար ժամանակ է պահանջվելու, բայց ես կարծում եմ, որ սա կարող է լինել ակումբի պատմության մեջ լավագույն կազմերից մեկը: Ցանկացած նախագիծ սկսվում է այն ժամանակ, երբ բոլորը համախմբվում են ու սկսում շարժվել մի ուղղությամբ»:

«Սյուդադ Ռեալ Մադրիդում» կառուցված նոր հանգստավայրի մասին.

«Անկրկնելի շինություններ են, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են, որ «Ռեալն» առաջ է շարժվում, ու խաղացողները ունեն այն ամենը, ինչի կարիքը զգում են: Այս նոր շինությունները թույլ կտան ավելի շատ ֆուտբոլ տեսնել»:

Ակումբից հեռանալու մասին.

«Երեք տարի առաջ ես ցտեսություն ասեցի, բայց չարեցի դա այնպես, ինչպես ցանկանում էի, ու հիմա Սանտիագո Բեռնաբեուի Գավաթի խաղը լավ առիթ է դա անելու համար: Ես ոչինչ չէի ուզի փոխել վերջին տարիներին կատարված իրադարձությունների մեջ, ու շատ ուրախ եմ, որ այս պահն է եկել: Երբ ես որոշեցի հեռանալ, դա արեցի, քանի որ տեսա, որ իմ ժամանակը ակումբում լրացել է: Նոր միջավայրը ինձ նոր մոտիվացիա տվեց ու թույլ տվեց ֆուտբոլից հաճույք ստանալ ու ավելի ազատ լինել` մտածելով միայն հանգստանալու ու ֆուտբոլ խաղալու մասին: Սա աշխարհի լավագույն ակումբն է, բայց ամենօրյա կյանքն այստեղ շատ դժվար է»:

Իկեր Կասիլյասի ու Կրիշտիանու Ռոնալդուի մասին. 

«Կասիլյասն, անկասկած, դեռ էլի է առաջ շարժվելու, աշխատելու է ու ստանալու իր շանսը: Նա լավագույն տարիքում է ու ցանկանում է մնալ ակումբում: Մրցաշրջանը նոր է սկսվել, ու Իկերը կատարելու է ավագի իր դերը` օգնելով թիմին ու ակումբին բոլոր պահերին: Ռոնալդուն «Ռեալի» վերջին տարիների լավագույն ձեռքբերումն է: Նա ֆուտբոլային մեծ քաղց ունեցող ֆուտբոլիստ է, ով երբեք չի հոգնում հաղթելուց ու միշտ ամբողջ ուժերը թողնում է խաղադաշտում: Բոլորն են ուզում, որ նա մնա ակումբում»:

Գարեթ Բեյլի մասին. 

«Կարծում եմ` նա անկրկնելի ֆուտբոլիստ է, ով վերջին տարիներին առանձնանում է ու հիմա, եթե չհաշվենք Ռոնալդուին ու Մեսսիին, նա լավագույնն է: Բոլորն էլ ուզում են նրան տեսնել իրենց կազմում: «Ռեալը» դրա համար մեծ ջանքեր է գործադրում, քանի որ վստահ է, որ նա կարևոր խաղացող կլինի, ու եթե ի վերջո տրանսֆերը կայանա, մարդիկ միայն հաճույք կստանան նրա խաղը դիտելուց»:

Ռաուլի հետ մամլո սենյակ էր եկել նաև Էմիլիո Բուտրագենիոն, ով ողջունեց Ռաուլին ու նշեց.«Մեծ պատիվ է ֆուտբոլային լեգենդի կողքին գտնվելը, ով վաստակել է բոլորի սերն ու հարգանքը իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Նա մեծ օրինակ է հասարակության ու երիտասարդության համար, մի մարդ, ում ցանկանում են նմանվել բոլոր երիտասարդները, մի մարդ, ով իր մեջ կրում է այս ակումբի արժեքները»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4215 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

15

41 : 18

34

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

3

Սևիլիա

16

20 : 15

31

4

Ռեալ Սոսյեդադ

16

26 : 18

27

5

Խետաֆե

16

24 : 16

27

6

Ատլետիկ Բիլբաո

16

19 : 12

26

7

Ատլետիկո Մադրիդ

16

16 : 10

26

8

Վալենսիա

16

26 : 23

26

9

Գրանադա

16

23 : 20

24

10

Օսասունա

16

22 : 18

23

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/12 00:00

Վիլյառեալ

0 : 0

Ատլետիկո Մադրիդ

07/12 16:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 0

Էսպանյոլ

07/12 19:00

Գրանադա

3 : 0

Ալավես

07/12 21:30

Լևանտե

2 : 4

Վալենսիա

08/12 00:00

Բարսելոնա

5 : 2

Մալյորկա

08/12 15:00

Էյբար

0 : 1

Խետաֆե

08/12 17:00

Բետիս

3 : 2

Ատլետիկ Բիլբաո

08/12 19:00

Վալյադոլիդ

0 : 0

Ռեալ Սոսյեդադ

08/12 21:30

Լեգանես

3 : 2

Սելտա

09/12 00:00

Օսասունա

1 : 1

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

 : 

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

 : 

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

 : 

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

 : 

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

 : 

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

 : 

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

4 : 0

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

0 : 2

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

1 : 2

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

2 : 2

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

3 : 0

Զենիթ

11/12 00:00

Չելսի

2 : 1

Լիլ

11/12 00:00

Այաքս

0 : 1

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
09:03:23 11.12.2019
08:57:28 11.12.2019
08:52:12 11.12.2019
«Ռեալը» մարզվել է «Յան Բրեյդել» ստադիոնում
08:48:51 11.12.2019
«Ռեալի» ժամանումը Բելգիա
06:11:47 10.12.2019
«Ռեալի» գոլահարներն արտագնա խաղերում
06:07:41 10.12.2019
Պաշտպանների գոլերն ու գոլային փոխանցումներն ընթացիկ մրցաշրջանում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
12 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.63
10
16
Ռոդրիգո
Վալենսիա
6
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
15
11
4
0
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
11 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.94
15
16
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
2
3
0
Սուարես
Բարսելոնա
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
16
16
Էվեր Բանեգա
Սևիլիա
5
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,13
18
16
Մեսի
Բարսելոնա
5
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,25
20
16
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Բեյլ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33