Վիսենտե դել Բոսկեն, ով արդեն 5 տարի գլխավորում է Իսպանիայի ազգային հավաքականը, «El Partido de las 12»-ին տված հարցազրույցում քննարկել է Իկեր Կասիլյասի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Դու միշտ պետք է համակերպվես քո դրությանը: Սա ակումբի ու խաղացողի հարցն է: «Ռեալը» օգոստոսի 26-ին խաղալու է «Գրանադայի» դեմ, իսկ 4 օր անց ես հայտնելու եմ հայտացուցակը հավաքականի հաջորդ խաղի համար: Չեմ կարծում, թե դարպասապահի փոփոխություն կլինի:
Կասիլյասի եզակի ու շատ հատուկ խաղացող է իսպանական ֆուտբոլում: Մենք շատ գոհ ենք մեր երեք դարպասապահներից, նույնիսկ եթե նրանք 10 խաղ անընդմեջ դաշտ դուրս չգան»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am