HalaMadrid TV MOBILE

ԽԵՍԵ.«ԶԻԴԱՆԸ ԻՆՁ ՀԻԱՆԱԼԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ Է ՏԱԼԻՍ ՈՒ ՇԱՏ Է ՕԳՆՈՒՄ»
09:59:06 01.08.2013

Խեսե Ռոդրիգեսը չի թաքցնում, որ շատ ուրախ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար: Realmadrid.com-ին ու Realmadrid TV-ին տված հարցազրույցում երիտասարդ հարձակվող ասել է, որ հիմա մտածում է միայն թիմի մասին, Կարլո Անչելոտիի ու երկրպագուների ցուցաբերած վստահության մասին.«Ես շատ երջանիկ եմ աշխարհի լավագույն ակումբում մնալու համար: Ես մեծ ջանքեր եմ գործադրել դրա համար ու ցանկանում եմ ավելի հեռուն գնալ: Ես պետք է քրտնաջան աշխատեմ ու ամեն ինչի կամաց-կամաց մոտենամ: Միայն դա է կարևոր»:

Շնորհավորում եմ պայմանագիրը երկարաձգելու համար: Ենթադրում եմ` շատ երջանիկ ես...

Ես շատ երջանիկ եմ աշխարհի լավագույն ակումբում մնալու ու այս բոլոր մեծագույն խաղացողների կողքին լինելու համար:  Մեծ պատիվ է նրանց հետ լինելը: Ես այստեղ եմ հասել` մեծ ջանքեր գործադրելով, ու հուսով եմ, որ ավելի հեռուն կգնամ:

Պայմանագրի երկարաձգումից հետո դու դարձար առաջին թիմի լիիրավ անդամ:

Անցած տարի Սեգունդայում մեկնարկը բարդ եղավ, բայց մենք շատ լավ ավարտեցինք մրցաշրջանը: Կատարված աշխատանքը գնահատվեց, ու այս մրցաշրջանում ես արդեն առաջին թիմի անդամ եմ: Ամեն ինչ հենց դրանից սկսվեց:

Երեկ Սերխիո Ռամոսը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ «Ռեալում» գնացքը մեկ անգամ է անցնում, ու դու պետք է հասցնես նստել այն: Դու պատրա՞ստ ես:

Սերխիոն հիանալի խաղացող ու ինձ հիանալի խորհուրդներ է տալիս: Դու պետք է օգտագործես շանսերը, քանի որ դրանք շատ քիչ են լինում: Ինձ մեկն արդեն տրվել է, ու ամեն ինչ կանեմ այն օգտագործելու համար:

Ի՞նչ սպասումներ ունես այս մրցաշրջանից առաջին թիմի կազմում:

Այստեղ խաղալու համար երկար ժամանակ է պահանջվում: Սա «Ռեալ Մադրիդն» է, որտեղ կան հիանալի խաղացողներ ու խաղալու համար մեծ մրցակցություն: Հուսանք` հաջող մրցաշրջան կստացվի: Մենք հիանալի թիմ ունենք ու իրար հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք: Մենք ուզում ենք միասին տիտղոսներ նվաճել:

Ինչպե՞ս կատարելագործվեց Խեսե Ռոդրիգեսը որպես ֆուտբոլիստ Սեգունդայում:

Ես շատ ավելի հասուն խաղ եմ ցուցադրում: Ես սովորել եմ պաշտպանվելիս ավելի լավ դիրքավորվել ու նաև սովորել եմ ավելի առատաձեռն լինել խաղընկերներիս հանդեպ:

Նախորդ մրցաշրջանում դու շրջանցեցիր Բուտրագենիոյի ռեկորդը ու դարձար «Կաստիլյայի» կազմում Սեգունդայի պատմության լավագույն ռմբարկուն: Այս մրցաշրջանում ի՞նչ նպատակ ես քո առաջ դրել:

Նած և առաջ` լավ մարզվել, շատ աշխատել ու ամեն ինչին անշտապ մոտենալ: Դրանից բացի այլ բանի մասին դեռ չեմ մտածում:

Այս տարվա թիմն առանձնանում է երիտասարդության ու հասունության ուժեղ համաձուլվածքով, ինչպես նաև կան շատ իսպանացիներ: Դա «Ռեալի» հետ կապ ունեցող բոլոր մարդկանց շատ է ոգևորել: Ինչպիսի՞ զգացումներ ունես հանդերձարանում:

Մենք նույնպես շատ ոգևորված ենք: Մենք շատ մեծ էնտուզիազմ ունենք ու անհամբեր սպասում ենք, որ մրցաշրջանը սկսվի: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ու հույս ունենք, որ այս մրցաշրջանը հաջող կդասավորվի: Դժվար է լինելու, բայց մենք վստահ ենք մեր հնարավորություններին:

Կարելի է տեսնել նաև, որ ամեն մարզման ժամանակ ուժեղ մրցակցություն կա, քանի որ բոլորը ցանկանում են Անչելոտիին ցույց տալ իրենց լավագույն որակները:

Մենք փորձում ենք բարդացնել մարզչի ընտրությունը, ցույց տալ, որ բոլորս էլ արժանի ենք մեկնարկային կազմում տեղ ունենալուն, որ մինչև վերջ պայքարելու ենք, բայց միշտ հարգելու ենք միմյանց ու մի թիմ ենք լինելու: Անչելոտին ուզում է, որ մրցակցություն լինի:

Ինչպիսի՞ն է նա անմիջական շփման ժամանակ:

Վերջին օրերին ինձ համար պարզ է դարձել, որ նա շատ լուրջ մարզիչ է, ով հստակ գաղափարներ ունի: Նա ցանկանում է մարզման ամեն մի դրվագում ինտենսիվություն տեսնել:

Բոլորը բարձր են գնահատում Զինեդին Զիդանի ունեցած դերակատարումը: Խոսե՞լ ես նրա հետ: Ի՞նչ է նա առաջարկել քո խաղը բարելավելու համար:

Այո, ես խոսել եմ նրա հետ: Շատ երջանիկ եմ, որ նրա պես մարդն այստեղ է ու ինձ խորհուրդներ է տալիս և օգնում: Ես ուզում եմ հնարավորինս շատ բան սովորել նրանից` թե´ որպես խաղացող, թե´ որպես մարդ: Մենք բոլորս էլ նրան լավ ենք ճանաչում ու հույս ունենք, որ նրանից շատ բան կսովորենք:

Եվ վերջում, ի՞նչ կուզենայիր ասել «Ռեալի» երկրպագուներին:

Մենք ուզում ենք, որ նրանք մեզ հետ լինեն լավ ու վատ պահերին: Մենք նրանց կարիքն ունենալու ենք: Մենք թիմ ենք, իսկ նրանք` երկրպագուներ: Միասին մենք հեռու կգնանք:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4060 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

16

43 : 20

35

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

3

Սևիլիա

16

20 : 15

31

4

Խետաֆե

17

26 : 16

30

5

Ատլետիկո Մադրիդ

17

18 : 10

29

6

Ռեալ Սոսյեդադ

17

28 : 20

28

7

Ատլետիկ Բիլբաո

17

19 : 12

27

8

Վալենսիա

16

26 : 23

26

9

Գրանադա

17

24 : 22

24

10

Օսասունա

17

22 : 20

23

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

14/12 00:00

Ալավես

1 : 1

Լեգանես

14/12 16:00

Գրանադա

1 : 2

Լևանտե

14/12 19:00

Ռեալ Սոսյեդադ

2 : 2

Բարսելոնա

14/12 21:30

Ատլետիկ Բիլբաո

0 : 0

Էյբար

15/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 0

Օսասունա

15/12 15:00

Խետաֆե

2 : 0

Վալյադոլիդ

15/12 17:00

Սելտա

2 : 2

Մալյորկա

15/12 19:00

Էսպանյոլ

 : 

Բետիս

15/12 21:30

Սևիլիա

 : 

Վիլյառեալ

16/12 00:00

Վալենսիա

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

5 : 0

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

1 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

3 : 1

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

1 : 0

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

0 : 3

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

1 : 4

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

0 : 2

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 0

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

4 : 0

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

0 : 2

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

1 : 2

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

2 : 2

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

3 : 0

Զենիթ

11/12 00:00

Չելսի

2 : 1

Լիլ

11/12 00:00

Այաքս

0 : 1

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06:16:27 15.12.2019
18:05:35 14.12.2019
18:04:28 14.12.2019
«Պատմական գոլեր»․ Ռուդ վան Նիստելրոյ
18:03:10 14.12.2019
«Սանտիագո Բեռնաբեուի» բացման 72-րդ տարեդարձը
11:11:54 14.12.2019
Թիմը մարզվել է «Վալենսիայի» դեմ խաղից առաջ
02:37:27 12.12.2019
«Բրյուգե» - «Ռեալ»՝ 1-3․ Խաղի կրկնությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
12 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.63
10
16
Ռոդրիգո
Վալենսիա
6
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
15
11
4
0
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
11 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.94
15
16
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
2
4
0
Սուարես
Բարսելոնա
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
16
16
Էվեր Բանեգա
Սևիլիա
5
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,13
18
16
Մեսի
Բարսելոնա
5
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,25
20
16
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33