HalaMadrid TV MOBILE

ՌԱՄՈՍ.«ԲԵՅԼԻ ԳԻՆԸ ԹԵԼԱԴՐՎՈՒՄ Է ՇՈՒԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ»
12:52:57 31.07.2013

Այս մրցաշրջանում իր առաջին մամլո ասուլիսն է տվել Սերխիո Ռամոսը: Ռամոսը ուրախ էր, որ սկսվում է նոր մրցաշրջանը, որի պաշտոնական մեկնարկը կլինի մոտ երկու շաբաթից, ինչպես նաև նա գովաբանեց նոր մարզիչ Կարլո Անչելոտիին.«Նա աշխարհի լավագույն մասնագետներից է, ու մենք պատրաստվում ենք հաճույք ստանալ մեր խաղից: Շատ փորձառու մարզիչներ ունենալը հիանալի է: Նրանցից շատ բան ես սովորում, ու հույս ունեմ, որ դա կօգնի մեզ տիտղոսներ նվաճել: Կարևորն այն է, որ մենք շատ լավ հասկանում ենք այն, ինչ նա մեզ սովորեցնում է, ու դա կօգնի մեզ լավ մրցաշրջան ունենալ: Մեծ հաճույք է այստեղ լինելը, ու մենք հույս ունենք, որ նա դժվարություններ կունենա մեկնարկային կազմը որոշելու հարցում, քանի որ մրցակցությունը շատ կարևոր բան է մեծ ակումբներում»:

«Ամեն ինչ իր տեղն է ընկել նոր մարզչի գալուց հետո, բայց ակներև է բոլոր խաղացողների մեծ ցանկությունն ու ջանասիրությունը: Մենք հանգստություն ենք պահպանում, բայց բոլորի մոտ էլ դեռ կասկածներ կան խաղալ-չխաղալու վերաբերյալ: Մոտիվացիան քեզ ուղղորդում է աշխատելու ու ավելի կատարելագործվելու: Երբեք չպետք է կորցնես մոտիվացիան, քանի որ այն կորցնելու դեպքում մեծ խնդիրներ կունենաս»: 

Երբ հարց հղվեց նորեկների մասին ու այն մասին, թե ով է ամենաշատը զարմացրել իրեն այս առաջին մի քանի օրերի ընթացքում, Ռամոսն ասաց.«Մենք ոչ մեկին չպետք է քննադատենք, քանի որ այստեղ բոլորն էլ փորձում են անել առավելագույնը: Կան խաղացողներ, ովքեր առանձնանում են, կան նաև այնպիսիք, ովքեր, միգուցե, շատ քիչ խաղաժամանակ ստանան, բայց դա չպետք է կարևորվի: Գնացքը մեկ անգամ է անցնում, ու պետք է պատրաստ լինես դրան: Դժվար է այդ գնացքում մնալը, քանի որ սա սովորական թիմ չէ, սա «Ռեալ Մադրիդն» է»:

Ռամոսը խոսեց նաև թիմում իր անձնական դրության մասին.«Կարծում եմ, ես մի խաղացող եմ, որ ամեն ինչ ներդրել է հանուն թիմի: Ես ամեն առավոտ արթնանում եմ` ունենալով անձնական ու պրոֆեսիոնալ մակարդակներում ավելի լավ լինելու ցանկություն, իսկ դրա համար իդեալական վայր է «Ռեալ Մադրիդը», քանի որ այն ունի լավագույն խաղացողներն ու մարզիչները: Ես թիմին կարող եմ տալ համառ աշխատանք ու երիտասարդ ջիղ, ինչպես և արել եմ այստեղ լինելուս առաջին օրվանից: Նախկինի մասին քիչ բան կարող եմ ավելացնել: Ես վատ պահերը չեմ հիշում ու կենտրոնանում են այն փորձի վրա, որ ձեռք եմ բերել: Ամեն օր ես արթնանում նորը սովորելու ցանկությամբ. դա այդպես է եղել Մոուրինյոյի ժամանակ, այդպես է նաև Անչելոտիի ժամանակ»: 

Ռամոսը խոսեց նաև թիմակիցների մասին. մասնավորապես, Իսկոյի մասին նա ասաց.«Շատ լավ է, որ թիմում կան երիտասարդներ, ովքեր մեծ ցանկություն ու ամբիցիաներ ունեն նոր տիտղոսներ նվաճելու համար: Իր նախկին թիմում նա առանձնանում էր: Նա լավ համալրում է թիմի համար ու կարող է շատ բան տալ: Մրցակցությունը միշտ լավ է անդրադառնում, ու մենք մեր թիմակիցներից լավ խաղ ենք սպասում: Մենք բոլորս ուզում ենք խաղալ, իսկ լավագույնները դրա շանսը կստանան»: 

Պեպեի մասին Ռամոսը նշեց.«Ինչպես միշտ, նա խաղադաշտում հենասյուն է ու աշխարհում լավագույններից մեկն է: Շատ լավ կլինի, եթե նա մնա թիմում, բայց ամեն մարդ ազատ է որոշել իր ապագան: Նա շարունակում է մնալ այս թիմի անդամը, որի պաշտպանությունը քիչ թե շատ կազմավորված է»:

Երբ հարց հղվեց առաջիկա մրցակցի մասին, Ռամոսը նշեց.«Այս երկրում «ԼԱ Գելակսին» առաջատար ակումբն է: Նրանք երկու տարի անընդմեջ դարձել են չեմպիոն, իսկ լավագույնների դեմ մրցելը միշտ էլ օգտակար է, քանի որ դա օգնում է պատրաստվել նոր մրցաշրջանին: Լավագույնը Դոնովանն է, բայց Քինը նույնպես առանձնանում է: Այս երկրում նրանք ամուր դիրք ունեն: Նրանք նվաճել են «Ոսկե գավաթը» ու շարունակում են ավելի ուժեղ դառնալ: Որպես ֆուտբոլիստներ` մենք ուրախ ենք, որ նրանք փորձում են պայքարել լավագույն թիմերի դեմ»:

Եվ վերջում Ռամոսն անդրադարձավ Գարեթ Բեյլի հավանական տրանսֆերին.«Խաղացողների գինը կազմավորվում է շուկայում: Իմ կարծիքով, նա շատ թանկարժեք չի: Շատ կարևոր է նաև, որ թիմում կան տաղանդավոր երիտասարդ իսպանացիներ, քանի որ երիտասարդները թիմի հիմքն են: Բայց, միևնույն է, հիանալի է, երբ լավագույնները խաղում են քո թիմում: Սա լավ փիլիսոփայություն է ու լավ նախագիծ: Նախագահն ու Անչելոտին են որոշելու նրա տրանսֆերի հարցը»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4779 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

2

Բարսելոնա

14

36 : 16

31

3

Սևիլիա

15

19 : 14

30

4

Ռեալ Սոսյեդադ

15

26 : 18

26

5

Ատլետիկ Բիլբաո

15

17 : 9

26

6

Ատլետիկո Մադրիդ

16

16 : 10

26

7

Խետաֆե

15

23 : 16

24

8

Վալենսիա

15

22 : 21

23

9

Օսասունա

15

21 : 17

22

10

Գրանադա

15

20 : 20

21

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/12 00:00

Վիլյառեալ

0 : 0

Ատլետիկո Մադրիդ

07/12 16:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 0

Էսպանյոլ

07/12 19:00

Գրանադա

 : 

Ալավես

07/12 21:30

Լևանտե

 : 

Վալենսիա

08/12 00:00

Բարսելոնա

 : 

Մալյորկա

08/12 15:00

Էյբար

 : 

Խետաֆե

08/12 17:00

Բետիս

 : 

Ատլետիկ Բիլբաո

08/12 19:00

Վալյադոլիդ

 : 

Ռեալ Սոսյեդադ

08/12 21:30

Լեգանես

 : 

Սելտա

09/12 00:00

Օսասունա

 : 

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

 : 

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

 : 

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

 : 

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

 : 

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

 : 

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

 : 

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

 : 

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

 : 

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

 : 

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

 : 

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

 : 

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

 : 

Զենիթ

11/12 00:00

Չելսի

 : 

Լիլ

11/12 00:00

Այաքս

 : 

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18:01:45 07.12.2019
19:03:37 06.12.2019
19:02:42 06.12.2019
«Ռեալ» - «Էսպանյոլ»․ Զիդանի նախախաղային ասուլիսը
04:52:40 06.12.2019
Կանտերանոների գոլերն այս շաբաթ
04:30:33 06.12.2019
Շաբաթվա երրորդ մարզումը
04:28:40 06.12.2019
«Էսպանյոլի» դեմ «Ռեալը» կխաղա կանաչ մարզազգեստով

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
10 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.67
10
15
Մեսի
Բարսելոնա
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
14
10
4
0
Մեսի
Բարսելոնա
9 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.93
14
15
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Ռոդրիգո
Ռեալ Մադրիդ
5
2
3
0
Լորեն
Բետիս
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,07
16
15
Օրելյանա
Էյբար
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,20
18
15
Մոնտորո
Գրանադա
4
Կրոս
Ռեալ Մադրիդ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,33
20
15
Էդեգոր
Ռեալ Սոսյեդադ
4
Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33