HalaMadrid TV MOBILE

DE LONDRES A LOS ÁNGELES
18:58:59 29.07.2013

Marca-ի այսօրվա համարում տպագրվել է բավականին լայնածավալ մի հոդված` Գարեթ Բեյլի տեղափոխության վերաբերյալ: Այն վերնագրված է De Londres a Los Ángeles (Լոնդոնից Լոս Անջելես): Թարգմանաբար ներկայացնում ենք այն Ձեր ուշադրությանը:

Գարեթ Բեյլի տեղափոխության հարցում կա երկու նորություն: Երեկ Ուելսցի խաղացողը Հոնկ Կոնգից վերադարձել է Լոնդոն, որտեղ թիմի հետ շարունակում է պատրաստվել նոր մրցաշրջանին: Վերջին մի քանի խաղերում նա ոչ մի րոպե չի խաղացել ու նույնիսկ ներկա չի եղել գովազդային ակցիաներին: Նրա մտքում, ինչպես մեկ շաբաթ առաջ Marca-ն արդեն հայտնել էր, մեկ բան է` «Ռեալ Մադրիդն» ու...

Բեյլը հույս ունի, որ Դանիել Լևին կպահի իր խոստումն ու կընդունի «Ռեալի» գերառաջարկը` 80 մլն ֆունտ: Եթե այդ գումարը վերածենք եվրոյի, կստացվի 93 մլն եվրո: Բայց «Տոտենհեմի» նախագահի` առաջարկը մերժելու լուրը շատ է զարմացրել ուելսցուն: Ինչպես երեկ հաղորդում էր Daily Mail-ը, Գարեթ Բեյլը նույնիսկ մտածում է այլևս «Տոտենհեմի» մարզաշապիկը չհագնելու մասին:

Նրա առեղծվածային վնասվածքը, որի պատճառով Գարեթը չկարողացավ խաղալ ասիական շրջագայության ընթացքում թիմի անցկացրած խաղերի ընթացքում, ոչ այլ ինչ էր, քան նամակ` ուղղված Դանիել Լևիին: Ինչպես երեկ հաղորդում էր բրիտանական տաբլիոդը, Բեյլը վնասվածք չունի, այլ պարզապես շատ տխուր է, իսկ նրա մտքերը Լոնդոնից 12.875 կիլոմետր այն կողմ է` Լոս Անջելեսում, որտեղ իր մինչմրցաշրջանային պատրաստության վերջին փուլն է սկսում Բեյլի ապագա ակումբը:

Գարեթը իրեն Լևիի կողմից խաբված է համարում.
Բայլը իրեն խաբված է զգում Լևիի կողմից, ով ժամանակին խոստացել էր բանակցություններ վարել, եթե ակումբը մեծ առաջարկ ստանա: Չնայած Բեյլի տրանսֆերը դարձել է Լևիի համար պատվի հարց, 93 մլն եվրո առաջարկը գրեթե չմերժվող է: Լևիի ցանկությունն է Բեյլին դարձնել պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը, ինչն էլ նրան դրդել է մերժել այն առաջարկը, որը խաղացողի, նրա գործակալի ու «Ռեալի» կարծիքով անկասելի էր:

Լևին, ով անցած ամառ գրեթե կարողացավ «Ռեալին» խանգարել Լուկա Մոդրիչին ձեռք բերելու հարցում, վստահ է, որ Բեյլի տրանսֆերային արժեքը պետք է լինի եռանիշ թիվ` արտահայտված միլիոններով` 100 մլն: Այդ գումարը նրան թույլ կտա գերազանցել Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքն ու կծառայի որպես հոգեբանական ազդակ:

Չնայած Դանիել Լևին շատ կտրուկ է տրամադրված, նույնը չի կարելի ասել «Տոտենհեմի» երկրպագուների մասին: Նրանք հասկանում են, որ իրենց ակումբը չի կարող պայքարել Եվրոպայի գերակումբների հետ, ու գիտակցում են, որ իրենց աստղի ցանկությունն է «Ռեալում» խաղալը:

100-ի արգելքը.
Հարկ է նշել, որ 100 մլն եվրոն, որ «Տոտենհեմը» ցանկանում է ստանալ, ակումբը փորձելու է ուղղել Չեմպիոնների Լիգայում հաջողություններ գրանցելու ու ԱՊԼ-ի առաջատարների շարքում ամրապնդվելու նպատակին, քանի որ անգլիական առաջնությունում լավագույն քառյակ մտնելու համար մղվող պայքարը ամենակատաղին է ողջ Եվրոպայում:

Տրանսֆերի հարցում «Տոտենհեմի» ու «Ռեալի» գնահատականներն այնքան մոտ են, որ այն կարող է շատ շուտով իրականանալ: 7 մլն եվրոն, որը պակասում է 100-ը լրացնելուց, Ֆլորենտինո Պերեսի համար մեծ բան չէ, որը կխանգարի նրան ձեռք բերել այն խաղացողին, ում նա համարում է ակումբի առաջիկա տարիների սպորտային ու ֆինանսական հենասյուն:

«Սանտիագո Բեռնաբեուում» արդեն մի քանի ամիս հավաքում են անհրաժեշտ գումարը: Թիմն արդեն մոտ 100 մլն եվրոյի ներդրում է ունեցել: «Այն, ինչ ակումբը վաստակում է, ներդրվելու է տրանսֆերների մեջ»,- հաճախ ասում են Կոնչա Էսպինայում տեղակայված գրասենյակից: Իրականությունն այն է, որ «Ռեալը» այս ամառ բավականին լուրջ գումարներ է վաստակել խաղացողների վաճառքից` 65 մլն եվրո, որից բացի թիմը 10 մլն եվրո հավանաբար կստանա Էզեկյել Գարայի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից, ինչպես նաև ակումբը լուրջ գումար կվաստակի Ֆաբիո Կոենտրաուի հեռանալուց հետո:

Ֆլորենտինոյի համար նույնպես պատվի հարց է.
Ֆլորենտինո Պերեսի համար նույնպես Բեյլի տրանսֆերը դարձել է անձնական նպատակ: «Ռեալի» նախագահի երազանքն է ուելսցի խաղացողին «արքայական» մարզաշապիկով տեսնելը, ու նա տեղյակ է, որ Գարեթը թիմին կտա այն ամենը, ինչ ցուցադրել է վերջին երեք տարիներին, ինչի շնորհիվ էլ ակումբը կնվաճի բաղձալի 10-րդ ՉԼ գավաթը:

Հետևաբար, «Ռեալի»` Բեյլին ձեռք բերելու ցանկությունը հսկայական է, ու ակումբը ուզումէ , որ խաղացողը շատ շուտ Լոնդոնից տեղափոխվի Լոս Անջելես: Այսօր կարող է վճռորոշ օրը լինել. ո՞վ գիտի, միգուցե վերջապես ակումբին հաջողվի ավարտել այս գործարքը: Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի պես, ապա Բեյլը «Ռեալի» երկրպագուներին կներկայացվի Լոս Անջելեսից վերադառնալուց հետո:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 3995 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կո՞ղմ եք, որ Անդրեյ Լունինն առաջիկա մրցաշրջանում լինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:56:53 16.07.2019
23:54:59 16.07.2019
20:30:42 09.07.2019
Նավասի 33 հիասքանչ սեյվերը 2018/2019 մրցաշրջանում
20:27:00 09.07.2019
«Ռեալը» գալիս է
16:51:07 02.07.2019
«Ռեալի» ֆուտբոլիստների 50 լավագույն հնարքներն ավարտված մրցաշրջանում
00:56:09 27.06.2019
«Ռեալի» լեգենդ Ռաուլը 42 տարեկան է

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33