Երեկ Ֆլորենտինո Պերեսն ու Իսկո Սուարեսը նախաճաշել են «Սանտիագո Բեռնաբեուի» ռեստորաններից մեկում, ու հենց այդ նախաճաշի ժամանակ էլ Իսկոն Ֆլորենտինո Պերեսին խորհուրդ է տվել ձեռք բերել Ասյեր Իլյարամենդիին.«Նա շատ լավ խաղացող»,- կրկնել է Իսկոն ոչ մեկ անգամ:
Իսկոն «Ռեալ» տեղափոխվել է հենց Պերեսի հետ ունեցած կարճ հեռախոսազրույցից հետո.«Ես ամեն ինչ արել եմ, որ դու տեղափոխվես մեր ակումբ»,- եղել են Պերեսի խոսքերը: Հիմա, երբ շատ մեծ է Իլյարամենդիի տեղափոխության հավանականությունը, Ֆլորենտինոն կարող է նույն կերպ վարվել:
Երեկ կայացած նախաճաշի ժամանակ Իլյարամենդին լավագույն երաշխավորն է ունեցել: Դա եղել է Ֆրանսիսկո Ռոման Ալարկոն Սուարեսը, ով բոլորովին վերջերս դարձավ Իսրայելում կայացած Եվրոպայի առաջնության լավագույն խաղացող:
«Ռեալի» նորեկը անսովոր անմիջականությամբ է շփվել իր նոր ղեկավարի հետ, ով ընդամենը երկու օր առաջ ներկայացրեց իրեն 7000 երկրպագուների աչքի առաջ:
Խաղացողը մի քանի անգամ շատ լավ խոսքեր է հղել Իլյարամենդիի հասցեին, ում թիմում ցանկանում է տեսնել ոչ միայն գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, այլ նաև պոտենցիալ խաղընկերները:
Երեկ լուրեր են տարածվել, ըստ որոնց Էմիլիո Բուտրագենիոն սկսել է բանակցել խաղացողի տրանսֆերի համար: Նա իր կնոջ հետ եղել է Սան Սեբաստիանում, ինչն էլ շատերը համարել են դրա նախանշան: Բայց պետք է նշել, որ Իլյարամենդիի տրանսֆերի համար բանակցելու է անձամբ Ֆլորենտինո Պերեսը:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am