«Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպան, իսկ ներկայումս «Գալաթասարայի» ֆուտբոլիստ Համիդ Ալթինթոփը նշել է, որ ցանկանում է գոլ հեղինակել իր նախկին թիմի դարպասը: Հիշեցնենք, որ վաղը ֆուտբոլիստի նախկին և ներկայիս թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում:
«Ես մտածում էի, որ վիճակահանությամբ մեր մրցակիցը կլինի Մյունխենի «Բավարիան»: Այնուհետև մտածեցի «Ռեալ Մադրիդի» մասին: Պետք է ասեմ, որ հիասթափված չեմ վիճակահանության արդյունքից: Կարծում եմ, որ այն հաջողված է մեզ համար: Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա կասեմ, որ ես ցանկանում եմ գոլի հեղինակ դառնալ ամեն խաղում: Բնականաբար, ես ցանկանում եմ գոլի հեղինակ դառնալ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում», - ասել է թուրք ֆուտբոլիստը:
Արտուր Պետրոսյան, RealMadrid.am