HalaMadrid TV MOBILE

ՌՈՆԱԼԴՈՒՆ ԱՐԴԵՆ «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴԻ» ԼԵԳԵՆԴ Է
01:35:35 12.02.2013

«Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում նոր անուն կա: Խենտոն, Պիրրին, Բուտրագենյոն և Ամասիոն ողջունել են նորեկին՝ Կրիշտիանու Ռոնալդուին: Նա արդեն նվաճել է իր տեղը ակումբի լեգենդների թվում՝ լավագույն ռմբարկուների ցուցակում հայտնվելով այն հատկանիշների շնորհիվ, որը պետք է ունենա իսկական հարձակվողը: Նա ամբիցիոզ է և ունի բոլոր ռեկորդները գերազանցելու բնազդ: Փաստացի, Ռոնալդուն ակումբի 110-ամյա պատմության ընթացքում լավագույն ցուցանիշներն ունի: Նա հաղթահարել է ցուցանիշ, որին ֆուտբոլիստները չէին կարողանում հասնել կես դար շարունակ: Միայն Պուշկաշն է 261 խաղում խփած 242 գոլով (0.93 գոլ մեկ խաղում) մոտ Ռոնալդուին:

Ամանսիոն ականատես է եղել, թե ինչպես են Պիրրին, Սանտիլյանան, Բուտրագենյոն, Ուգո Սանչեսը, Ռաուլը և հիմա էլ Կրիշտիանու Ռոնալդուն հերթով գերազանցել իր ռեկորդը: Այսօր նախկին ֆուտբոլիստը եզրափակում է լավագույն ռմբարկուների պատմական տասնյակը և հպարտ է, որ մինչ այժմ լավագույն տասնյակում է. «Հիշելով և տեսնելով անունս այսպիսի ֆուտբոլիստների թվում միշտ լավ եմ ինձ զգում, բայց երբ տեսնում եմ ֆուտբոլիստների ներկայիս հետագիծը, հասկանում եմ, որ միայն ժամանակավոր եմ ցուցակում»: Ամանսիոն չի կասկածում, որ Ռոնալդուն կշարունակի բարձրանալ ցուցակում: «Գոլերը, որոնք նա խփել է ակումբում լինելու կարճ ժամանակահատվածում ցույց է տալիս, թե ինչպիսի բառառիկ ֆուտբոլիստ է նա: Չեմ կասկածում, որ նա կշարունակի ավելացնել իր գոլերի քանակը: Նման տեմպերով նա կարող է գերազանցել բոլորին, այդ թվում Ալֆրեդո դի Ստեֆանոյին»,- ասել է նա:

Բուտրագենյո. «Մենք չափից շատ հպարտ են, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալու» է խաղում: Նա փայլուն ֆուտբոլիստ է, և ես հուսով եմ, որ այդպիսին կմնա երկար տարիներ, քանի որ նա շատ կարևոր է մեզ համար»,- ասել է Բուտրագենյոն: La Quinta-ի անդամներից մեկն այժմ 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում պատմական տասնյակում և հիանում է «Ռեալի» ներկայիս 7 համարով. «Կրիշտիանու Ռոնալդուն հիանալի է: Նա խաղից խաղ ավելի լավ է գործում և յուրքանչյուր խաղն ընդունում է որպես մարտահրավեր: Յուրաքանչյուր խաղում մեկ գոլ խփող ֆուտբոլիստ ունենալը մեծ խնդիր է մրցակիցների համար, քանի որ դա նշանակում է, որ նրանք պետք է երկու գոլ խփեն, որ հաղթեն: Շատ քիչ թիմեր կարող են դա անել: Հուսով եմ՝ նա նույնպիսին կմնա երկար տարիներ, քանի որ շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար»:

Պիրրին ութերորդն է ցուցակում և միակն է տասնյակում, որն այնպիսի խաղային դիրքի ֆուտբոլիստ էր, որի այդքան շատ գոլերն անսովոր երևույթ էր: Նա տասնյակի միակ պաշտպանն է: Պիրրին իր նվաճումներին հասել է ունակությունների, աշխատասիրության և ակումբին նվիրվածության շնորհիվ: «Ես երբեք հարձակվող չեմ եղել: Սկսել եմ որպես պաշտպանողական ոճի կիսապաշտպան, հետ խաղացել եմ պաշտպանությունում: Լինել «Ռեալի» պատմության մի մասը և այսպիսի ֆուտբոլիստների հետ գտնվել լավագույնների տասնյակում հսկայական պատիվ ու ուրախություն է»: Պիրրին գիտի, որ Կրիշտիանու Ռոնալդուն անհավանական ցուցանիշներ է գրանցում այժմ. «Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա ոչ միայն օժտված է երկու ոտքերով հուժկու հարածների, այլ իմ կարծիքով նա աշխարհի ամենալիարժեք ֆուտբոլիստն է: Նա ուժեղ է, արագ, բարձրահասակ, բարձր է ցատկում երկրորդ հարկում պայքարելիս, հիանալի է զգում դարպասը, փայլուն հարվածների է տիրապետում, աշխատասեր է, օգնում է պաշտպանությունում...»: Այս բոլոր հատկանիշները ցույց են տալիս, որ Կրիշտիանու Ռոնալդուն շարունակելու է վեր բարձրանալ լավագույն ռմբարկուների ցուցակում:

Խենտո. «Դիտելով Կրիշտիանու Ռոնալդուին խաղադաշտում միայն հաճույք եմ ստանում: Նա բացառիկ ֆուտբոլիստ է, որն իր գոլերով նոր էջ է գրում: Շատ կցանկանայի նրա հետ մեկ թիմում խաղալ»,- ասել է Խենտոն, որի ցուցանիշին հավասարվել է Կրիշտիանու Ռոնալդուն: «Մեծ պատիվ է հավասարվել մի ֆուտբոլիստի, որը վեց անգամ դարձել է Չեմպիոնների գավաթի հաղթող»,- պատասխանել է պորտուգալացի ֆուտբոլիստ: Խենտոյի ներդրումն անչափ մեծ է թիմում: Նա Դի Ստեֆանոյի, Պուշկաշիկ, Կոպայի և Ռիալի հետ միասին 20-ից ավելի տիտղոս է նվաճել. «Ռեալում» անցկացրած 18 տարիները և նվաճած 23 տիտղոսները շատ կարևոր են ինձ համար: Միշտ հիանալի է, երբ երեխաներիս կամ թոռներիս ասում եմ, որ ես ակումբի գոլահար լեգենդների թվում եմ»: Շատ նմանություններ կան Խենտոյի և և Կրիշտիանուի միջև. երկուսն էլ ուղղահայաց են խաղում, արագ են, կարող են հարվածե երկու ոտքերով և հիանալի գոլային հոտառություն ունեն:

Կրիշտիանու Ռոնալդուն գիտի, որ ինքը բացառիկ և զարմանալի արդյունքների է հասել: Պորտուգալացին երբեք չի թաքցրել այն կիրքը, որը մանկուց ունեցել է Մադրիդի «Ռեալի» նկատմամբ, իսկ այժմ գտնվում է «Ռեալի» պատմական կուռքերի ցուցակում: Ժպիտը, որը երբեք չի հեռանում նրա դեմքից, ցույց է տալիս, թե որքան երջանիկ է նա. «Մեծ պատիվ է այս լեգենդար ռմբարկուներից մեկը լինելը: Նման ֆուտբոլիստների հետ նույն ցուցակում լինելը մեծ մոտիվացիայի ինձ համար, ինչը ինձ երջանկացնում է»: Ռոնալդուն նաև կատակել է իր լեգենդար թիմակիցների հետ: Նայելով Խենտոյի գնդակին կատակել է. «Ես 300 գոլ կխփեի այս գնդակով», ինչին Խենտոն հակադարձել է. «Բայց երբ այն թրջվում էր, 100 կիլոգրամ էր դառնում»:

Կրիշտիանու Ռոնալդուն, հասկանալով իր նվաճման կարևորությունը, նշել է, որ չի պատրաստվում կանգ առնել: «Ռեալում» ընդամենը 3.5 մրցաշրջան անցկացնելուց հետո նա արդեն լեգենդ է. «Ես միշտ ասել եմ, որ ռեկորդները նրա համար են, որպեսզի գերազանցվեն, ոչ միայն իմ, այլև հաջորդ սերնդի ֆուտբոլիստների կողմից: Ես երջանիկ եմ, որ գերազանցել եմ այս ռեկորդները և հասել եմ այս ցուցանիշներին: Այժմ ես կփորձեմ էլ ավելի լավ խաղալ և հասնել առաջին հորիզոնականին»:

ԱԿՈՒՄԲԻ ՊԱՄՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐԸ
Ֆուտբոլիստ Գոլ Խաղ Միջինում մեկ խաղում
Ռաուլ 323 741 0,43
Դի Ստեֆանո
308 396 0,77
Սանտիլյանա 290 643 0,45
Պուշկաշ 242 261 0,93
Ուգո Սանչես
208 283 0,73
Կրիշտիանու Ռոնալդու
182 179 1,02
Խենտո 182 605 0,30
Պիրրի 172 561 0,30
Բուտրագենյո 171 463 0,37
Ամանսիո 155 471 0,33

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈԼԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ամանսիո. «Կարևոր են այն գոլերը, որոնց արդյունքում տիտղոսներ ես նվաճում: 65/66 մրցաշրջանի Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչում «Սան Սիրոյում» «Ինտերի» դարպասը խփած գոլը և եզրափակիչում «Պարտիզանի» խփած գոլը անմոռանալի հիշողություններ են ինձ համար»:

Բուտրագենյո. «Կադիսի» դարպասը խփածգ ոլն անմոռանալի է իմ ողջ ընտանիքի համար: Ես հիանալի եմ հիշում այդ օրը, այդ առաջին գոլը: Չգիտեմ, թե արդյոք այդ օրը սկսեց փոխվել իմ կյանքը, բայց դա մեզ ազդեցություն ունեցավ»:

Պիրրի. «Հիշում եմ Գերմանիայում «Բորուսիա Մյունխենգլադբածին խփած գոլը և Սան Սեբաստիանում խաղավարտից մեկ րոպե առաջ խփած գոլը, որի արդյունքում նվաճեցինք Լա Լիգան: Երկու այդ գոլերը նման էին իրար՝ ձախով դեպի անկյունը:

Խենտո. «Ես միշտ կհիշեմ «Հեյզել» մարզադաշտում «Միլանի» դարպասը խփած գնդակը Չեմպիոնների գավաթի երրորդ խաղարկության լրացուցիչ ժամանակում: Ես հավերժ կհիշեմ այդ գոլը»:

Կրիշտիանու Ռոնալդու. «Ամենայուրահատուկը վերջին խփածս գոլն էր: Նրանք, ովքեր սիրում են գոլեր խփել, միշտ վերջինն են նշում, քանի որ այն ամենակարևորն է մեզ համար»:

 

Alcorcon, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 9627 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Սևիլիա

4

5 : 1

10

2

Ատլետիկո Մադրիդ

4

5 : 4

9

3

Վիլյառեալ

5

12 : 8

8

4

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

4

9 : 6

8

5

Ատլետիկ Բիլբաո

4

4 : 1

8

6

Բարսելոնա

4

12 : 7

7

7

Գրանադա

4

9 : 5

7

8

Ռեալ Սոսյեդադ

4

4 : 3

7

9

Լևանտե

5

6 : 5

7

10

Օսասունա

5

4 : 3

7

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

20/09 23:00

Օսասունա

0 : 0

Բետիս

21/09 15:00

Վիլյառեալ

2 : 0

Վալյադոլիդ

21/09 18:00

Լևանտե

0 : 0

Էյբար

21/09 20:30

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սելտա

21/09 23:00

Գրանադա

 : 

Բարսելոնա

22/09 14:00

Խետաֆե

 : 

Մալյորկա

22/09 16:00

Էսպանյոլ

 : 

Ռեալ Սոսյեդադ

22/09 18:00

Վալենսիա

 : 

Լեգանես

22/09 20:30

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ալավես

22/09 23:00

Սևիլիա

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Պե՞տք է Զիդանը հեռացվի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից
Այո
Ոչ
Չեմ կողմնորոշվում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20:52:58 20.09.2019
17:33:10 20.09.2019
17:31:22 20.09.2019
Բենզեմայի հիանալի մեկնարկը Լա լիգայում
17:29:49 20.09.2019
Ռամոսն ընդդեմ «Սևիլիայի»
17:28:10 20.09.2019
Առաջին մարզումը «Սևիլիայի» դեմ խաղից առաջ
01:19:09 19.09.2019
ՊՍԺ - «Ռեալ»՝ 3-0. Խաղի տեսությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Ժերար Մորենո
Վիլյառեալ
5
Վացլիկ
Սևիլիա
0,25
1
4
Կապա
Ատլետիկ Բիլբաո
3
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
4
4
0
0
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
4
Ունայ Սիմոն
Ատլետիկ Բիլբաո
0,25
1
4
Մոնտորո
Գրանադա
3
Գարեթ Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Լորեն
Բետիս
3
Ռուբեն
Օսասունա
0,75
3
4
Ս. Ռոբերտո
Բարսելոնա
2
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
2
Մոյա
Ռեալ Սոսյեդադ
0,75
3
4
Գրիզման
Բարսելոնա
2
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Սուարես
Բարսելոնա
2
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
1
4
4
Պերես
Բարսելոնա
2
Կազեմիրո
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33