«Ռեալի» 34-ամյա պաշտպան Ռիկարդո Կառվալյուն հայտնվել է իտալական «Միլանի» ուշադրության կենտրոնում, այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն:
Ըստ աղբյուրի հաղորդած տվյալների` պորտուգալացու գործակալ Էրնեստո Բրոնցետին այսօր այցելել է Միլան, որտեղ «Միլանի» գրասենյակում հանդիպում կունենա ակումբի ղեկավար անձնակազմի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանով հետաքրքրված էր իտալական «Նապոլին», որը այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ Կառվալյուի տեղափոխության հարցում:
Գոքոր 08 Ավետիսյան, Realmadrid.am