HalaMadrid TV MOBILE

ԱԼՎԱՐՈ ԱՐԲԵԼՈԱ. «ՊԱՐԶԱՊԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԵԼ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԽԱՂԵՐՈՒՄ»
23:37:34 04.01.2013

Կասիլյասից, Կրիշտիանու Ռոնալդուից և Սերխիո Ռամոսից հետո Մադրիդի «Ռեալի» Ֆուտբոլային քաղաքի մամուլի սենյակում լրագրողների հարցերին պատասխանեց Ալվարո Արբելան:
«Ռեալի» պաշտպանը խոսեց «Ռեալ» Սոսիեդադի դեմ առաջիկա խաղի մասին և այն մասին, թե ինչ տեղ կարող է զբաղեցնել թիմը մրցաշրջանի երկրորդ հատվածում. «Ռեալ» Սոսիեդադը լավագույն մարզավիճակում է և դժվար հանդիպում է սպասվում, բայց մենք խաղալու ենք մեծ ցանկությամբ և հավատով: Ես պարզապես ցանկանում եմ հաղթել մեր բոլոր հանդիպումները՝ մինչև մրցաշրջանի վերջ»:  Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը պատասխանել է նաև դարպասապահի մասին հարցին. Երկրպագուները «Ռեալ Մադրիդին» երկրպագում են, քանի որ նրանք «Ռեալ Մադրիդի» երկրպագուներ են այլ ոչ թե միայն Կասիլյասի: Կարևոր է, որ նրանք աջակցում են ֆուտբոլիստներին, բայց նրանք նաև թիմին են աջակցում: Ով էլ խաղա, աջակցություն կստանա թիմակիցների կողմից»:
Ալվարո Արբելոնա քննարկել է «Ռեալ Սոսիեդադի» դեմ առաջիկ հանդիպումը. «Սա Սուրբ Ծննդյան տոներից  հետո առաջին հանդիպումն է, ինչը դժվարություն է ստեղծում: Նախորդ տարի «Մալագայի» դեմ գավաթային խաղում մենք դժվարությամբ հաղթեցինք՝ կամային հաղթանակ տանելով մրցակցի խփած երկու գոլերից հետո: Այս տարի «Ռեալ Սոսեիդադը» լավ ֆուտբոլ է խաղում և հաղթանակներ է տանում: Մենք պետք է լավ ֆուտբոլ խաղանք և հաղթանակներ տանենք: Մենք մեծ ցանկությամբ և հավատով դուրս կգանք խաղադաշտ: Հուսով ենք, որ 2013 թվականը հատուկ տարի կլինի Մադրիդի երկրպագուների համար և հուսով ենք, որ լավ կմեկնարկենք այս տարում»:
Խոսելով Արքայական գավաթի և Լա Լիգայի միջև համեմատության մասին, ֆուտբոլիստն ընդգծել է, որ երկու մրցաշարերն էլ հավասարապես կարևոր են. «Եթե այս թիմը ցանկանում է տիտղոսներ նվաճել, ապա դա անհնար է անել առանց Լա Լիգայում մրցակցելու և խաղադաշտում նվիրվելու, այնպես որ անհնար է բոլոր ուժերը միայն գավաթի վրա կենտրոնացնելը: Չես կարող որոշել, որ այս օրը լավ եմ խաղալու, իսկ մնացած օրերին հանգստանալու եմ»: Հասկանալով Չեմպիոնների լիգայի և դրա առավելությունների կարևորությունը՝ նա բացատրել է. «Ես պարզապես ցանկանում եմ հաղթել բոլոր հանդիպումներում: Հնարավոր է, որ հիմա Չեմպիոնների լիգայում հաղթելն ավելի հեշտ է, քան առաջնությունում, բայց մենք այն թիմը չենք, որն ամեն շաբաթ խաղադաշտ դուրս գա և ամբողջովին չնվիրվի խաղերին, նույնը վերաբերում է նաև Չեմպիոնների լիգայի խաղերին: Մենք պետք է արժանիորեն ընդունենք բոլոր մարտահրավիերները և ամեն ինչ անենք բոլոր մրցաշարերում հաղթելու համար»:
Արբելոան վերլուծել է նաև մրցաշրջանի առաջին մասը՝ նշելով, թե ինչ պետք է շտկել Նոր տարում: «Հարձակման գծում ճշգրիտ չէինք գործում նախորդ տարում, իսկ պաշտպանությունում էլ շատ բան թույլ տվեցինք մեր մրցակիցներին: «Բարսելոնան» հաղթել է բոլոր հանդիպումները, բացի մեկից և դա նույնպես իր ազդեցությունն ունի: Առավել անհաջող գործեցինք արտագնա խաղերում, բայց յուրաքանչյուր բաղադրիչն էլ պետք է բարելավել: Մեր թիմը բոլորից շատ հարվածներն է կատարել և  բոլորից քիչ հարվածներ է թույլ տվել մրցակիցներին: Այս մանրամասները ցույց են տալիս, որ թիմը շատ վատ չի գործում, բայց կան բաներ, որոնք ստիպում են միավորներ կորցնել: Խնդիրը մեր չափանիշներին հասնելու մեջ է: Մենք երջանիկ ենք, որ ունենք մարզիչ, որը շատ լավ է աշխատում տակտիկական ասպեկտների վրա և մենք մեկ շաբաթ ունեինք հանդիպմանը պատրաստվելու համար»:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը հույս ունի, որ երկրպագուները կաջակցեն թիմին «Սոսիեդադի» դեմ խաղում. «Երկրպագուներն աջակցում են «Ռեալ Մադրիդին» և ոչ միայն Կասիլյասին: Կարևոր է, որ նրանք աջակցում են ոչ միայն ֆուտբոլիստներին, այլև թիմին, ինչն ավելի կարևոր է»: Դարպասապահի հարցի հետ կապված Արբելոան հստակ հասկացրեց, որ թիմն ավելի կարևոր է, քան խաղացողները. «Ադանը նույնպես շատ լավ դարպասապահ է և մենք նրան հարգում ենք այնպես, ինչպես Իկերին: Ես նույնպես ցանկանում եմ շնորհավորել Իկերին աշխարհի լավագույն դարպասապահ ճանաչվելու կապակցությամբ: Ով էլ խաղա կիրակի օրը, նա կզգա թիմակիցների աջակցությունը: Սա Ադանի համար մեծ հնարավորություն է, ինչը նշանակում է, որ նա ջանասիրաբար աշխատում է: Մենք լիովին վստահում ենք նրան»:
Վերոհիշյալ թեմայի մասին նա ասել է, որ դա այդքան կարևոր հարց չէ, որ քննարկվի հանդերձարանում. «Մադրիդի երկրպագուների համար կարևոր է ոչ թե այն, թե ով է խաղում, այլ կարևոր են թիմի հաղթանակները: Այս ամենը կապված են իրար հետ: Մարզիչը և Իկերը միևնույն բանն են ուզում: Նրանք ցանկանում են տիտղոսներ նվաճել և հենց սա պետք է ցանկանան նաև երկրպագուները: Բոլորս էլ դժվար ժամանակներ ենք ունենում և ես համոզված եմ, որ Իկերը մեզ դեռ շատ տիտողներ կբերի: Բոլորս էլ ժամանակ անցկացրել ենք պահեստայինների նստարանին. դա շատ նորմալ է: Մարդիկ շատ մեծ աղմուկ են բարձրացնում սրանից: Սա ընդամենը հերթական տակտիկական որոշումն է և մենք գիտենք, որ այն կարևոր է թիմի համար»:
Մադրիդի «Ռեալի» պաշտպանը հավատում է իր թիմին և միասնության ուղերձ է հղել թիմակիցներին՝ կոչ անելով մոռանալ նախորդ տարվա մասին և կենտրոնանալ ներկայի վրա. «Երբեք անձրև չի գալիս, այլ միանգամից հեղեղ է լինում: Երբ գործերը վատ են ընթանում, ամեն բան անհաջող է ստացվում: Մենք ցանկանում ենք ընդհատել այս անհաջողությունների շղթան և սկսենք հաղթական շարքը: Մենք բոլորս էլ պետք է ներդնենք մեր հարյուր տոկոսը, վերադառնանք նախորդ տարվա մակարդակին և խաղանք՝ ամբողջովին նվիրվելով»:
Վերջում Արբելոն ասել է, որ պաշտպանությունում վնասվածքները չպետք է ազդեն թիմային խաղի վրա, քանի որ թիմում կան բավականաչափ խաղացողներ, ովքեր կարող են փոխարինել վնասվածք ունեցողներին. «Նաչոն, Էսյենը և ես կարող ենք խաղալ և միշտ կներդնենք մեր ողջ ունակությունները»: Վերջում նա անդրադարձել է «Ռեալի» պահեստային թիմի հեռանկարային խաղացողներին. «Դանի Կարվախալը գերազանց ֆուտբոլիստ է, որը Բունդեսլիգայում ցույց է տալիս այն ամենն, ինչ սովորել է այստեղ: Նա փայլուն առաջընթաց է գրանցել: Կան պահեստային թիմի շատ ֆուտբոլիստներ, ովքեր տեղափոխվել են այլ թիմեր, զարգացել են և հետ են վերադարձել ու դրանք հիանալի օրինակներ են: Յուրաքանչյուրի համար, ով կապված է եղել ակումբի հետ, մեծ նշանակություն ունի օրերից մի օր «Ռեալում» խաղալը:

Alcorcon, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3831 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

15

41 : 18

34

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

3

Սևիլիա

15

19 : 14

30

4

Խետաֆե

16

24 : 16

27

5

Ռեալ Սոսյեդադ

15

26 : 18

26

6

Ատլետիկ Բիլբաո

16

19 : 12

26

7

Ատլետիկո Մադրիդ

16

16 : 10

26

8

Վալենսիա

16

26 : 23

26

9

Գրանադա

16

23 : 20

24

10

Օսասունա

15

21 : 17

22

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/12 00:00

Վիլյառեալ

0 : 0

Ատլետիկո Մադրիդ

07/12 16:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 0

Էսպանյոլ

07/12 19:00

Գրանադա

3 : 0

Ալավես

07/12 21:30

Լևանտե

2 : 4

Վալենսիա

08/12 00:00

Բարսելոնա

5 : 2

Մալյորկա

08/12 15:00

Էյբար

0 : 1

Խետաֆե

08/12 17:00

Բետիս

3 : 2

Ատլետիկ Բիլբաո

08/12 19:00

Վալյադոլիդ

 : 

Ռեալ Սոսյեդադ

08/12 21:30

Լեգանես

 : 

Սելտա

09/12 00:00

Օսասունա

 : 

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

 : 

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

 : 

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

 : 

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

 : 

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

 : 

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

 : 

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

 : 

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

 : 

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

 : 

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

 : 

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

 : 

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

 : 

Զենիթ

11/12 00:00

Չելսի

 : 

Լիլ

11/12 00:00

Այաքս

 : 

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18:01:45 07.12.2019
19:03:37 06.12.2019
19:02:42 06.12.2019
«Ռեալ» - «Էսպանյոլ»․ Զիդանի նախախաղային ասուլիսը
04:52:40 06.12.2019
Կանտերանոների գոլերն այս շաբաթ
04:30:33 06.12.2019
Շաբաթվա երրորդ մարզումը
04:28:40 06.12.2019
«Էսպանյոլի» դեմ «Ռեալը» կխաղա կանաչ մարզազգեստով

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
10 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.67
10
15
Մեսի
Բարսելոնա
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
14
10
4
0
Մեսի
Բարսելոնա
9 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.93
14
15
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Ռոդրիգո
Ռեալ Մադրիդ
5
2
3
0
Լորեն
Բետիս
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,07
16
15
Օրելյանա
Էյբար
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,20
18
15
Մոնտորո
Գրանադա
4
Կրոս
Ռեալ Մադրիդ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,33
20
15
Էդեգոր
Ռեալ Սոսյեդադ
4
Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33