Այսօր Երևանի «Խուլ ու համրերի կենտրոն»-ի մարզադահլիճում կայացավ բարեգործական ֆուտբոլային հանդիպում Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուների թիմի (Realmadrid.am) և ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի թիմի միջև: Խաղի նպատակն էր հանգանակությունների միջոցով գումար հավաքել 5-ամյա Սոնյա Դաշտոնյանի բուժման համար: Երեխան արդեն 7 ամիս գտնվում է կոմայի մեջ:
Բարեգործական խաղի մասին հայտարարվել էր հայկական հայտնի լրատվական կայքերով, ԵՊՀ-ի ՈՒԽ-ում: Ներկաների թիվը, կարելի է ասել, գոհացնող էր:
Թիմերը ցուցադրեցին գեղեցիկ ու դինամիկ խաղ, իսկ հավաքված հանդիսականը իր հանգանակությունները կատարեց հատուկ պատրաստված արկղերում:
Ընդհանուր առմամբ հավաքագրվեց 103500 դրամ: Խաղն էլ ավարտվեց բարու հաղթանակով: Հաղթեց բարին՝ բարեգործության տեսքով:
Մեր ֆան ակումբի ամբողջ անձնակազմը, ԵՊՀ ՏՖ-ի ՈՒԽ-ի ներկայացուցիչները իրենց խորին շնորհակալությունն են հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս բարեգործության կայացման գործում, այդ թվում նաև "ԱրմՍվիսԲանկ" ՓԲԸ Վարկավորման դեպարտամենտի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանին, ով այս բարի գործին նվիրաբերեց 20000 դրամ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի:




























Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am