HalaMadrid TV MOBILE

ՄՈՈՒՐԻՆՅՈ. ««ԿԱՍՏԻԼՅԱՅՈՒՄ» ԽԱՂՈՒՄ ԵՆ 23-24 ՏԱՐԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ, ՈՉ ԹԵ ԽՈՍԵ ՌՈԴՐԻԳԵՍԸ»
12:45:01 03.11.2012

«Խաղին չեն կարող մասնակցել Ալոնսոն ու Խեդիրան, բայց կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են արդյունավետ փոխարինել նրանց: Առաջվա պես վստահ ենք մեր ուժերի վրա ու ամեն ինչ անելու ենք կարևոր երեք միավոր վաստակելու համար»,-հավաստիացրել է պորտուգալացին:

Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակներում «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերը չափելու է «Սարագոսայի» հետ: Խաղին ընդառաջ մամլո ասուլիսի ժամանակ Ժոզե Մոուրինյոն նշեց. «Հաղթելու բանալին լավ խաղալն է: Այս մրցաշրջանի «Սարագոսան» անցած տարվա այն թիմը չէ, որը մեծ ջանքերի շնորհիվ մնաց ուժեղագույնների պայքարում: «Սարագոսան» մրցունակ թիմ է, միշտ խաղում է միավորներ վաստակելու մեծ ձգտումով: Նրանց հաղթելու համար պետք է լավ խաղանք, քանի որ երբ «Ռեալը» լավ չի խաղում, չի կարողանում հաղթել: Կան թիմեր, որոնց բախտը հաճախ ժպտում է, ու կարող են հաղթել նույնիսկ վատ խաղի դեպքում: Մենք այդ թիմերի շարքին չենք պատկանում: Կարևոր է նաև, որ մոռանանք երեքշաբթի օրվա խաղի մասին, քանի որ երբեմն ՉԼ-ն թուլացնում է կենտրոնանալու գործընթացը: Փորձել ենք հնարավորինս լավ ուսումնասիրել «Սարագոսայի» խաղը: Նրանք պրոֆեսիոնալ մարզիչ ունեն, մրցունակ թիմ են, ունեն իրենց հստակ մարտավարությունը: Խաղն, ինչպես միշտ, հեշտ չի ստացվելու»:

Առաջիկա հանդիպմանը «Ռեալը» կենտրոնում երկու կարևոր կորուստ ունի: Այս մասին թիմի պորտուգալացի մարզիչը ասաց. «Բնականաբար, կուզենայի խուսափել Ալոնսոյին ու Խեդիրային փոխարինելու տարբերակից, բայց ոչ մի ողբերգություն չկա: Մենք ուժեղ կազմ ունենք ու կարող ենք փոխարինել նրանց: Արդեն բավականին երկար ժամանակ խաղում  ենք առանց Մարսելոյի ու Կոենտրաոյի, բայց նրանց բացը կարողացել ենք լրացնել: Խաղին չեն կարող մասնակցել Ալոնսոն ու Խեդիրան, բայց կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են արդյունավետ փոխարինել նրանց: Առաջվա պես վստահ ենք մեր ուժերի վրա ու ամեն ինչ անելու ենք կարևոր երեք միավոր վաստակելու համար»: Թիմի վնասվածքների մասին Մոուրինյոն ասաց. «Խեդիրան ու Կոենտրաոն չեն կարող մասնակցել ոչ միայն «Սարագոսայի», այլև «Բորուսիայի» դեմ խաղերին: Կարծում եմ կբացակայեն նաև «Լևանտեի» հետ հանդիպմանը: Վնասվածքներ ստացած ֆուտբոլիստներից վերադառնում է միայն Արբելոան»:

Արքայական գավաթի առաջին հանդիպմանը տարած հաղթանակի մասին Մոուրինյոն ասաց. «Կուզենայի հիշեցնել, որ մենք «Ռեալ Մադրիդն» ենք, ու եթե դուրս մնանք պայքարից, ապա դա կարող է անել ուժեղագույնների շարքում հանդես եկող ու մեզ արժանի մրցակցություն ցույց տված թիմ: Ինձ համար ամենակարևորը հաղթելն է, կարծում եմ` ամբողջ մադրիդիզմի համար նույնպես: Կարողացանք հաղթել «Ալկոյանոյին», բացի այդ, երիտասարդ ֆուտբոլիստ իր դեբյուտը նշեց առաջին թիմում…հիանալի է, բայց այս ամենը հիանալի է նախ և առաջ հաղթանակի շնորհիվ»: Խոսե Ռոդրիգեսի հաջող նորամուտի մասին Մոուրինյոն նշեց. «Խաղից հետո չեմ խոսել նրա հետ: Բնական է, որ իր նորամուտից հետո հաճելի ու հուզառատ շրջան է ապրում, բայց կյանքը շարունակվում է, աշխատանքը` նույնպես: Եթե լավ աշխատի, հնարավոր է, որ նոր հնարավորություններ ստանա»:

Մոուրինյոյին հարցրին վերջերս աղմուկ հանած թեմայից` կանտերանոներին խաղաժամանակ տալուց. «Արդեն ասել եմ, որ իմ թիմում ես եմ որոշողը, «Կաստիլյայում»` Տորիլը: Այս թեման ուզում եմ փակված համարել: Ես իմ կածիքն ունեմ, որը չեմ փոխելու: Խոսե Ռոդրիգեսը, որին այդքան հավանել եք, չի խաղում «Կաստիլյայում», նրա փոխարեն խաղում են 23-24 տարեկան ֆուտբոլիստներ, այնինչ, ինչպես շատերն են նշում, պետք է խաղալու հնարավորություն տալ երիտասարդներին, ու ինձ համար կարևոր է, որ Խոսեին խաղաժամանակ տան «Կաստիլյայում»»:

Վերջում Մոուրինյոյին հարցրին, թե պատկերացնում է արդյոք «Ռեալն» առանց Ռոնալդուի. «Այո, պատկերացնում եմ «Ռեալը» ոչ միայն առանց Ռոնալդուի, այլև առանց ցանկացած այլ ֆուտբոլիստի: Եթե «Ռեալը» կախված լիներ մեկ ֆուտբոլիստից կամ մեկ մարզչից, շատ բացասական հատկանիշ կլիներ ակումբի համար: Այդպիսի բան չկա: Այդ դեպքում «Ռեալը»   «Ռեալ» չէր լինի»:

Armin R.M.,Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3772 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կո՞ղմ եք, որ Անդրեյ Լունինն առաջիկա մրցաշրջանում լինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:56:53 16.07.2019
23:54:59 16.07.2019
20:30:42 09.07.2019
Նավասի 33 հիասքանչ սեյվերը 2018/2019 մրցաշրջանում
20:27:00 09.07.2019
«Ռեալը» գալիս է
16:51:07 02.07.2019
«Ռեալի» ֆուտբոլիստների 50 լավագույն հնարքներն ավարտված մրցաշրջանում
00:56:09 27.06.2019
«Ռեալի» լեգենդ Ռաուլը 42 տարեկան է

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33