HalaMadrid TV MOBILE

ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՏԻՏՂՈՍՆԵՐՆ ՈՒ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ ՓՈՂՈՎ ՉԵՍ ԳՆԻ»
11:04:05 07.09.2012

 

«Ֆուտբոլիստները գիտեն, որ պետք է առավելագույնը տան խաղադաշտում, հաղթեն հանդիպման առաջին րոպեից մինչև վերջինը»,-հայտարարել է պորտուգալացի մարզիչը:

Իսպանական հայտնի “AS” պարբերականին տված հարցազրույցում Ժոզե Մոուրինյոն վստահեցրել է, որ չի վախենում ՉԼ-ի խմբային փուլում «Ռեալին» բաժին հասած մրցակիցներից, քանի որ իր ֆուտբոլիստները պատրաստ են պայքարի ու հաղթական են տրամադրված:

Ի՞նչ եք կարծում արաբների կամ ռուսների հովանավորությամբ աճող ակումբների մրցակցության մասին: «Ռեալի» ու «Բարսելոնայի» պես ակումբները կկարողանա՞ն պահպանել իրենց աստղերին: Չէ՞ որ շեյխերի կողմից եկող առաջարկները շատ գայթակղիչ են լինում:

«Ռեալ», «Բարսելոնա», «Բավարիա»…սրանք այնպիսի ակումբներ են, որոնց բյուջեն չի համեմատվի այլ ակումբների բյուջեի հետ. դա «պատմական բյուջեն» է: Պատմությունը փողով չի գնվում: Տիտղոսներ, պատմություն, հավատարիմ երկրպագուներ գումարով չես գնի: Եվ ամեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ կցանկանար խաղալ նման ակումբներում: «Ռեալն» ունի բոլոր նախադրյալները Ռոնալդուի, Կասիլյասի, Բենզեմայի, Իգուաինի պես ֆուտբոլիստներին իր կազմում պահելու համար: Մեր թիմի բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են այստեղ խաղալու ու գիտակցում են, թե որ թիմի մասնիկն են կազմում: Նույնը կարելի է ասել «Բարսելոնայի» մասին:

Գրեթե բոլոր բարձրակարգ թիմերում ֆուտբոլիստները բաժանվում են երեք խմբի՝ «թոփ 10», որոնք սովորաբար հրավիրվում են հավաքականներ, միջին դասի ու ցածր դասի ֆուտբոլիստներ:  Իհարկե ոչ բոլոր թիմերը կարող են տասից ավելի բարձրակարգ ու պահանջված խաղացողներ ունենալ, բայց, այնուամենայնիվ, կլինեն ակումբեր, որ կկարողանան մրցունակ լինել տրանսֆերային շուկայում՝ պայքարելով նույնիսկ ռուս ու արաբ մեծահարուստների հետ: Ի՞նչ կարծիքի եք այս մասին:

Չգիտեմ, միգուցե: Ներկայիս դրությամբ տրանսֆերային շուկան շատ է փոխվել: Փողը շարունակում է կարևոր մնալ ֆուտբոլիստների համար, բայց ոչ բարձրակարգ խաղացողների դեպքում: Եթե մեկը տարեկան 5 մլն եվրո է ստանում, չի հեռանա իր թիմից, եթե կես միլիոն ավելին առաջարկեն: Բայց եթե, օրինակ, ստանում ես տարեկան 12 մլն եվրո, և 40 մլն-ի առաջարկ ես ստանում, դժվար թե հրաժարվես նման հնարավորությունից: Իհարկե դա բնական է, քանի որ ամբողջ կյանքդ կփոխվի: Միանշանակ ոչինչ չես կարող ասել տրանսֆերային գործունեության մասին: Այնուամենայնիվ, դեռ կան ֆուտբոլիստներ, որոնց համար փողը առաջնային չէ:

ՉԼ-ում ձեր թիմին դժվար մրցակիցներ բաժին հասան՝ «Մանչեսթեր Սիթի», «Այաքս», «Բորուսիա»:

Այո՛, ուժեղ մրցակիցներ ունենք: Չեմպիոնների խումբ ստացվեց, բոլորն իրենց առաջնությունների չեմպիոններ են: Անկասկած դժվար պայքար է ստացվելու:

Հեշտ ճանապարհ չի սպասվում:

Իհարկե, բայց ճանաչելով իմ թիմին, իմ ֆուտբոլիստներին՝ պետք է անկեղծ գտնվեմ ու ասեմ, որ նման հանդիպումներին պատրաստելը իմ ու գործընկերներիս համար ավելի հեշտ է ստացվում: Համոզված ենք, որ թիմը տրամադրված է, պատրաստ պայքարի ու այդ առումով առանձնահատուկ աշխատանք տանել պետք չէ: Ֆուտբոլիստները գիտեն, որ պետք է առավելագույնը տան խաղադաշտում, հաղթեն հանդիպման առաջին րոպեից մինչև վերջինը:

«Մանչեսթեր Սիթի՞ն» է լինելու ամենաբարդ մրցակիցը:

Չեմ կարող ասել: «Բորուսիան» Գերմանիայի չեմպիոնն է, իր կազմում բազմաթիվ ուժեղ խաղացողներ ունի: Այս թիմը տարեցտարի աճում, փորձ է ձեռք բերում ու շատ մրցունակ է: Ինչ վերաբերում է «Այաքսին», երբեք չես կարող ասեկ, թե ինչ է պատրաստել քեզ համար այս թիմը: Այո՛, «Սիթին» ֆինանսապես հզոր է ու բարձրակարգ ֆուտբոլիստներով լի կազմ ունի: Այս թիմը կազմավորվել է ՉԼ-ն հաղթելու ակնհայտ մտադրությամբ: Բարդ է լինելու բոլորի համար, մեզ համար ու նրանց, քանի «Ռեալը» մնում է «Ռեալ»:

Վերջին շրջանում «Ռեալը» կարողացավ երկու անգամ ծնկի բերել «Բարսելոնային»: Իսպանական ֆուտբոլում նոր էտա՞պ է սկսվում: Ավարտվե՞ց կապտանռնագույնների գերիշխանությունը:

Ես չեմ, որ պետք է խոսեմ այդ մասին: Փաստն այն է, որ մենք ընդհատեցինք «Բարսելոնայի» հաղթարշավը: Խոսքը գնում է երկու ուժեղագույն թիմերի մասին, որոնք պայքարում ուժեղագույն տիտղոսներից մեկի՝ Լա լիգայի չեմպիոնության համար: Ընտրել եմ «Ռեալին» հենց այս դժվարության համար: Այստեղ ինձ բարդ աշխատանք էր սպասվում, ու մարտահրավեր նետեցի ինքս ինձ: Ուրիշ առաջնություններում ավելի հեշտ կլիներ տիտղոս նվաճել: Իհարկե չեմ կարող չնշել, որ անցած մրցաշրջանի մեր հաջողությունների համար պարտական ենք նաև «Բարսային», քանի որ նրանք թուլացրին զգոնությունն ու իջեցրին բարձր խաղամակարդակը: Էտապը այդքան էլ չի փոխվել: Ավարտվել է «Բարսելոնայի» հաղթարշավը, բայց այս երկու թիմերի բարձր կարգը չի փոխվել: Ոչ միայն իսպանական ֆուտբոլի սիրահարները, այլև բոլոր ֆուտբոլասերները կշարունակեն հաճույք ստանալ «Ռեալ»-«Բարսա» հակամարտությունից: Թվերով խոսել չեմ կարող, բայց համոզված եմ, որ սուպերկլասիկոներն ավելի մեծ հետաքրքրություն ու ոգևորվածություն են առաջացնում ամբողջ աշխարհում, քան, օրինակ, ՉԼ-ի ամենալարված հանդիպումները:

Armin R.M.,Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3808 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

3 : 1

3

2

Սևիլիա

1

2 : 0

3

3

Մալյորկա

1

2 : 1

3

4

Վալյադոլիդ

1

2 : 1

3

5

Ատլետիկ Բիլբաո

1

1 : 0

3

6

Օսասունա

1

1 : 0

3

7

Ալավես

1

1 : 0

3

8

Ատլետիկո Մադրիդ

1

1 : 0

3

9

Վիլյառեալ

1

4 : 4

1

10

Գրանադա

1

4 : 4

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

16/08 23:00

Ատլետիկ Բիլբաո

1 : 0

Բարսելոնա

17/08 19:00

Սելտա

1 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

17/08 21:00

Վալենսիա

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

17/08 22:00

Մալյորկա

2 : 1

Էյբար

17/08 23:00

Լեգանես

0 : 1

Օսասունա

17/08 23:00

Վիլյառեալ

4 : 4

Գրանադա

18/08 19:00

Ալավես

1 : 0

Լևանտե

18/08 21:00

Էսպանյոլ

0 : 2

Սևիլիա

18/08 23:00

Բետիս

1 : 2

Վալյադոլիդ

19/08 00:00

Ատլետիկո Մադրիդ

1 : 0

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ցանկանո՞ւմ եք, որ Նեյմարը միանա «Ռեալին»
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16:08:36 16.08.2019
15:58:24 16.08.2019
15:56:41 16.08.2019
«Ռեալի» վերջին մարզումը «Սելտայի» դեմ «Բալայդոսում» կայանալիք խաղից առաջ
22:03:00 13.08.2019
Այն օրը, երբ Ռոնալդուն սկսեց գոլը տոնել արդեն հայտնի ձևով(«Չելսիի» դեմ հանդիպում)
15:56:47 12.08.2019
«Ռոմա» - «Ռեալ Մադրիդ»՝ 2-2. Խաղի տեսությունը
21:57:31 07.08.2019
Ազարի առաջին գոլը «Ռեալի» կազմում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33