HalaMadrid TV MOBILE

«ՍԱՆՏԻԱԳՈ ԲԵՌՆԱԲԵՈՒՆ» ՍՊԱՍՈՒՄ Է ԱՅԴ ԽԱՂԻՆ, ԻՍԿ «ԲԵՌՆԱԲԵՈՒՆ» ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍԻՐՈՒՄ...
22:10:06 24.08.2012

Երեկ տեղի ունեցավ Իսպանիայի սուպերգավաթի առաջին հանդիպումը: Մրցաշրջանում առաջին անգամ միմյանց բախվեցին Մադրիդի «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն: Հանդիպումն ընթացավ բավական լարված պայքարում՝ իհարկե մեկտեղելով նաև մշտական կանոնների խախտումները, անհասկանալի պահերը, գեղեցիկ դրվագներն ու սխալները: Առաջին «Էլ Կլասիկո»-ում բախտը ուղեկից էր կատալոնական «Բարսելոնա»-ին: Թիմը կարողացավ հաղթանակ կորզել «Արքայական ակումբ»-ից, թեպետ հաղթանակը հաշվի նվազագույն տարբերությամբ էր: Հանդիպումից հետո, ինչպես միշտ, մրցավարների գործողությունները հաղթող թիմի կողմից գնահատվեցին բավարար, պարտվողի կողմից՝ անբավարար: Սակայն, չնայած շատ դրվագների պարզ երևալուն, դա թողնենք մի կողմ: Խաղում կային ավելի հետաքրքիր ու ուշագրավ դրվագներ:

Մադրիդի «Ռեալ»-ն առաջին խաղակեսը վատ անցկացրեց.

«Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումից հետո իր տպավորությունները հայտնեց խաղի վերաբերյալ՝ նշելով, որ մադրիդյան թիմի խաղն առաջին կեսում այդքան էլ չստացվեց: Մոուրինյոյի կարծիքով՝ կատալոնական «Բարսելոնա»-ի խփած առաջին գոլի ժամանակ եզրային մրցավարը թույլ տվեց կոպտագույն սխալ՝ հաշվելով գոլը: 

Պեդրոյի գոլն իրոք խնդրահարույց էր: Ճիշտ է՝ ոչ մի քանի մետր, սակայն միանշանակ այնքան առաջ էր «Ռեալ»-ի պաշտպանից, որ խաղից դուրս վիճակ կարող էր և պետք էր գրանցվել: Այնուամենայնիվ սուպերգավաթային խաղի եզրային մրցավարը գրանցեց գոլը:

Խաղի ընթացքում տեղի ունեցավ նաև մեկ այլ ուշագրավ դրվագ, երբ խաղավարտին Վիկտոր Վալդեսը դարձավ «սխրանքի» հեղինակ՝ գնդակը արծաթե սկուտեղի վրա մատուցելով Անխել դի Մարիային, իսկ Դի Մարիան, ինչպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ընդունեց նվերը շատ մեծ հաճույքով, իսկ Վալդեսի նվերի համար իսպանացի դարպասապահին շնորհակալություն հայտնեց «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Գուտին՝ Twitter-ի իր էջում գրելով. «Շնորհակալությոˊւն, Վաˊլդես: Հրաշալի արդյունք էր «Ռեալ»-ի համար: Դու մեզ հնարավորություն ընձեռեցիր մյուս խաղում առավելության հասնել»: 

Այս դրվագը մեկնաբանելով՝ Իկեր Կասիլյասն իր հետխաղյա մեկնաբանության ժամանակ նշեց, որ պետք չէ մեղադրել Վիկտոր Վալդեսին, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր ուժեղ և թույլ կողմերը, իսկ Վալդեսը գրեթե միշտ շատ վստահ է խաղում:

Հատկանշական իրադարձություններ.

Երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ողջագուրվեցին Տիտո Վիլանովան ու Ժոզե Մոուրինյոն: Երկար ժամանակ է անցել այն պահից, երբ Մոուրինյոն մատը մտցրեց Վիլանովայի աչքը: Երևում է՝ մարզիչներն այլևս խնդիրներ չունեն՝ չհաշված «Ռեալ» - «Բարսելոնա» դիմակայությունը:

Այս դրվագը Վիլանովան մեկնաբանեց այսպես. «Շատ վատ է, որ նման դեպքից հետո մնաց այս լուսանկարը»:

Հաջորդ ուշագրավ իրադարձությունը Պեպեի բացակայությունն էր: «Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնության առաջին տուրում՝ Կասիլյասին բախվելուց հետո, ստացավ գլխի վնասվածք: Խաղացողը տեղափոխվեց Մադրիդի հիվանդանոցներից մեկը, ու բուժզննում անցնելուց հետո պարզ դարձավ, որ Պեպեն ուղեղի հետ կապված ոչ մի վնասվածք չունի, պարզապես նրան անհրաժեշտ է երեք օր՝ վերականգնվելու համար: Խաղից առաջ Մոուրինյոն որոշում կայացրեց ռիսկի չդիմել՝ չընդգրկելով Պեպեին «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» սուպերգավաթային առաջին խաղին:

Երկրպագուն՝ խաղադաշտում.

Հանդիպման ընթացքում՝ Մեսսիի՝ գոլի հեղինակ դառնալուց հետո, խաղադաշտում հայտնվեց մի երկրպագու, որը ցանկանում էր Մեսսիի հետ տոնել գոլը, և, որ ամենազարմանալին է, նրան հաջողվեց, քանի որ արգենտինացին չէր էլ նկատել, որ այդ մարդը իր թիմի ֆուտբոլիստներից կամ անձնակազմից չէ: Երկրպագուն, չանցած մի քանի վայրկյան, անվտանգության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դուրս բերվեց խաղադաշտից: Ի վերջո պարզ դարձավ, թե ով է այդ մարդը՝ ռուսաստանցի մի մարդ, որ հավանաբար ցանկանում էր աշխարհով մեկ ցուցադրել իր «սուրբ» հայրենիքը: Նա խաղադաշտ մտավ՝ կրծքամասին փակցված «Святая Русь» (Սուրբ Ռուսաստան) արտահայտությունը:

Ահա այսպիսի հետաքրքիր դրվագներ եղան խաղադաշտում, որոնք մի թիմի երկրպագուի համար ցավալի էին, մյուսի համար՝ ուրախալի, պահեր, որոնք մի թիմի երկրպագուները համարում են սխալ, մյուսինը՝ ճիշտ: «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հակամարտությունը միշտ այսպես է լինելու, երբեք այլ խաղ չի կարելի սպասել, քանի որ սա այն մրցավեճն է, երբ բոլոր խաղաքարտերը խառնվում են՝ երբեմն-երբեմն լավ դասավորվելով երկու թիմերի համար: Առջևում պատասխան հանդիպումն է, որը, ամենայն հավանականությամբ, իր տեմպով, ռիթմով ու դրվագներով ոչ միայն չի զիջի, այլև կգերազանցի նախորդին: «Սանտիագո Բեռնաբեու»-ն սպասում է այդ խաղին, իսկ «Սանտիագո Բեռնաբեու»-ն պարտություն չի սիրում...

Գևորգ Մովսիսյան, ©RealMadrid.am 

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 3829 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

16

43 : 20

35

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

3

Սևիլիա

16

20 : 15

31

4

Խետաֆե

17

26 : 16

30

5

Ատլետիկո Մադրիդ

17

18 : 10

29

6

Ռեալ Սոսյեդադ

17

28 : 20

28

7

Ատլետիկ Բիլբաո

17

19 : 12

27

8

Վալենսիա

16

26 : 23

26

9

Գրանադա

17

24 : 22

24

10

Օսասունա

17

22 : 20

23

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

14/12 00:00

Ալավես

1 : 1

Լեգանես

14/12 16:00

Գրանադա

1 : 2

Լևանտե

14/12 19:00

Ռեալ Սոսյեդադ

2 : 2

Բարսելոնա

14/12 21:30

Ատլետիկ Բիլբաո

0 : 0

Էյբար

15/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 0

Օսասունա

15/12 15:00

Խետաֆե

2 : 0

Վալյադոլիդ

15/12 17:00

Սելտա

2 : 2

Մալյորկա

15/12 19:00

Էսպանյոլ

 : 

Բետիս

15/12 21:30

Սևիլիա

 : 

Վիլյառեալ

16/12 00:00

Վալենսիա

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

5 : 0

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

1 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

3 : 1

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

1 : 0

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

0 : 3

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

1 : 4

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

0 : 2

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 0

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

4 : 0

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

0 : 2

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

1 : 2

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

2 : 2

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

3 : 0

Զենիթ

11/12 00:00

Չելսի

2 : 1

Լիլ

11/12 00:00

Այաքս

0 : 1

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06:16:27 15.12.2019
18:05:35 14.12.2019
18:04:28 14.12.2019
«Պատմական գոլեր»․ Ռուդ վան Նիստելրոյ
18:03:10 14.12.2019
«Սանտիագո Բեռնաբեուի» բացման 72-րդ տարեդարձը
11:11:54 14.12.2019
Թիմը մարզվել է «Վալենսիայի» դեմ խաղից առաջ
02:37:27 12.12.2019
«Բրյուգե» - «Ռեալ»՝ 1-3․ Խաղի կրկնությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
12 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.63
10
16
Ռոդրիգո
Վալենսիա
6
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
15
11
4
0
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
11 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.94
15
16
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
2
4
0
Սուարես
Բարսելոնա
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
16
16
Էվեր Բանեգա
Սևիլիա
5
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,13
18
16
Մեսի
Բարսելոնա
5
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,25
20
16
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33