Պեդրո Լեոնը ևս մեկ մրցաշրջան կանցկացնի «Խետաֆեում»: «Ռեալի» ֆուտբոլիստը դեռևս վարձավճարով է հանդես գալիս այս թիմում, չնայած «Խետաֆեն» մտադիր էր գնել նրան՝ «արքայական» ակումբին վճարելով 8 մլն եվրո:
Մոուրինյոն իր թիմում չի տեսնում Լեոնին ու չի ուզում, որ նա վերադառնա: Անցած մրցաշրջանում Լեոնը վնասվածքների պատճառով քիչ հանդիպումներ անցկացրեց «Խետաֆեի» կազմում, բայց նա հույս ունի, որ հաջորդ մրցաշրջանում ավելի շատ խաղաժամանակ կստանա ու իր հիմնական տեղը կունենա թիմի կազմում:
«Խետաֆեն» հիմա ֆինանսական խնդիրներ ունի և չի կարող 8 մլն-ով գնել Պեդրո Լեոնին: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ «Ռեալը» մեկ տարի վարձավճար չի պահանջի «Խետաֆեից»:
Armin R.M.,Realmadrid.am