HalaMadrid TV MOBILE

ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ ԵՆ ՄՆՈՒՄ «ՌԵԱԼԻ» ԻՍՊԱՆԱՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ : ԱՄՓՈՓՈՒՄ
12:20:57 29.06.2012

«Արքայական» ակումբի հինգ ներկայացուցիչներ կմասնակցեն Եվրոպայի առաջնության եզրափակչին՝ Կասիլյաս, Արբելոա, Ռամոս, Ալոնսո, Ալբիոլ: Ռոնալդուն, Պեպեն, Կոենտրաոն, Օզիլն ու Խեդիրան կիսաեզրափակիչ փուլից դուրս մնացին պայքարից: Ռոնալդուն շարունակում է մնալ առաջնության լավագույն ռմբարկուն, իսկ Կասիլյասը՝ ամենաքիչ գնդակ բաց թողած դարպասապահը:

Օզիլ. Ինչպես միշտ լավ տպավորություն թողեց

Կիսաեզրափակչում Իտալիայից կրած պարտությունից հետո Օզիլը, Գերմանիայի հավաքականի հետ միասին, լքում է Եվրոպայի առաջնությունը: Երեկվա հանդիպմանը Գերմանիայի ստեղծած հազվադեպ վտանգավոր պահերից մեկը հենց Օզիլի շնորհիվ էր: Առաջնության ընթացքում նա երկու անգամ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ Պորտուգալիայի ու Հունաստանի դեմ խաղերում: Երեք գոլային փոխանցում կատարեց: Գերմանիայի հավաքականի առաջին խաղում Օզիլը գերազանց արդյունավետություն ցուցադրեց՝ 43 ստույգ փոխանցում և ընդամենը 9 սխալ: Հոլանդիայի հետ խաղում «Ռեալի» ֆուտբոլիստը կրկին արդարացրեց իրեն:  Դանիայի հետ խաղում Օզիլը գոլային փոխանցում կատարեց, իսկ Հունաստանի հետ խաղում 118 ճիշտ փոխանցում կատարեց և երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Կիսաեզրափակչում Օզիլը հետևեց Մոուրինյոյի կարգախոսին ու մտածելակերպին՝  երբեք չհանձնվել ու թիմիդ առաջ տանել: Խաղի վերջում գերմանացիների օգտին 11 մետրանոց հարված նշանակվեց, և Օզիլն անվրեպ իրացրեց այն, սակայն արդեն չափազանց ուշ էր երկրորդ գնդակը խփելու համար: «Արքայական» թիմի կիսապաշտպանը Եվրո 2012-ում 437 րոպե անցկացրեց խաղադաշտում:

Խեդիրա. Արդյունավետ էր, նրա լավագույն մրցաշարերից մեկն էր

Լյովի ենթակայության տակ Խեդիրան դառնում է շատ ավելի արդյունավետ ֆուտբոլիստ: Նա շատ հստակ խաղ ցուցադրեց՝ ամբողջ առաջնության ընթացքում ոչ մի խախտում չանելով: Իտալիայի հետ խաղում երկու գոլային պահ ունեցավ: Հունաստանի դեմ հանդիպմանը գոլային փոխանցման ու գոլի հեղինակ դարձավ: Լավ տպավորություն թողեց:

Կասիլյաս. Ետ մղեց Մոուտինյոյի հարվածը

«Ռեալի» դարպասապահը Պորտուգալիայի դեմ խաղում 6 անգամ փրկեց Իսպանիայի հավաքականին և հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ ետ մղեց Մոուտինյոյի հարվածը: Եվրո 2012-ում իր հաշվին գրանցել է 12 սեյվ:

Ալբիոլ. Խաղալու հնարավորություն չստացավ

Պույոլի վնասվածքի պատճառով Դել Բոսկեն հավաքական ներառեց Ռաուլ Ալբիոլին: Սակայն գլխավոր մարզիչը այդպես էլ խաղալու հնարավորություն չտվեց «Ռեալի» պաշտպանին:

Ռամոս. Պորտուգալիայի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստը

«Ռեալի» պաշտպանը ճանաչվեց Պորտուգալիայի հետ կիսաեզրափակչի լավագույն ֆուտբոլիստ: Այդ հանդիպման հետխաղյա 11 մետրանոցներին Ռամոսը հստակ իրացրեց իրենց վստահված հարվածը:

Ալոնսո. Դաշտի կենտրոնի հիմնասյուն

Բասկ հենակետայինը դարձավ Իսպանիա-Ֆրանսիա հանդիպման հերոսը: Ընդհանուր առմամբ Ալոնսոն 439 ճիշտ, 62 սխալ փոխանցում է կատարել: 11 մետրանոցների ժամանակ Ռուի Պատրիսիոն կարողացավ ետ մղել Ալոնսոյի հարվածը:

Արբելոա. Կարողացավ կասեցնել Ռոնալդուի անցումները

Պորտուգալիայի հետ խաղում Արբելոան լավ կատարեց իր պարտականությունները և կարողացավ կանգնեցնել Ռոնալդուին՝ 9 անգամ կասեցնելով պորտուգալացու գրոհները: «Ռեալի» պաշտպանը նաև գոլային պահ ունեցավ այդ խաղում և ընդհանուր առմամբ լավ մրցաշար անցկացրեց:

Ռոնալդու. Չկարողացավ հաղթահարել իսպանացիների արգելքը

Ռոնալդուն հրաժեշտ տվեց Եվրո 2012-ին՝ 3 գոլով դեռևս մնալով առաջնության լավագույն ռմբարկուն: Պորտուգալիայի հավաքականի առաջին խաղում Ռոնալդուն չկարողացավ գրավել գերմանացիների դարպասը, Դանիայի հետ խաղում երկու հստակ գոլային պահ կորցրեց, բայց Հոլանդիայի դեմ հանդիպմանը Ռոնալդուն փայլեց՝ երկու գոլ խփելով ու դառնալով խաղի հերոսը: Չեխիայի հետ խաղում նորից գնդակ հեղինակեց, բայց իսպանացիների դարպասը չկարողացավ գրավել՝ 7 շեղ հարված:

Կոենտրաո. Հիանալի խաղ ցուցադրեց

Կոենտրաոն լավագույնն էր Պորտուգալիայի հավաքականում: Վստահ էր գործում սեփական կիսադաշտում, միաժամանակ ագրեսիվ էր գրոհներին միանալիս: Դանիայի հետ խաղում իր  որոշիչ դերն ունեցավ խաղի ելքի մեջ՝ գոլային փոխանցում կատարելով Վարելային: «Ռեալի» ֆուտբոլիստը հիանալի մրցաշար անցկացրեց:

Պեպե. 4 խաղում ընդամենը 2 խախտում

Պեպեն նույնպես ֆանտաստիկ էր: 4 խաղում նա ընդամենը 2 անգամ խախտեց կանոնները, մինչդեռ նրա հանդեպ 12 անգամ խախտում թույլ տվեցին: Բրունո Ալվեշի հետ միասին Պեպեն ավելի օգտակար էր գործում: Դանիայի հետ խաղում գոլի հեղինակ դարձավ և միակ դեղին քարտը ստացավ Ալոնսոյի հետ պայքարում խաղի կանոնները խախտելուց  հետո:

Armin R.M.,Realmadrid.am

Աղբյուրը՝ AS
Կարդացվել է 3828 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Սևիլիա

4

5 : 1

10

2

Ատլետիկո Մադրիդ

4

5 : 4

9

3

Վիլյառեալ

5

12 : 8

8

4

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

4

9 : 6

8

5

Ատլետիկ Բիլբաո

4

4 : 1

8

6

Բարսելոնա

4

12 : 7

7

7

Գրանադա

4

9 : 5

7

8

Ռեալ Սոսյեդադ

4

4 : 3

7

9

Օսասունա

5

4 : 3

7

10

Լևանտե

4

6 : 5

6

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

20/09 23:00

Օսասունա

0 : 0

Բետիս

21/09 15:00

Վիլյառեալ

2 : 0

Վալյադոլիդ

21/09 18:00

Լևանտե

 : 

Էյբար

21/09 20:30

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սելտա

21/09 23:00

Գրանադա

 : 

Բարսելոնա

22/09 14:00

Խետաֆե

 : 

Մալյորկա

22/09 16:00

Էսպանյոլ

 : 

Ռեալ Սոսյեդադ

22/09 18:00

Վալենսիա

 : 

Լեգանես

22/09 20:30

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ալավես

22/09 23:00

Սևիլիա

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Պե՞տք է Զիդանը հեռացվի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից
Այո
Ոչ
Չեմ կողմնորոշվում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20:52:58 20.09.2019
17:33:10 20.09.2019
17:31:22 20.09.2019
Բենզեմայի հիանալի մեկնարկը Լա լիգայում
17:29:49 20.09.2019
Ռամոսն ընդդեմ «Սևիլիայի»
17:28:10 20.09.2019
Առաջին մարզումը «Սևիլիայի» դեմ խաղից առաջ
01:19:09 19.09.2019
ՊՍԺ - «Ռեալ»՝ 3-0. Խաղի տեսությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Ժերար Մորենո
Վիլյառեալ
5
Վացլիկ
Սևիլիա
0,25
1
4
Կապա
Ատլետիկ Բիլբաո
3
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
4
4
0
0
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
4
Ունայ Սիմոն
Ատլետիկ Բիլբաո
0,25
1
4
Մոնտորո
Գրանադա
3
Գարեթ Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Լորեն
Բետիս
3
Ռուբեն
Օսասունա
0,75
3
4
Ս. Ռոբերտո
Բարսելոնա
2
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
2
Մոյա
Ռեալ Սոսյեդադ
0,75
3
4
Գրիզման
Բարսելոնա
2
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Սուարես
Բարսելոնա
2
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
1
4
4
Պերես
Բարսելոնա
2
Կազեմիրո
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33