HalaMadrid TV MOBILE

«ՌԵԱԼԸ» ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ Է ԱԼԲԻՈԼԻ ՈՒ ԱՐԲԵԼՈԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
12:16:18 26.06.2012

Մինչ ընթանում է Եվրոպայի առաջնությունը, «Ռեալի» ղեկավարությունն աշխատում է տրանսֆերների ու պայմանագրերի վրա: Ռաուլ Ալբիոլի ու Ալվարո Արբելոայի պայմանագրերն ավարտվում են 2014թ., և «Ռեալն» ուզում է երկարաձգել դրանց ժամկետը: «Արքայական» թիմի ղեկավարությունը հանդիպելու է այս երկու ֆուտբոլիստների ներկայացուցչի՝ Մանուել Գարսիա Կիլոնի հետ՝ քննարկելով պայմանգրերը մինչև 2016թ. երկարաձգելու հարցը: Պաշտոնական համաձայնությունը կկնքվի Եվրոպայի առաջնությունից հետո միայն, երբ Ալբիոլն ու Արբելոան վերադառնան Մադրիդ:

Ալբիոլը «Վալենսիայից» տեղափոխվեց «Ռեալ» 2009թ., և Պելեգրինիի թիմի հիմնական կազմի խաղացող դարձավ՝ դաշտում անցկացնելով 3563 րոպե: «Ռեալը» նրա համար վճարեց 15 մլն եվրո: Մոուրինյոյի հետ նրա կարգավիճակը փոխվեց. 2010-11թ. մրցաշրջանում ստացավ 2145 րոպե խաղաժամանակ, իսկ անցած մրցաշրջանում՝ ընդամենը 967 րոպե: Այնուամենայնիվ, Մոուրինյոն տեսնում է նրան իր թիմում, նրա կարծիքով Ալբիոլը հարկ եղած դեպքում կարող է հաջողությամբ փոխարինել Պեպեին կամ Ռամոսին: Ալբիոլը դա ապացուցեց «Ռեյնո դե Նավառայում» կայացած «Օսասունայի» դեմ խաղում, որի ժամանակ նա հիանալի խաղաց պաշտպանական գծում, չնայած նախորդ 20 հանդիպումներում մեկնարկային կազմում չէր հայտնվել: «Ռեալը» Ալբիոլի հետ պայմանագիրը կերկարաձգի մինչև 2016թ.:

Ինչպես նշում է AS-ը, Արբելոայի պայմանագրի երկրարաձգման մասին խոսակցությունները սկսվել էին դեռ մայիսի 19-ից: Նա «Լիվերպուլից» տեղափոխվեց «Ռեալ» 2009թ.՝ արժենալով 4 մլն եվրո: Նոր պայմանագրի համաձայն նա մինչև 33 տարեկանը կխաղա «Ռեալում», այսինքն՝ հավանաբար սա «արքայական» թիմի հետ վերջին պայմանագիրն է լինելու: Ինչպես Պելեգրինին, այնպես էլ Մոուրինյոն բավականին շատ խաղաժամանակ են հատկացրել Արբելոային: 2009-10թ. մրցաշարում խաղացել է 3330, հաջորդ տարում՝ 3473, և նոր ավարտված մրցաշրջանում՝ 3179 րոպե: Նա իր հիմնական տեղն ունի և՛ Մոուրինյոյի, և՛ Վիսենտե դել Բոսկեի թիմում:

«Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգելու է նաև Էստեբան Գրաներոն, որի ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2013թ.: Գրաներոն գոհ է թիմում իր կարգավիճակից ու կողմ է պայմանագրի թարմացմանը:

Այսքանով դեռևս ավարտվում է պայմանագրերի հարցը: Դի Մարիայի հետ բանակցություններն արդեն ավարտվել են, և արգենտինացին կխաղա «Ռեալում» առնվազն մինչև 2018թ.՝ ստանալով տարեկան 3.5 մլն եվրո աշխատավարձ: Լասի պայմանագիրն ավարտվում է 2013թ, բայց թարմացում չի լինելու:

Armin R.M.,Realmadrid.am

Աղբյուրը՝ AS
Կարդացվել է 3763 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կո՞ղմ եք, որ Անդրեյ Լունինն առաջիկա մրցաշրջանում լինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:56:53 16.07.2019
23:54:59 16.07.2019
20:30:42 09.07.2019
Նավասի 33 հիասքանչ սեյվերը 2018/2019 մրցաշրջանում
20:27:00 09.07.2019
«Ռեալը» գալիս է
16:51:07 02.07.2019
«Ռեալի» ֆուտբոլիստների 50 լավագույն հնարքներն ավարտված մրցաշրջանում
00:56:09 27.06.2019
«Ռեալի» լեգենդ Ռաուլը 42 տարեկան է

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33