«Կարծում եմ, որ պարտականություններիս մեջ է մտնում իմ ֆուտբոլիստների համար այսքան կարևոր պահերին նրանց կողքին լինել»,-նշել է պորտուգալացի մարզիչը:
Ժոզե Մոուրինյոն հեռուստացույցի առջև չի հետևելու Եվրոպայի առաջնությանը: Նա մեկնելու է առաջնության էպիկենտրոն՝ «Ռեալի» իր ֆուտբոլիստներին աջակցելու համար: Արդեն այսօր Մոուրինյոն ներկա է լինելու Ուկրաինայում կայանալիք Պորտուգալիա- Գերմանիա հանդիպմանը: Այդ հանդիպմամն ընթացքում Մոուրինյոն հնարավորություն կունենա դիտել իր ֆուտբոլիստներից հինգի՝ Օզիլի, Խեդիրայի, Ռոնալդուի, Պեպեի ու Կոենտրաոյի խաղը: Այնուհետև Մոուրինյոն ծրագրել է ներկա լինել Իսպանիա-Իտալիա խաղին, որին կարող են մասնակցել «Ռեալի» ևս հինգ ֆուտբոլիստ՝ Կասիլյասը, Ռամոսը, Ալբիոլը, Արբելոան ու Ալոնսոն:
Մոուրինյոն չի կարողանա ներկա լինել երկուշաբթի օրը կայանալիք Ֆրանսիա-Անգլիա խաղին, որին մասնակցելու է Կարիմ Բենզեման, քանի որ անձնական դրդապատճառներով այդ օրը ստիպված է մեկնել Սինգապուր: «Ռեալի» գլխավոր մարզիչը շատերի պես մեծ հետաքրքրությամբ է հետևելու Եվրոպայի առաջնությանը, բայց նրա համար կա ևս մեկ կարևոր հանգամանք՝ աջակցել «Ռեալի» իր խաղացողներին. «Կարծում եմ, որ պարտականություններիս մեջ է մտնում իմ ֆուտբոլիստների համար այսքան կարևոր պահերին նրանց կողքին լինել: Նրանց բոլորին մեծ հաջողություն եմ ցանկանում այս մեծն մրցաշարում»:
Մոուրինյոն չի թաքցնում, թե որ հավաքականին է երկրպագելու. «Ես պորտուգալացի եմ և բնականաբար, առաջին հերթին երկրպագելու եմ իմ ազգային հավաքականին: Բայց, իհարկե, աջակցելու եմ նաև այլ հավաքականներում հանդես եկող իմ ֆուտբոլիստներին»,-հայտարարել է պորտուգալացի մարզիչը:
Armin R.M.,Realmadrid.am