HalaMadrid TV MOBILE

ԱՆԽԵԼ ԴԻ ՄԱՐԻԱ. "ՑԱՆԿԱՑԱԾ ԽԱՂՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՆ"
23:48:49 29.05.2012

Անխել Դի Մարիան (Ռոսարիո, 1988), Մարկայի հետ զրույցում ամփոփել իր համար հակասական այս մրցաշրջանը: Մի կողմից նրան շատ էին խանգարում վնասվածքները, մյուս կողմից` նա իր կարիերայի մեծագույն նվաճումներից մեկին հասավ` օգնելով Ռեալին դառնալ Իսպանիայի չեմպիոն, ինչին, Ռեալի երկրպագուները սպասել էին մի քանի տարի: Դի Մարիան խոստովանում է, որ Ռեալում իրեն զգում է ինչպես ձուկը ջրում. "Ես զգում եմ, որ սիրում են ինձ",- ասել է նա:

- Ի՞նչ ես զգում առաջին անգամ Ռեալի հետ չեմպիոն դառնալուց հետո:
- Շատ երջանիկ եմ, որ Ռեալում խաղալու երկրորդ տարում թիմը չեմպիոն դարձավ: Դա հիանալի է:  Սկզբում էլ Իսպանիայի գավաթն էր: Հուսով եմ, որ մենք կշարունակենք առաջ գնալ և նոր տիտղոսներ կնվաճենք: Այս մրցաշրջանի ընթացքում ստիպված եղա երեք ամիս բաց թողնել: Սակայն ի ուրախություն ինձ, մարզիչը կրկին ինձ հնարավորություն տվեց:

- Ինչպե՞ս անցան տոնակատարությունները Սիբելեսում:

- Շատ երջանիկ օր էր: Գավաթը նվաճելուց հետո էլ շատ մարդիկ էին եկել մեզ ողջունելու, բայց չեմպիոնությունը նվաճելուց հետո ժողովորդն ավելի տպավորիչ էր: Նման բան կյանքում չէի ապրել: Բոլոր ներկաները ծափահարում էին մեզ Սիբելեսում... Շատ գեղեցիկ պահ էր, որի նմանը չէի ապրել իմ կարիերայում:

- Չեմպիոն դառնալու հաջորդ տարում Մոուրինյոն միշտ կրկնում է իր նվաճումը:

- Առաջին տարում էլ նրա թիմը նվաճեց գավաթը` բարդ եզրափակիչում հաղթելով Բարսային: Այս տարի նվաճեցինք չեմպիոնությունը և հույս ունեմ, որ հաջորդ տարի կնվաճենք Չեմպիոնների լիգան ու այլ տիտղոս, որը կօգնի զարգացնել մեր աճը:

- Ըստ Ձեզ` այս չեմպիոնությունը ընդհատե՞ց Բարսայի գերակայությունը:
- Կարծում եմ, որ այս տիտղոսը նվաճելուց և Բարսային Նոու Կամպում այսպես հաղթելուց հետո մենք լրացուցիչ վստահություն ստացանք: Հիմա գիտենք, որ ցանկացած խաղում կարող ենք հաղթել Բարսելոնային: Գվարդիոլայի հեռանալուց հետո չեմ կարծում, թե շատ բան փոխվի: Նրան փոխարինած Տիտոն կշարունակի նրա աշխատանքը: Մենք պետք է շարունակենք մեր գործն անել և կարծում եմ` մենք այն այս տարի լավ կատարեցինք: Մենք մոտ էինք Չեմպիոնների լիգան նվաճելու մեր մեծ երազանքին: Մենք անհաջողակ գտնվեցինք, սակայն ցուցադրեցինք, որ շատ ավելի ուժեղ ենք այս տարի:

- Կարելի՞ է ասել, որ Ռեալի նոր ժամանակաշրջան է սկսվում:
- Այս տարի մենք ամեն ինչ բարելավեցինք նախորդ տարվա համեմատությամբ: Ես դա նկատում էի բոլոր խաղերում: Դրա շնորհիվ մենք ռեկորդներ գրանցեցինք` խփելով աննախադեպ քանակությամբ գոլեր ու վաստակելով ռեկորդային թվով միավորներ: Մենք ցանկանում ենք նորանոր ռեկորդներ գրանցել:

- Ինչպե՞ս է քեզ թվում` Իգուայինը կմնա՞ Մադրիդում:
- Ես կցանկանայի, որ մնար, հակառակ դեպքում` ես միակ արգենտինացին կմնամ թիմում (ծիծաղում է): Հուսով եմ` կշարունակենք գոլեր խփել միասին: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար և մեծ հարձակվող է: Չեմ կարծում, որ Ռեալ Մադրիդը ցանկանում է նրանից բաժանվել: Կարծում եմ` նա կմնա:

- Երբևէ հարցրե՞լ ես իրեն:
- Ոչ, կարծում եմ, որ դա անձնական է և չեմ ցանկանում խառնվել, բայց ցանկանում եմ, որ նա մնա, քանի որ Մադրիդն ունի նրա կարիքը:

- Անսպասելի՞ էր Կրիշտիանուի նման արդյունավետությունը:

- Այո, դա ապշեցուցիչ է: Նա և Լեոն զարմանալի քանակությամբ գոլեր խփեցին` ռեկորդներ գրանցելով: Երկուսն էլ անհավանական խաղացողներ են: Երկուսն էլ գերազանց են խաղում, նորանոր ռեկորդներ են գրանցում և յուրաքանչյուր խաղում փայլուն են գործում:

- Երկուսի հետ էլ խաղալու հնարավորություն ունես...
- Այո, ես միշտ ասել եմ, որ մեծ առավելություն է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստների հետ խաղալը: Մադրիդում Կրիշտիանույի թիմակիցը լինելը և հավաքականում Լեոյի թիմակիցը  լինելը շքեղություն է, որը ես վայելում եմ:

- Ի՞նչ նմանություններ և տարբերություններ ես նկատել նրանց միջև:
- Նման է այն, որ երկուսն էլ ապրում են` գոլեր խփելով և ամեն տարի բարելավելով իրենց արդյունավետության ցուցանիշը: Երկուսի տանիքն էլ տարեցտարի ավելի ամուր է դառնում: Կրիշտիանուն շատ ավելի ուժ և պոտենցիալ ունի: Մեսսին անկասելի է կարճ տարածություններում, որտեղ ցանկացածին կարող է սպանել: Երկուսի գործողություններն էլ շատ դժվար է կանխատեսել:

- Ո՞վ կստանա այս տարվա Ոսկե գնդակը:
- Չգիտեմ, երկուսն էլ մեծ ֆուտբոլիստներ ու մեծ աստղեր են: Երկուսն էլ լավագույնն են աշխարհում: Անկախ նրանից, թե ով  կհաղթի, միշտ էլ կասկածներ կմնան, քանի որ երկուսն էլ լավագույնն են:

- Այս մրցաշրջանում շա՞տ տանջվեցիր վնասվածքների պատճառով:
- Այո, դա շատ թանկ արժեցավ ինձ համար: Շատ դժվար էր: Ի ուրախություն ինձ, կինս շատ աջակցեց և թույլ չտվեց, որ կոտրվեմ, քանի որ ես ապաքինվում էի ու էլի շարքից դուրս էի գալիս, ապաքինվում էի ու կրկին շարքից դուրս էի գալիս:

- Առաջնության վերջում լավ վիճակում էիր, ինչը դրական է հավաքականի համար:

- Այո, քանի որ այդ մասին Սաբելյան էլ էր ասել: Ռեալ Մադրիդի կազմում վերջին խաղերում ես լրացուցիչ նվիրվածությամբ էի խաղում` հասկանալով, որ լավ խաղի դեպքում կհրավիրվեմ հավաքական:

- Վերականգման ընթացքում զգու՞մ էիր Մոուրինյոյի աջակցությունը:
- Այդ հարցում նա ինձ շատ է օգնել: Մոուրինյոն վնասվածք ունեցող խաղացողներին ավելի մեծ աջակցություն էր ցույց տալիս, քան նրանց, ովքեր դաշտում էին: Նա գերազանց  մարզիչ է և անընդհատ քաջալերում է: Նա ամեն օր ինձ հետ խոսում էր, հարցնում էր, թե ինչպես էի, ինչպես է ընթանում վերականգնումը... Դա ինձ շատ օգնեց, քանի որ գիտեի, որ երբ վերադառնամ, տեղ կունենամ թիմում: Ես դա աընդհատ ունեի իմ գլխում և ուրախ էի դրա համար:

- Լավագու՞յն մարզիչն է, որի հետ երբևէ աշխատել ես:
- Այո, նա լավագույններից մեկն է: Նա ինձ ստիպում է ցույց տալ իմ առավելագույնը: Ես շատ եմ աճել նրա հետ աշխատելուց հետո: Մինչև վնասվածքը 14 գոլային փոխանցում էի կատարել: Փառք Աստծո, արագ ապաքինվեցի և շատ չկորցրեցի: Նման բաներ կատարվում են և ես կարծում եմ, որ մարզչի շնորհիվ է, որ այժմ այսպիսի մարզավիճակում եմ: Նա ինձ օգնեց շատ աճել:

- Ի՞նչն ես նախընտրում` գոլ խփե՞լ, թե փոխանցում կատարել:

- Ինձ համար հիանալի բան է գոլ խփելը, սակայն թիմակցին գոլային փոխանցելիս էլ նույն զգացողություններն եմ ունենում:

- Ռեալ Մադրիդում սիրված զգու՞մ ես:
- Երբ եկա Մադրիդ, ճնշում կար, որ չեմ խաղա: Այստեղ էին Կրիշտիանուն, Պիպան, Կարիմը, Կական... Պենյարոլի դեմ առաջին խաղը պահեստայինների նստարանից սկսեցի, հետո փոխարինման մտա ու իմ գոլի շնորհիվ հաշիվը դարձավ 1-0: Դրանից հետո Մոուին ինձ միշտ մեկնարկային կազմում էր տեղ հատկացնում և ես վստահություն զգացի իմ ուժերի նկատմամբ: Այժմ որևէ ճնշում չեմ զգում, անկախ նրանից թե որտեղ եմ խաղում: Ինձ չի մտահոգում, որ խաղում եմ 80 հազար հոգի ներկայությամբ: Բոլորն էլ ասում են, որ դժվար է առաջին տարին Բեռնաբեուում:

- Ի՞նչ են ասում մարդիկ, երբ հանդիպում են քեզ փողոցում:

- Շատ հաճելի է, երբ խանութներ կամ կինո եմ գնում, մարդիկ ցանկանում են լուսանկարվել ինձ հետ ու աջակցության խոսքեր են ասում:

- Ինչպիսի՞ հարաբերություններ ունեդ Դի Ստեֆանոյի հետ:
- Շատերը չունեն նրան հանդիպելու և նրա հետ խոսելու հնարավորություն: Նա հիանալի անձնավորություն է: Անընդհատ կատակում է, երբ մեզ հետ է: Նա շատ է ինձ աջակցում և ասում է, որ խաղամ այնպես, ինչպես միշտ եմ խաղում: Նա արժանի է այն մեծ տեղին, որն ունի Ռեալ Մադրիդում:

- Որքա՞ն երկար ես քեզ պատկերացնում որպես Ռեալի խաղացող:

- Ես այստեղ ինձ սիրված եմ զգում և հուսով եմ, որ երկար տարիներ կմնամ:

- Արդյոք տասերորդ Չեմպիոնների լիգայի վրա կկենտրոնացվեն ողջ ուժերը հաջորդ մրցաշրջանում:

- Մարդիկ ամեն տարի սպասում են տասերորդ լիգային: Մենք էլ շատ ենք ցանկանում նվաճել այն: Այս տարի շատ մոտ էինք դրան, սակայն շատ դաժան ձևով դուրս մնացինք`պարտվելով 11 մետրանոցներով:

- Մրցակիցներն ա՞յլ կերպ են խաղում Ռեալ Մադրիդի դեմ:

- Բոլոր թիմերը պաշտպանողական տակտիկա են ընտրում մեր դեմ խաղերում: Միայն Բարսելոնան է, որ նույն կերպ է խաղում: Մնացած թիմերը գիտեն, որ Մադրիդը վտանգավոր է հակագրոհում:

- Ո՞վ է ամենից շատ կատակներն անում հանդերձարանում:

- Գրեթե բոլորը: Մարսելոն է բոլորից շատ ծիծաղեցնում: Մարսելոն ու Պեպեն, երբ միասին սկսում են կատակել, շատ զվարճալի է լինում:

- Իսկ Կրիշտիանու՞ն:
- Կրիշտիանոն ավելի լուրջ է: Նա լավ անձանվորություն է: Պարզ է ու ժպտերես, երբ միասին ճաշում ենք:

- Ո՞րն է քո սիրելի ուտեստը:

- Տապական:

- Ի՞նչ կասեք դաջվածքների մասին:

- Ես ունեմ 11-ը:

Alcorcon, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 3887 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

16

43 : 20

35

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

3

Սևիլիա

16

20 : 15

31

4

Խետաֆե

17

26 : 16

30

5

Ատլետիկո Մադրիդ

17

18 : 10

29

6

Ռեալ Սոսյեդադ

17

28 : 20

28

7

Ատլետիկ Բիլբաո

17

19 : 12

27

8

Վալենսիա

16

26 : 23

26

9

Գրանադա

17

24 : 22

24

10

Օսասունա

17

22 : 20

23

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

14/12 00:00

Ալավես

1 : 1

Լեգանես

14/12 16:00

Գրանադա

1 : 2

Լևանտե

14/12 19:00

Ռեալ Սոսյեդադ

2 : 2

Բարսելոնա

14/12 21:30

Ատլետիկ Բիլբաո

0 : 0

Էյբար

15/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 0

Օսասունա

15/12 15:00

Խետաֆե

2 : 0

Վալյադոլիդ

15/12 17:00

Սելտա

 : 

Մալյորկա

15/12 19:00

Էսպանյոլ

 : 

Բետիս

15/12 21:30

Սևիլիա

 : 

Վիլյառեալ

16/12 00:00

Վալենսիա

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

5 : 0

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

1 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

3 : 1

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

1 : 0

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

0 : 3

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

1 : 4

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

0 : 2

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 0

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

4 : 0

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

0 : 2

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

1 : 2

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

2 : 2

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

3 : 0

Զենիթ

11/12 00:00

Չելսի

2 : 1

Լիլ

11/12 00:00

Այաքս

0 : 1

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06:16:27 15.12.2019
18:05:35 14.12.2019
18:04:28 14.12.2019
«Պատմական գոլեր»․ Ռուդ վան Նիստելրոյ
18:03:10 14.12.2019
«Սանտիագո Բեռնաբեուի» բացման 72-րդ տարեդարձը
11:11:54 14.12.2019
Թիմը մարզվել է «Վալենսիայի» դեմ խաղից առաջ
02:37:27 12.12.2019
«Բրյուգե» - «Ռեալ»՝ 1-3․ Խաղի կրկնությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
12 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.63
10
16
Ռոդրիգո
Վալենսիա
6
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
15
11
4
0
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
11 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.94
15
16
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
2
4
0
Սուարես
Բարսելոնա
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
16
16
Էվեր Բանեգա
Սևիլիա
5
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,13
18
16
Մեսի
Բարսելոնա
5
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,25
20
16
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33