Կրիշտիանո Ռոնալդուն իր խփած 46 գոլով իր հսկայական ներդրումն ունեցավ Ռեալի չեմպիոնության հարցում: Երկու շաբաթ անց Ուկրաիանայում և Լեհաստանում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունը Կրիշտիանուի համար հիանալի շանս է չորս տարի անց Ոսկե գնդակին արժանանալու իր հնարավորությունը մեծացնելու համար: Նա առավելություն ունի Մեսսիի նկատմամբ, որի հավաքականն այս տարի մրցաշարի չի մասնակցում:
Մրցաշրջանի ընթացքում 60 գոլ խփելով՝ Ռոնալդուն, անկասկած, իր կարիերայի լավագույն մրցաշրջանն էր: Ռոնալդուի՝ Իսպանիա ժամանելուց հետո առաջին անգամ Ռեալն առավելություն ունի Բարսելոնայի նկատմամբ:
Վերջին օրերին Կրիշտիանուին իրենց աջակցությունն են հայտնել Պաուլու Բենտուն և Միլանի նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը. «Կարծում եմ Կրիշտիանուն այս տարի կարժանանա Ոսկե գնդակին: Նրան դա կարժանանա նրա շնորհիվ ինչ արել է Ռեալ Մադրիդի հետ և նրա շնորհիվ ինչ կանի Պորտուգալիայի հավաքականի հետ»,- ասել է պորտուգալացի մարզիչը: Իսկ հոլանդացին ասել է. «Կրիշտիանոն հասել է կատարելության: Նա մեծ Եվրոպայի առաջնություն կանցկացնի: Մրցակիցները վախենում են նրանից:
Alcorcon, Realmadrid.am