HalaMadrid TV MOBILE

ԿՐԻՇՏԻԱՆՈ ՌՈՆԱԼԴՈՒ. «ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉՆ Է»
19:38:57 22.05.2012

«Հաջորդ տարի մենք կհաղթենք 10-րդ Չեմպիոնների գավաթը: Ես համոզված եմ, որ դա շուտ է լինելու»:

Կրիշտիանո Ռոնալդուն խոսել է այս մրցաշրջանի, Իսպանիայի չեմպիոն դառնալու և Եվրո-2012-ի մասին:

«Իմ նպատակներն են ազգային հավաքականի հետ ինչ-որ բան նվաճելը և Ռեալ Մադրիդի հետ Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը հաղթելը: Այսօր բոլորը Մադրիդում խոսում են Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին և ֆուտբոլիստներս զգում ենք, թե որքան կարևոր է դա մարդկանց և երկրի համար: Մենք այս տարի մոտ էինք, սակայն շատ բաների կարիք ունենք՝ օրինակ, հաջողությունն ու լավ թիմերը մեր խմբում: 10-րդ գավաթը կգա մյուս կամ հաջորդ տարի: Մարդիկ միշտ կենտրոնացած են Չեմպիոնների լիգայի վրա, քանի որ դա լավագույն մրցաշարերից մեկն է: Ես համոզված եմ, որ մենք շուտով կնավաճենք այն: 

«Մենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ չհասանք, քանի որ վրիպեցինք 11 մետրանոցներից: Չես կարող եզրափակիչ հասնել՝ երեք անգամ վրիպելով 11 մետրանոցից, բայց համոզված եմ, որ լավ խաղացինք առաջին կեսում և թուլացրինք ընդմիջումից հետո: Հնարավոր է, պատճառն այն է, որ նույն շաբաթվա ընթացքում խաղացել էինք Բարսելոնայի հետ և երկուսն էլ դժվար խաղեր էին ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առումով: Մեկ շաբաթվա ընթացքում երկու մեծ խաղ անցկացնելը լավ չէ ֆուտբոլիստների համար, ովքեր հոգնած են ֆիզիկապես և հոգեբանորեն: 

«Երբ ես տեղափոխվեցի Մանչեսթեր Յունայթեդ միայն 18 տարեկան էի և սըր Ալեքսը հոր պես էր ինձ համար: Նա ինձ շատ օգնեց, շատ բաներ սովորեցրեց: Վեց տարի անց ես ավարտեցի նրա հետ շրջանը: Նա մեծ մարդ է, մեծ անհատականություն և ֆանտաստիկ մարզիչ: Իմ կարծիքով, նա և Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչներն են: Մոուրինյոյի հետ կարիերաս շարունակելը պարզապես հիանալի է, քանի որ նա օգնում է ինձ կատարելագործվել և ավելի շատ բան սովորել: Դրանից առավել ոչինչ ես չեմ ուզում: Հիանալի է նրա հետ աշխատելը, քանի որ հիմա նա թիվ մեկ մարզիչն է:

«Կարծում եմ, մենք, իրենց իսկ հարկի տակ հաղթելով Բարսելոնային, փոխեցինք շրջանն Իսպանիայում: Դա հեշտ չէր: Մենք հաղթեցինք 9 միավորի առավելությամբ, ինչը մեծ թիվ է: Բարսելոնան մեծ ակումբ է, բայց մենք ապացուցեինք, որ նրանցից լավն ենք այս պահին:

«Անհատական առումով խոսելիս, ես ինձ 10 կգնահատեի այս մրցաշրջանում: Թիմային առումով՝ 9, քանի որ կցանկանայի ավելի շատ հաղթել, ինչպես օրինակ Չեմպիոնների լիգան:

«Հիշում եմ, որ որոշ լրագրողներ նախորդ տարի ինձ հարցնում էին, թե որն է իմ սահմանը և ես ասում էի, ես միշտ կփորձեմ կատարելագործվել մրցաշրջանից մրցաշրջան: Գիտեմ, որ դժվար կլինի առաջնությունում 46 գոլից ավելի խփելը, բայց ամեն ինչ կարող է պատահել իրադարձությունների հաջող զարգացման դեպքում: Գիտեմ, որ կարող եմ մրցաշրջանից մրցաշրջան ավելի լավ գործել, բայց դա տարեց տարի ավելի բարդ կլինի: Մենք աննախադեպ արդյունք ցույց տվեցինք՝ առաջնությունում վաստակելով 100 միավոր: Սա նույնպես դժվար կլինի գերազանցելը, բայց չես կարող ասել, թե ինչ կլինի: 

«Ես պարզապես ցանկանում եմ անընդհատ կատարելագործվել: Սա մրցություն չէ իմ և Մեսսիի միջև, սա մրցություն է յուրաքանչյուր թիմի և խաղացողի միջև, քանի որ ես միշտ ցանկանում եմ բոլորից լավը լինել: Մարդիկ անընդհատ համեմատում են ինձ և Մեսիին, բայց դա նման է Ֆեռարիին Պորշի կամ Մերսեդեսի հետ համեմատելուն: Այստեղ տարբեր դիզայնների ու շարժիչների խնդիր կա և մենք էլ տարբեր խաղացողներ ենք. մեկը խաղում է Բարսելոնայի համար, մյուսը՝ Ռեալ Մադրիդի: Մենք խաղում ենք տարբեր ազգային հավաքականներում և մենք տարբեր տիպի խաղացողներ ենք: Չես կարող համեմատություններ անցակցնել, բայց պետք է նշեմ, որ նա մեծ ֆուտբոլիստ է և մենք միշտ պայքարում ենք միմյանց դեմ լավ առումով, որպեսզի տեսնենք, թե ով է ավեի շատ գոլեր խփում կամ տիտղոսներ նվաճում: Բոլոր ֆուտբոլիստները համեմատվում են այլ խաղացողների հետ. սա է մեր կյանքը: 

«Ես դատավոր չեմ, որ ասեմ արժանի էի, թե՝ ոչ: Ես միայն ասում եմ, որ մենք ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրինք և հաղթեցինք առաջնության տիտղոսը, ինչը, իմ կարծիքով, շատ կարևոր է: Լա Լիգան աշխարհի ամենաբարդ առաջնությունն է: Այժմ կետրոնացած եմ Պորտուգալիայի հետ լավ մրցաշար անցկացնելու վրա, ինչը կարող է ինձ օգնել նաև նվաճել Ոսկե գնդակը: Բայց, անկեղծ ասած, ես ամենևին չեմ անհանգստանում դրանով: 

«Մոուրինյոն հարցազրույցում ասել է, որ թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ հույս է կապում, ինչը նշանակում է, որ նա ցանկանում է, որ Իգուայինը մնա: Իգուայինը բոլորից լավ գիտի, թե արդյոք ինքն այստեղ երջանիկ է, թե արդյուք իրեն դուրս է գալիս ակումբը: Ես գիտեմ, որ դա այդպես է, բայց ես կհարգեմ ցանկացած որոշում, որը նա կկայացնի: Մենք սիրում ենք նրան և նա մեծ ֆուտբոլիստ է:

«Ես մի քանի տարի դեռ ունեմ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, երջանիկ եմ և կցանկանայի մնալ այստեղ: Բայց երբեք չես կարող ասել, թե ինչ կլինի ապագայում: Ես սիրում եմ ակումբը, երկրպագուները հիանալի են, մարզադաշտը շքեղ է և ինձ դուր է գալիս Իսպանիան: Բայց չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում: 

«Մենք շատ ենք կատակում Եվրոպայի առաջնության և Պորտուգալիա-Գերմանիա խաղի մասին: Հատկապես ես և Մեսութը՝ նա ավելի զվարճալի է, քան Սամին, որն ավելի լուրջ տղա է: Մենք տարբեր կատակներ ենք անում,.. դա լավ է, քանի որ մենք հիանալի թիմ ունենք: Մենք նաև շատ ենք կատակում իսպանացիների հետ, քանի որ նրանք նորից ցանկանում են հաղթել: Կտեսնենք:

«Երեք թիմերը, որոնք ավելի մեծ հնարավորություն ունեն Եվրոպայի չեմպիոն դառնալու համար Իսպանիան է, Գերմանիան և Հոլանդիան: Սա իմ կարծիքն է: Պորտուգալիան երբեք մրցաշարեր հաղթելու ֆավորիտ չէ, ինչը ինչ-որ առումով լավ է, քանի որ չենք զգում այն ճնշումը, որը կա մյուսների վրա: Մենք երիտասարդ խաղացողներ և նոր մարզիչ ունենք և, կարծում եմ, մենք կարող ենք անակնկալի հեղինակ դառնալ Եվրոյում: Ես իսկապես հավատում եմ դրան, բայց մենք ֆավորիտ չենք: Նման ծանր խմբում հայտնվելը գործն ավելի է բարդացնում, բայց քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում կարող է ավելի հեշտ լինել մեզ համար: Տեսնենք»:

Alcorocon, Realmadrid.am 

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4644 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Սևիլիա

4

5 : 1

10

2

Ատլետիկո Մադրիդ

4

5 : 4

9

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

4

9 : 6

8

4

Ատլետիկ Բիլբաո

4

4 : 1

8

5

Բարսելոնա

4

12 : 7

7

6

Գրանադա

4

9 : 5

7

7

Ռեալ Սոսյեդադ

4

4 : 3

7

8

Լևանտե

4

6 : 5

6

9

Օսասունա

4

4 : 3

6

10

Վիլյառեալ

4

10 : 8

5

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

20/09 23:00

Օսասունա

 : 

Բետիս

21/09 15:00

Վիլյառեալ

 : 

Վալյադոլիդ

21/09 18:00

Լևանտե

 : 

Էյբար

21/09 20:30

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սելտա

21/09 23:00

Գրանադա

 : 

Բարսելոնա

22/09 14:00

Խետաֆե

 : 

Մալյորկա

22/09 16:00

Էսպանյոլ

 : 

Ռեալ Սոսյեդադ

22/09 18:00

Վալենսիա

 : 

Լեգանես

22/09 20:30

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ալավես

22/09 23:00

Սևիլիա

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Պե՞տք է Զիդանը հեռացվի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից
Այո
Ոչ
Չեմ կողմնորոշվում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20:52:58 20.09.2019
17:33:10 20.09.2019
17:31:22 20.09.2019
Բենզեմայի հիանալի մեկնարկը Լա լիգայում
17:29:49 20.09.2019
Ռամոսն ընդդեմ «Սևիլիայի»
17:28:10 20.09.2019
Առաջին մարզումը «Սևիլիայի» դեմ խաղից առաջ
01:19:09 19.09.2019
ՊՍԺ - «Ռեալ»՝ 3-0. Խաղի տեսությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Ժերար Մորենո
Վիլյառեալ
5
Վացլիկ
Սևիլիա
0,25
1
4
Կապա
Ատլետիկ Բիլբաո
3
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
4
4
0
0
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
4
Ունայ Սիմոն
Ատլետիկ Բիլբաո
0,25
1
4
Մոնտորո
Գրանադա
3
Գարեթ Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Լորեն
Բետիս
3
Ռուբեն
Օսասունա
0,75
3
4
Ս. Ռոբերտո
Բարսելոնա
2
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
2
Մոյա
Ռեալ Սոսյեդադ
0,75
3
4
Գրիզման
Բարսելոնա
2
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Սուարես
Բարսելոնա
2
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
1
4
4
Պերես
Բարսելոնա
2
Կազեմիրո
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33