HalaMadrid TV MOBILE

ԲԼՈԳ / ՊԵ՞ՏՔ ԵՆ ԱՐԴՅՈՔ «ՌԵԱԼԻՆ» ԱՅՆՊԻՍԻ ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐ, ՈՒՄ ՀԱՄԱՐՅԱ ՈՉՆՉՈՎ ՉԵՆ ԶԻՋՈՒՄ ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԸ…
15:16:29 16.04.2010

«Ռեալ Մադրիդը» իր պատմության մեջ միշտ աչքի է ընկել առաջին հերթին իր հարձակվողներով: Չի եղել մի մրցաշրջան, երբ «Ռեալ Մադրիդի» կազմում հանես չեն եկել գոնե երկու բարձրակարգ հարձակվող: «Ռեալ Մադրիդի» կազմում տարբեր ժամանակներում հանդես են եկել ու հանդես են գալիս այնպիսի հարձակվողներ, ինչպիսիք են Ալֆրեդո դի Ստեֆանոն, Խենտոն, Սանտիլիանան, Ամանսիոն, Էմիլիո Բուտրագենյոն, Պիրին, Իվան Զամորանոն, Հուգո Սանչեսը, Դավոր Շուկերը, Ֆերենց Պուշկաշը, Միքայել Լաուդրուպը, Պրեդրագ Միյատովիչը, Ռոնալդոն, Ֆերնանդո Մորիենտեսը, Ռուդ Վան Նիստելրոյը, Ռաուլը և այլն… Հարձակվողներ, ովքեր մեծ տառերով են գրել իրենց անունը ակումբի պատմության էջերում, հարձակվողներ, ովքեր խփում էին գոլեր թիմի հաջողության համար, ոչ թե սեփական շահերից ելնելով:

 

Իսկ հիմա ֆուտբոլը մի քիչ փոխվել է: Առաջ նման հնարավորություններ չկային, որ ֆուտբոլիստի դեռ 15 կամ 16 տարեկանը չլրացած նրա հետ պայմանագիր կնքեին համաշխարհային ֆուտբոլի գրանդները: Հերիք է միայն այն, որ հիշենք, թե ինչ ճանապարհ է անցել բրազիլացի Ռոնալդոն ու բոլորիս համար պարզ կլինի, թե ներկա պահին որքան հեշտ է դառնալ «ճանաչված» և «համաշխարհային ֆուտբոլի գերաստղ»: Հիմա ֆուտբոլիստը 15 տարեկան հասակում  10-15 գոլ է խփում իր տարիքային առաջնություններում ու միանգամից սկսում են էդ ֆուտբոլիստին համեմատել Ռոնալդոյի, Ռոմարիոյի նույնիսկ Պելեի կամ Մարադոնայի հետ: Ու ինձ թվում է, որ հենց այստեղ են սխալվում թիմերի սելեկցիոներները ու գնում են իրենց կարծելով նոր Պելեի կամ նոր Մարադոնայի, բայց ինչպես պարզվում է հետագայում նրանցից ոչ' Պելե է աճում, ոչ էլ Մարադոնա: Հարգելիներս ես հիմա չեմ փորձում ասել, որ ես եմ ամենախելացին ու ոչ ոք ֆուտբոլից չի հասկանում: Ես պարզապես փորձում եմ իմ կարծիքն արտահայտել ու կիսվել ձեզ հետ, իսկ կհամաձայնեք ինձ հետ, թե չեք համաձայնի դա ձեր գործն է: Ինչպես ասածի նրանցից դուրս չեն գալիս Պելեներ կամ Մարադոնաներ:

 

Ինձ մոտ միշտ հարց է առաջ եկել, իսկ ինչո՞ւ ասենք Ռոնալդոյին չէին համեմատում ու չէին ասում նոր Պելեն է կամ նոր Մարադոնան է: Ինձ թվում է նրա համար, որ Ռոնալդոն ոչ մեկին չէր փորձում նմանվել, ինքը միակն էր իր հարվածների կուլտուրայով, արագությամբ և այլն: Ռոնալդոն դուրս էր գալիս մեն-մենակ դեռ չէր մոտենում դարպասապահին, բայց չգիտեմ ինչու ինձ մոտ վստաություն կար, որ անպայման գոլ է լինելու: Եթե չեք հիշում նրա գոլերը «Ռեալի» կազմում, ապա խորհուրդ եմ տալիս վերանայել և ուշադրությամբ հետևել նրա գործողություններին: Նա այնպիսի հարվածներ էր կատարում դարպասի հեռավոր անկյունը, որ առաջին հայացքից բոլորս ասում էինք. «Սա ես էլ կբռնեի…», բայց ինչպես հետագայում պարզվում էր, այդպիսի հարվածները ի վիճակի չեն որսալ դարպասապահները: Հարձակվողները նրա նման պետք է լինեն, այլ ոչ թե 10 հնարավորից մեկը գոլ են խփում ու իրենց համաշխարհային աստղ են համարում: 10 կամ լավ թող լինի 5 հնարավորից, ինչպես սիրում ենք ասել. «Պառավ մամս էլ կխփի գոլ»…  Իսկ հիմա ի՞նչ է կատարվում համաշխարհային ֆուտբոլում: Նայեք Բրազիլիայի հավաքականին: Ես, պարզապես, չեմ պատկերացնում, թե ինչպիսի՞ հարձակման զույգ է տանելու ՀԱՀ Դունգան: Չկան Ռոնալդոն, Ռիվալդոն, Ռոմարիոն ու հիմա նրանց փոխարեն խաղում են ներկա պահին Եվրոպայում հանդես եկող բրազիլացի «ռմբարկուները» կամ այսպես ասած «պենտակամպիոնների» առաջատարները` Լուիս Ֆաբիանոն, Գրաֆիտեն, հայրենիք վերադարձած «նոր Պելեն»` Ռոբինյոն, Ռամիրեսը «Բենֆիկայից», Ալեքսը Մոսկվայի «Սպարտակից», Էլանոն «Գալատասարայից» և, վերջապես, հերթական «նոր Պելեն»` Պատոն… Հիմա կասեք ի՞նչ կապ ունի Բրազիլայի հավաքականը «Ռեալ Մադրիդի» խնդիրների և հարձակվողների հետ: Ասեմ, որ ես Բրազիլիայի հավաքականը որպես օրինակ ներկայացրեցի, որ ավելի պարզ լինի, թե ուր է գնում ֆուտբոլը, մասնավորապես, ուր են ձգտում ներկայիս «աստղ» հարձակվողները: Նույն Պատոյին այնպես ընդունեցին Եվրոպայում, որ վերջինս իրեն իսկապես դրեց Պելեի տեղը: Իսկ ո՞ւր է հիմա Պատոն, իհարկե, վնասվածք ունի: Վնասվածք ունի, որովհետև նրան ու նրա նմաններին միանգամից, թող կոպիտ չհնչի, դժոխքից դրախտ են քցում: Ու ինչ պիտի անի 17-ամյա կամ 16-ամյա պատանին, ով դեռ լիովին չի վայելել կյանքը,ու հանկարծ նրա համար վճարում են տասնյակ միլիոնավոր դոլլարներ… Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ… Դե արեք ու այստեղ մտածեք ֆուտբոլի կամ թիմի հաջողությունների մասին: Ի՞նչ պետք է հիմա Պատոյին Միլանի չեմպիոնությունը կամ Բրազիլիայի հավաքականի հաջողությունը: Պատոն հիմա ամեն ինչ ունի: Բնակարան Միլանում, միլիոնավոր դոլլարներ, շքեղ մեքենաներ և այլն: Իհարկե այս ֆուտբոլիստը էլ չի շարունակի աշխատել իր վրա, չէ՞ որ նա արդեն ամեն ինչ ունի… Նա, պարզապես, կշարունակի խաղալ ֆուտբոլ հաճույքի համար, ինչպես անում են նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլ նայել կամ խաղալ` պրոֆեսիոնալ կամ սիրողական մակարդակով: Բայց այս ամենը հաշվի առնելով` չգիտեմ ինչու մեր սիրելի ակումբները շարունակում են փնտրել նոր Պելեներ և նոր Մարադոնաներ: Բացառություն չէ նաև մեր սիրելի «Ռեալ Մադրիդը»: Ամեն դեպքում «Ռեալը» ներկա պահին իր ուշադրության կենտրոնում է պահում մեծ թվով պատանիների: Նրանցից են 16-ամյա Լուկակուն, նույն Պատոն, Նեյմարը և այլն: Ես չեմ կարող ասել, թե ի՞նչ դուրս կգա նրանց ձեռք բերելուց հետո, բայց մի բան հաստատ գիտեմ, որ նրանց սպասում է Դրենտեի  նման ճակատագիր, նրանց սպասում է Պորտիլյոյի նման ճակատագիր, նրանց սպասում է Սոլդադոյի նման ճակատագիր և այսպես շարունակ: Իսկ ընդհանրապես «Ռեալը» ներկա պահին արդյո՞ք ունի հարձակվողի կարիք: Չգիտեմ ինձ թվում է չունի, ու հարցը այստեղ նրանում չէ, որ թիմը մեծ թվով գոլեր է խփել այս տարի: Բանը կայանում է նրանում, որ պետք է շանս, մի չնչին հնարավորություն տալ ներկայիս հարձակվողներին, գուցե նրանք հասկանան, որ այս կյանքում բացի շքեղ Ֆերարիներից ու Լամբորջինիներից ավելի արժեքավոր բաներ կան. կան մեր նման երկրպագուներ, ովքեր, ի տարբերություն նրանց, ցավում են ակումբի համար, ակումբի պատվի համար: Բոլոր խաղացողներն էլ մնացող չեն, այլ գնացող են, իսկ մենք` երկրպագուներս, միշտ եղել ենք ու կմնանք մեր սիրելի թիմի կողքին…

 

Միասին կարող ենք !

ApetH, © realmadrid.am 2010

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 3837 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

15

41 : 18

34

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

3

Սևիլիա

16

20 : 15

31

4

Ռեալ Սոսյեդադ

16

26 : 18

27

5

Խետաֆե

16

24 : 16

27

6

Ատլետիկ Բիլբաո

16

19 : 12

26

7

Ատլետիկո Մադրիդ

16

16 : 10

26

8

Վալենսիա

16

26 : 23

26

9

Գրանադա

16

23 : 20

24

10

Օսասունա

16

22 : 18

23

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/12 00:00

Վիլյառեալ

0 : 0

Ատլետիկո Մադրիդ

07/12 16:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 0

Էսպանյոլ

07/12 19:00

Գրանադա

3 : 0

Ալավես

07/12 21:30

Լևանտե

2 : 4

Վալենսիա

08/12 00:00

Բարսելոնա

5 : 2

Մալյորկա

08/12 15:00

Էյբար

0 : 1

Խետաֆե

08/12 17:00

Բետիս

3 : 2

Ատլետիկ Բիլբաո

08/12 19:00

Վալյադոլիդ

0 : 0

Ռեալ Սոսյեդադ

08/12 21:30

Լեգանես

3 : 2

Սելտա

09/12 00:00

Օսասունա

1 : 1

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

5 : 0

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

1 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

3 : 1

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

1 : 0

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

0 : 3

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

1 : 4

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

0 : 2

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 0

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

4 : 0

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

0 : 2

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

1 : 2

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

2 : 2

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

3 : 0

Զենիթ

11/12 00:00

Չելսի

2 : 1

Լիլ

11/12 00:00

Այաքս

0 : 1

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02:37:27 12.12.2019
02:28:33 12.12.2019
09:03:23 11.12.2019
Այս օրը | «Ռեալը» ճանաչվեց 20-րդ դարի լավագույն ակումբ
08:57:28 11.12.2019
Երեք անընդմեջ արտագնա հանդիպում
08:52:12 11.12.2019
«Ռեալը» մարզվել է «Յան Բրեյդել» ստադիոնում
08:48:51 11.12.2019
«Ռեալի» ժամանումը Բելգիա

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
12 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.63
10
16
Ռոդրիգո
Վալենսիա
6
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
15
11
4
0
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
11 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.94
15
16
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
2
4
0
Սուարես
Բարսելոնա
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
16
16
Էվեր Բանեգա
Սևիլիա
5
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,13
18
16
Մեսի
Բարսելոնա
5
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,25
20
16
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33