Անգլիական լրատվամիջոցների հաղորդման համաձայն` «Ռեալ Մադրիդը» պատրաստ է 102 միլիոն եվրո վճարել «Մանչեստերի» հարձակվող Ռունիի համար: Ասվում է նաև, որ Մադրիդը պատրաստ է շաբաթական 285 000 եվրո աշխատավարձ տալ Ռունիին:
Ինչպես գիտեք «Մանչեստեր Յունայթեդը» ունի ֆինանսական խնդիրներ, բայց այդ խնդիրը լուծելու համար «ՄՅՈՒ»-ի ղեկավարները ունեն իրենց լուծումը: Բանը կայանում է նրանում, որ «Ռեալ Մադրիդը» շատ է ցանկանում գնել Ռունիին և ինչպես նշում են անգլիական ԶԼՄ-ը պատրաստ է անգլիացու համար վճարել 102 միլիոն եվրո:
Համաձայն անգլիական «The Sun»-ի սենսացիոն հայտարարության` «Ռեալը» պատրաստ է 102 միլիոն եվրո վճարել Ռունիի համար: Նշվում է նաև Ռունիի աշխատավարձի չափը` 285 000 եվրո շաբաթական:
Պարբերականը նաև անդրադարձել է «Ռեալի» մարզչի խնդրին և տպագրել է, որ կարող է պատահել այնպես, որ թիմի ղեկը ստանձնի Ֆաբիո Կապելոն:
ApetH, © realmadrid.am 2010