Իկեր Կասիլյասը մեկնաբանել է «Սևիլիայի» դեմ տարած հաղթանակը:
- Շատ կարևոր էր հաղթել վերջին կրած պարտությունից հետո, ինչը տեղի ունեցավ չորեքշաբթի օրը մեր մարզադաշտում: Մենք պետք է առաջ նայենք և կենտրոնանանք Լա լիգայի հաղթանակի վրա: Դրա համար շատ ենք աշխատել այս մրցաշրջանում:
Մենք պետք է հաղթեինք և արեցինք դա: Կատարեցինք շատ կարևոր քայլ: Տիտղոսը նվաճելու համար շատ ենք աշխատել՝ ամիսներ շարունակ, նույնիսկ՝ տարի: Պետք է հասնենք լավագույն արդյունքի: Այսպես աշխատելու և սպասելու ենք, քանի դեռ մաթեմատիկական հաշվարկով վերջնական հաղթանակի չենք հասել»:
Կարծեմ Գվարդիոլան հեռացել է «Բրասելոնայից»: Դա նրա որոշումն է, և «Բարսայում» մարդիկ նրան շնորհակալ կլինեն այն ամենի համար, ինչ արել է:


Anail, Realmadrid.am