Սպասվում էր, որ «Ալմերիան» փորձելու է օգտվել ստեղծված իրավիճակից և ամենայն հավանականությամբ ակնկալում էր, որ կկարողանա սեփական հարկի տակ միավորներ կորզել ահեղ մրցակցից: Բայց, ի պատիվ Պելեգրինիի թիմի, ասենք որ «Ռեալը» կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները և հերթական հաղթանակը տարավ և նորից միավորների քանակը նվազեցրեց երեքի: Ինչ վերաբերվում է բուն հանդիպմանը, ապա ասենք, որ երկու թիմերն էլ հենց հանդիպման սկզբից խաղին հաղորդեցին արագ տեմպ: Ընթանում էր բաց ֆուտբոլ: Թիմերը գրոհներին պատասխանում էին սեփական գրոհներով: Եվ ահա հանդիպման 14 րոպեին «Ալմերիայի» հերթական գրոհը աջ եզրից տվեց ցանկալի արդյունք: Չնայած նրան, որ փոխանցում կատարող Ուչեն գտնվում էր խաղից դուրս վիճակում, այնուամենայնիվ հանդիպման մրցավարի սուլիչը լռեց: Ամեն դեպում դա «Ալմերիայի» խաղացողներին չխանգարեց, որպեսզի գրավեին Կասիլյասի դարպասը: Ուչեն աջ եզրից փոխանցեց կարճահասակ Կրուսատին, ում մնում էր միայն հրել գնդակը դարպասի մեջ, ինչն էլ նա արեց: Գոլից հետո Պելեգրինիի թիմը շարունակում էր գրոհել, բայց վերջում թիմի հարձակվողներին չէր հերիքում դիպուկությունը: Գոլի հեղինակ կարող էին դառնալ Վան դեր Վարտը և Իգուաինը, բայց վերջիններիս հարվածները հիանալի կերպով որսում էր «Ալմերիայի» բրազիլացի դարխասապահ Դիեգո Ալվեշը: Բայց նույ Ալվեշը ադեն անզոր էր Ռոնալդուի հարվածից հետո: Հանդիպման 27-րդ րոպեին պորտուգալացին ստացավ գնդակը, անցավ երեք պաշտպանների հսկողությունից և հարվածեց դարպասի հեռավոր անկյունը` 1-1: Գոլից հետո նորից փորձեր արվեցին դարպասը գրավելու, բայց առաջին կեսը երկրպագուներին այլևս գոլեր չպարգևեց:
Երկրորդ կեսը սկսվեց նույն սցենարով: Թիմերը շարունակում էին ցուցադրել բաց հարձակվողական ֆուտբոլ: Ավելացնենք, որ առաջին կեսից հետո Գագոյի փոխարեն դուրս էր եկել Դիարան: Ամենայն հավանականությամբ Գագոն վնասվածք էր ստացել: Առաջին կեսում գրանցված հաշիվը ոչ մի կերպ չէր ուզում փոխվել մինչև 70 րոպեն, երբ դարպասին հարվածեց Ռաֆաել Վան դեր Վարտը: Հոլանդացին գնդակը ստացավ տուգանային հրապարակի կենտրոնական մասում և դիպուկ հարված կատարեց դարպասին. Ալվեշը նորից ստիպված էր գնդակը դուրս բերել սեփական դարպասից` 1-2: Երկրորդ գոլից հետո թիմերի մարզիչները դիմեցին փոփոխությունների: «Ալմերիայի» մարզիչ Լիլյոն փորձեց թիմի խաղը ուժեղացնել` խաղադաշտ դուրս բերելով Գոյտոմին, Կորոնային և Օրտիսին, մինչդեռ «Ռեալից» փոխարինման դուրս եկան Բենզեման, Դիարան և Լասը:
Այսպիսով հանդիպումը ավարտվեց 2-1 հաշվով օգուտ «Ռեալի»: Հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Պելեգրինիի թիմը պահելու է իր խոստումը և պայքարելու է մինչև վերջ: Ամեն դեպքում հեշտ չէր, բայց «Ռեալը» հաղթահարեց դժվարությունը և արժանապատվորեն հանդես եկավ «Ալմերիայի» հետ խաղում: Մնում է միայն հուսալ, որ «Ռեալը» մինչև վերջ կշարունակի պայքարը, ինչպես վայել է իսկական պրոֆեսիոնալներին:
ApetH, © realmadrid.am 2010