HalaMadrid TV MOBILE

ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ԿՀԱՂԹԵՆՔ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՍ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ ԱՐԺԱՆԻ ԵՆ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԽԱՂԱԼՈՒՆ»
20:50:10 24.04.2012

Ժոզե Մոուրինյոն զրուցել է լրագրողների հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղից առաջ:

«Մենք ձգտում ենք ու արժանի ենք եզրափակիչ դուրս գալուն: Մենք շատ մոտ ենք ակումբային ֆուտբոլում ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչին: Խաղացողներս հանգիստ են, ու մենք շատ լավ մարզավիճակում ենք խաղին մոտենում: Մենք ոչ շատ հուզված ենք, ոչ էլ շատ հանգիստ:

Ես չեմ ուզում երկրպագուներից խնդրել ավելին, քան մի բան՝ խաղացողներին տալ այն, ինչին նրանք իրոք արժանի են: Նրանք թող իրենք իրենց հարց տան, թե արդյոք այս խաղացողները լուրջ են, աշխատասեր, խոնարհ ու կրքոտ այս թիմի համար: Այդ հարցին պատասխանելուց հետո նրանք պետք է տան խաղացողներին այն, ինչին իրենց կարծիքով խաղացողները արժանի են:

Վաղը մենք ամբողջովին ցուցադրելու ենք մեր գաղափարները ու գիտենք, թե ինչ ենք պարտավոր անել: Մենք նաև գիտենք, թե ինչ է փորձելու անել մրցակիցը: Նրանք գիտեն, որ թեորիապես դուրս կմնան մրցաշարից, եթե գոլ չխփեն, քանի որ մեր պոտենցիալը մեզ թույլ կտա գոնե մեկ գոլ խփել մեր իսկ դաշտում: «Բավարիան» ունի շատ որակային հատկանիշներ ու ունի նաև իրավունք՝ եզրափակչին հասնելը երազելու: Նրանց թիմային ուժը շատ ավելի կարևոր է, քանի որևէ առանձին վերցված անհատինը:

Ես հավատում եմ, որ մարզչի ազդեցությունը իր թիմի վրա միևնույնն է ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Դա ամբողջ մրցաշրջանի ընթացքում կատարվող աշխատանք է: Սա իմ առաջին կիսաեզրափակիչը չէ Չեմպիոնների լիգայում, ու իմ փորձը կարող է օգնել խաղացողներիս, որ զգան պատասխանատվությունը: Երկրպագուների աջակցությունը պետք է ուղղվի նրանց: Ես վստահություն եմ ներշնչել իմ խաղացողներին:

«Մեր հաղթանակը «Կամպ Նոուում» անիմաստ կլինի, եթե մենք բանը չավարտենք չեմպիոնական տիտղոսով: Դա կլինի պարզապես երեք միավոր՝ վաստակած մի մարաթոնում, որը ընթացքում պետք է վազես 1500 մետր, որտեղ դու պետք է վաստակես միավորներ, որոնք շնորհվում են առավելագույնը երեք-երեք: «Բարսելոնային» հաղթելը մեզ շատ մոտեցրեց տիտղոսին, բայց հիմա մեզ համար առաջնայինը կիսաեզրափակիչ այս խաղն է, ու վստահ եմ, որ «Բարսելոնան» նույնպես հիմա մտածում է միայն իր կիսաեզրափակչի մասին:

«Այսպիսի խաղերում խաղացողները իրավունք չունեն ժլատություն անել: Նրանք միայն պետք է մի բանի մասին մտածեն, որ նշանակություն ունի՝ եզրափակիչ հասնելը: Եթե նրանք արժանի լինեն դեղին քարտի, ապա թող այդպես լինի. Դա այս մասնագիտության մի մասն է: Վաղը խաղը սպասարկելու է լավ մրցավար, որը հավասարապես է բանեցնելու ցանկացած օրենք երկու կողմերի համար էլ:

Եթե «Բարսելոնան» խաղար «Արսենալի» կամ «Միլանի» դեմ, ապա ես չէի անհանգստանա, թե ով կհաղթի, բայց, առանց կեղծավորության, կասեմ, որ ես ամուր կապ ունեմ «Չելսիի» ու «Ինտերի» հետ, այնպես որ կուզենամ, որ իմ նախկին խաղացողները հասնեն եզրափակիչ:

Չեմ կարող ասել՝ կխաղա Գրաներոն, թե ոչ, բայց նա այս թիմի խորհրդանիշերից է իր պրոֆեսիոնալ բնույթի ու ակումբը ներկայացնելու շնորհիվ:

Ես ակումբի հետ պայմանագիր ունեմ, իսկ լքելու պատճառներ՝ ոչ: Երբ ժամանակը գա, ես կխոսեմ խաղացողների ու ակումբի ղեկավարության հետ, ու մենք կորոշենք, թե ինչն է լավ ինձ, ակումբի ու խաղացողների համար:

Այս տարիները Մադրիդում հարուստ փորձ էին ինձ համար, ու դրանք ինձ ավելի լավ մարզիչ դարձրեցին: Ես միշտ ցանկացել եմ աշխատել տարբեր երկրներում տարբեր խաղացողների հետ: Առայժմ ես չեմ հոգնել այստեղ աշխատելուց; Դեռ մեկ ամսից քիչ ժամանակ կա, բայց մենք կարող ենք հաղթել 2 տիտղոս: Դա սպիտակեցնում է մազերս, բայց ես մեծապես վայելում եմ այս ամենը:

Հանուն արդարության պետք է նշեմ, որ այդքան էլ հաջողակ չեմ եղել ՉԼ կիսաեզրափակիչներում: Երկու անգամ պարտվել եմ այդտեղ «Չելսիի» հետ, քանի որ մի դեպքում գնդակը ոչ մի կերպ չէր ուզում հատել դարպասային գիծը, մյուս դեպքում մենք զիջեցինք հետխաղային 11 մետրանոցներով: 11 մետրանոց հարվածաշարը հիմնականում բախտի բան է, ոչ ավելի: Ես պարտվեցի նաև անցած տարի, ու պատճառը բոլորին է հայտնի: Ես հույս ունեմ հաղթել գոնե այս մեկը, չնայած առաջին խաղում գոլ ընդունեցինք խաղից դուրս վիճակից: Մրցվարները սխալվում են, ես նույնպես սխալվում եմ: Հուսով եմ՝ կհաղթենք, քանի որ այս խաղացողները արժանի են եզրափակիչ դուրս գալուն»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3891 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

8

16 : 8

18

2

Բարսելոնա

8

20 : 10

16

3

Ատլետիկո Մադրիդ

8

7 : 4

15

4

Գրանադա

8

15 : 10

14

5

Ռեալ Սոսյեդադ

8

13 : 9

13

6

Սևիլիա

8

10 : 11

13

7

Ատլետիկ Բիլբաո

8

7 : 4

12

8

Վալենսիա

8

12 : 12

12

9

Վիլյառեալ

8

19 : 13

11

10

Լևանտե

8

10 : 10

11

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

04/10 23:00

Բետիս

1 : 1

Էյբար

05/10 15:00

Լեգանես

1 : 2

Լևանտե

05/10 18:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

4 : 2

Գրանադա

05/10 20:30

Վալենսիա

2 : 1

Ալավես

05/10 23:00

Օսասունա

2 : 1

Վիլյառեալ

06/10 14:00

Մալյորկա

2 : 0

Էսպանյոլ

06/10 16:00

Սելտա

1 : 0

Ատլետիկ Բիլբաո

06/10 16:00

Վալյադոլիդ

0 : 0

Ատլետիկո Մադրիդ

06/10 20:30

Ռեալ Սոսյեդադ

1 : 2

Խետաֆե

06/10 23:00

Բարսելոնա

4 : 0

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01/10 20:55

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 2

Բրյուգե

01/10 23:00

Գալաթասարայ

0 : 1

ՊՍԺ

01/10 23:00

Տոտենհեմ

2 : 7

Բավարիա

01/10 23:00

Ցրվենա Զվեզդա

3 : 1

Օլիմպիակոս

01/10 20:55

Ատալանտա

1 : 2

Շախտյոր

01/10 23:00

Մանչեսթեր Սիթի

2 : 0

Դինամո Զագրեբ

01/10 23:00

Յուվենտուս

3 : 0

Բայեր Լևերկուզեն

01/10 23:00

Լոկոմոտիվ Մոսկվա

0 : 2

Ատլետիկո Մադրիդ

02/10 20:55

Գենկ

0 : 0

Նապոլի

02/10 23:00

Լիվերպուլ

4 : 3

Զալցբուրգ

02/10 20:55

Սլավիա Պրահա

0 : 2

Բորուսիա Դորտմունդ

02/10 23:00

Բարսելոնա

2 : 1

Ինտեր

02/10 23:00

Զենիթ

3 : 1

Բենֆիկա

02/10 23:00

Լեյպցիգ

0 : 2

Լիոն

02/10 23:00

Լիլ

1 : 2

Չելսի

02/10 23:00

Վալենսիա

0 : 3

Այաքս

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Գո՞հ եք Ազարի խաղից «Ռեալում»
Այո
Ոչ
Դեռ վաղ է գնահատական տալ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
10:51:51 14.10.2019
11:39:10 12.10.2019
19:41:22 11.10.2019
«Ռեալի» այսօրվա մարզումը
19:39:14 11.10.2019
Կրիշտիանու Ռոնալդուի անհավանական գոլերը «Ռեալում»
19:38:18 11.10.2019
Կազեմիրոյի լավագույն գործողություններն ընթացիկ մրցաշրջանում
19:35:24 11.10.2019
Սեպտեմբեր ամսվա լավագույն հնարքները

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.50
4
8
Կապա
Ատլետիկ Բիլբաո
3
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
6
6
0
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
6
Ռուբեն
Օսասունա
0.88
7
8
Մոնտորո
Գրանադա
3
Գարեթ Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Լորեն
Բետիս
6
Մասիպ
Վալյադոլիդ
1
8
8
Կարվախալ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
Կազեմիրո
Ռեալ Մադրիդ
2
1
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
4 (2)
Ռուբեն
Սելտա
1,13
9
8
Կազորլա
Վիլյառեալ
3
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Լուիս Սուարես
Բարսելոնա
4
Ռուի Սիլվա
Գրանադա
1,25
10
8
Ս. Ռոբերտո
Բարսելոնա
2
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33