HalaMadrid TV MOBILE

ՌՈԲԵՆ. «ՀԶՈՐ «ԲԱՎԱՐԻԱ» ԵՔ ՏԵՍՆԵԼՈՒ»
15:44:16 17.04.2012

Հոլանդացի ֆուտբոլիստը գովել է «Ռեալին», բայց վստահեցրել է, որ իրենց թիմն է անցնելու եզրափակիչ:

Արյեն Ռոբենը «Բավարիայի» մեծ հույսն ու «Ռեալին» սպառնացող ոչ պակաս մեծ վտանգն է: Նա, անկասկած, այսօրվա խաղի գլխավոր կերպարներից է լինելու: Ռոբենը լավ է ճանաչում «Ռեալին», խաղացել է «արքայական» թիմի կազմում և այսօր փորձելու է գրավել իր նախկին թիմակից Իկեր Կասիլյասի դարպասը: “Maintz 05”-ի դեմ «Բավարիայի» ոչ-ոքիից հետո Ռոբենը խոսել է «Մարկայի» թղթակցի հետ: Հոլանդացին խոստովանել է, որ շատ է ցանկանում կրկին հանդիպել իր նախկին խաղընկերներին և որ լավ հիշողություններ ունի «Ռեալի» հետ կապված: Ոչ մի վրեժի կամ ինչ-որ բան ապացուցելու մասին խոսք գնալ չի կարող: Ռոբենը պարզապես շատ է ուզում խաղալ եզրափակչում ու իր թիմի հետ միասին նվաճել ՉԼ-ի գավաթը:

-«Ռեալի» հետ խաղում Գերմանիայի առաջնության վերջին խաղի «Բավարիայի՞ն» ենք տեսնելու, թե՞ ուրիշ տեսք եք ընդունելու:

-“Maintz 05”-ի դեմ խաղը շատ բարդ ստացվեց, քանի որ գիտեինք, որ «Բորուսիան» հաղթել է, ու դրանից փոքր-ինչ լարվում էինք: Բացի այդ, այլ խանգարող հանգամանքներ եղան այդ խաղում: Բայց երեքշաբթի օրը մենք ներդնելու ենք մեր ողջ ներուժը: Դուք հզոր «Բավարիա» եք տեսնելու, վստահեցնում եմ ձեզ:

-Բացի այդ, «Ռեալը» “Maintz 05” չէ:

-«Ռեալի» հետ կապված  գաղտնիքներ չկան: Բոլորին հայտնի է նրանց ներուժը, բայց ամենակարևորն այն, որ նրանց գլխավորում է  աշխարհի լավագույն մարզիչը: Մոուրինյոն գիտի, թե ինչպես պետք է խաղալ նման խաղերում:

-«Բավարիայի» համար այս տարվա եզրափակիչը ավելի մեծ նշանակություն ունի, քան ցանկացած այլ թիմի համար, քանի որ այն տեղի է ունենալու «Ալիանց Արենայում»:

-Այո՛, բայց գիտենք, թե ինչքան դժվար ճանապարհ է մեզ սպասվում: Շատ մոտ ենք եզրափակչին ու անելու ենք հնարավոր ամեն բան կիսաեզրափակչի արգելքը հաղթահարելու համար: Անկասկած, «Ռեալին»  հաղթելու համար պետք է 120%-ով պատրաստ լինենք խաղին ու մեծ աշխատանք տանենք խաղադաշտում: Ստիպված ենք մաքսիմալ հնարավորություններով խաղալ:

-Այս հակամարտությունը կոնկրետ Ձեզ համար նու՞յնպես առանձնահատուկ նշանակություն ունի` կապված «Ռեալում» անցկացրած տարիների հետ:

-Ո՛չ, իրականում դրա պատճառով յուրահատուկ չի դառնում: «Ռեալում» երջանիկ տարիներ եմ անցկացրել և շատ ուրախ եմ, որ հանդիպելու եմ նախկին թիմակիցներիցս մի քանիսին:  «Ռեալը» հզոր ակումբ է: Իսկ հիմա խաղում եմ «Բավարիայում» ու երջանիկ եմ այս թիմում: Այժմ մտածում եմ միայն եզրափակիչ հասնելու մասին:

-«Ռեալի» ո՞ր հատկանիշը կընդգծեիք:

-Ասելու շատ բան չկա: Նրանք բարձր մակարդակի թիմ են, որակյալ ու հզոր: «Ռեալին» հաղթելու համար պետք է հսկենք նրանց ամեն քայլը:

-Ինչպե՞ս եք Ձեզ զգում «Բորուսիայի» դեմ խաղում չիրացրած 11-մետրանոցից հետո: Այս դրվագը հոգեբանորեն չի՞ ազդել Ձեզ վրա:

-Ո՛չ, չի ազդել: Մենք պրոֆեսիոնալ ենք ու պատրաստ ենք նման բաների:

-Ձեր թիմն արդեն մարսե՞լ է Բունդեսլիգայի հետ կապված հիասթափությունը:

-Բարդ է, բայց պետք է խոստովանենք, որ «Բորուսիան» գործնականորեն ապահովել է չեմպիոնությունն ու շնորհավորենք նրանց: Հիմա կենտրոնանում ենք մյուս երկու մրցաշարերի վրա: Բացի ՉԼ-ից, պայքարում ենք նաև Գերմանիայի գավաթի համար:

-Երևի ապսում եք, որ երեքշաբթի օրը կայանալիք խաղում խաղադաշտը լեփ-լեցուն է լինելու` իրենց սիրելի թիմին ոգևորող երկրպագուներով լի:

-Իհա՛րկե, երկրպագուների աջակցությունը շատ կարևոր է: Համոզված եմ, որ մինչև վերջ մեր կողքին են լինելու ու օգնելու են հասնել մեր նպատակին: Կանենք հանրավոր ամեն բան նրանց չհիասթափեցնելու համար:

-Ամենակարևորը սեփական դարպասը անառիկ պահե՞լն է լինելու:

-Պետք է լավ արդյունքի հասնենք սեփական հարկի տակ խաղում, բայց հարկ է հիշել նաև, որ դա ընդամենը առաջին հանդիպումն է լինելու: Պայքարելու ենք նաև «Բեռնաբեուում»:

Armin R.M.,Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 3730 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կո՞ղմ եք, որ Անդրեյ Լունինն առաջիկա մրցաշրջանում լինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:56:53 16.07.2019
23:54:59 16.07.2019
20:30:42 09.07.2019
Նավասի 33 հիասքանչ սեյվերը 2018/2019 մրցաշրջանում
20:27:00 09.07.2019
«Ռեալը» գալիս է
16:51:07 02.07.2019
«Ռեալի» ֆուտբոլիստների 50 լավագույն հնարքներն ավարտված մրցաշրջանում
00:56:09 27.06.2019
«Ռեալի» լեգենդ Ռաուլը 42 տարեկան է

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33