HalaMadrid TV MOBILE

ՌՈՋԵՐԻՈ ՍԵՆԻ. «ՀՐԱՇԱԼԻ Է ԴԻՏԵԼ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՄԱՐԶՈՒՄԸ. ՆԱ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՑ Է»
22:20:24 15.02.2012

Ռոջերիո Սենին (Պարանա, Բրազիլիա, 22/01/1973) «արքայական» ակումբի՝ չորեքշաբթիօրյան մարզման պատվավոր հյուրն էր:

-Ի՞նչ եք անում Մադրիդում: Դուք եկել եք Ձեր ընկեր Կակայի հե՞տ.
-Ես ցանկանում եմ իմանալ՝ ինչպես է «Ռեալ Մադրիդն» աշխատում: Այս թիմը մեծ օրինակ է ծառայում շատ-շատ ֆուտբոլային թիմերի համար, և ես ցանկանում եմ տեսնել, թե ինչ մեթոդներով է Մոուրինյոն աշխատում: Ե´վ ինքը, և´ իր ակումբի խաղաոճը սքանչելի է: Սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի շատ բան սովորեմ ու խորացնեմ իմ գիտելիքները ֆուտբոլի ասպարեզում: Ես և Կական ընկերներ ենք՝ սկսած դեռ մեր՝ «Սան Պաուլոյի» օրերից: Ես հանդիպեցի նրան, երբ նա երեխա էր. մոտ տասը տարեկան:

-Ի՞նչ կարծիք ունեք Մոուրինյոյի մեթոդիկայի մասին.
-Նրան նայելն ուղղակի հրաշալի է: Խաղաոճի հրաշալի ու բացառիկ տեսակներ է օգտագործում, կատարում է մարտավարատակտիկական աշխատանքներ: Ես հավանեցի նրա խոսելաոճը, որով շփվում էր տղաների հետ, հավանեցի նաև նրա՝ խաղացողներին այդքան մոտ լինելը: Ինձ դուր եկավ նաև այն, որ նա գլխավորում է խաղացողներին մամլո սենյակում: Ամենից լավն ու հրապուրիչը թիմում տիրող մթնոլորտն է: Կարծում եմ՝ ինչ-որ բան քաղել եմ այս ամենից, և դա ինձ պետք կգա, եթե մի օր որոշեմ մարզչական աշխատանքով զբաղվել: Այս փորձն ինձ հետ ետ կտանեմ Բրազիլիա: Ես շատ բան սովորեցի նայելով ու լսելով:

- Արդյոք նա աշխարհի լավագույն մարզի՞չն է.
- Այո´: Նա է առաջատարն արդեն երկար ժամանակ՝ մարզելով այնպիսի թիմերի, ինչպիսին «Ինտերը», «Չելսին» ու «Ռեալն» են: Կյանքի տասը տարի նա նվիրել է այդ թիմերին: Նա միշտ հաղթում է ու հասնում եզրափակիչներ: Դատելով այն ամենից, ինչ ես տեսել եմ՝ նա ոչ միայն լավագույնն է այս պահին, այլև լավագույններից մեկն է ամբողջ պատմության ընթացքում:

- Շատ ֆուտբոլիստներ, որոնք աշխատել են Մոուրինյոյի հետ, ասում են, որ նա օգնում է իրենց պայքարել մինչև վերջ: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է նա հասել դրան.
- Իրոք, չափազանց հաճելի կլիներ աշխատել նման գիտակ մարդու հետ: Իսկապես, սա հրաշալի հնրավորություն է հատկապես երիտասարդների համար, որովհետև նրանց կրթում է այդպիսի խելացի անձնավորություն: Ակնհայտ է, որ նա ունի խաղացողների մեծ բանակ, իսկ դա կարևոր է:

- Դուք նաև հնարավորություն ունեցաք զրուցելու խաղացողների հետ...
- Ես որոշ ժամանակ անցկացրի Մարսելոյի ու Պեպեի հետ: Մարսելոյին հանդիպել եմ Բրազիլիայում, երբ Կակայի հետ էր, ով դեռ չի փոխվել. նույն ազնվայրն է՝ Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին... հաճելի է տեսնել 20-30 մակարդակով ֆուտբոլիստ, որոնք մարզվում են նույն թիմի համար: Հրաշալի մթնոլորտ է նրանց մոտ: «Ռեալին» ցանկանում եմ հաջողությունների բույլ:

- «Սան Պաուլոյում» Դուք խաղացել եք Կակայի հետ. ի՞նչն եք կարևորում նրա մոտ.
- Նա գերբնական է՝ թե´ որպես մարդ, թե´ որպես ֆուտբոլիստ: Դուք պետք է լինեք լավ անձնավորություն, ապա՝ լավ ֆուտբոլիստ... ես ճանաչում եմ նրան՝ սկսած այն ժամանակվանից, երբ նա 18 տարեկան էր, երբ նա սկսեց մարզումները «Սան Պաուլոյի» առաջին թիմի հետ: Դուք արդեն դասդասեցիք նրան մնացածից: Նա միշտ մտածում է գոլ խփելու մասին, ունի մեծ տեսլական ու արագություն:

- Արդյոք նա վճռակա՞ն է խաղադաշտում.
- Նա միշտ այդպես էր «Սան Պաուլոյում» ու «Միլանում»: Վնասվածքները խանգարեցին նրա առաջխաղացմանը, բայց նա դեռ ունի շատ ժամանակ, որպեսզի ամեն ինչ տեղը գցի ու բարելավվի: Ես համոզված եմ՝ նա կխաղա Բրազիլիայի հավաքականում հաջորդ Աշխարհի առաջնության ժամանակ: Նա շատ ավելի փորձառու է, քան այն ժամանակ, երբ «Սան Պաուլոյում» էր: Կարծում եմ՝ Կական այն ֆուտբոլիտն է, որը միշտ անհրաժեշտ է «Ռեալ Մադրիդին» և կարծում եմ նաև՝ նա իր կարիերան կավարտի այստեղ, քանի որ երկուսն էլ՝ թիմը և ինքը, արժանի են լինել իրար կողքի, քանի որ իրենց համակցվածությունը վեհություն է:

- Դուք խոսեցիք նաև Կասիլյասի հետ: Ի՞նչ կարող եք ասել նրա մասին որպես դարպասապահի.
- Նա շատ բարձրահասակ չէ, բայց իր արագությունն ու ռեակցիան առանձնանում են: Նա դարձել է Աշխարհի առաջնության գավաթակիր, ինչը շատ ավելի է հզորացնում մարդուն: Ես երբևէ չէի հանդիպել նրա հետ, բայց նա լավ տղա է՝ բարձր անհատականությամբ: Նա իր հասակի ոչ այնքան բարձր լինելը փոխհատուցում է բարձր ռեակցիայով ու մեծ արագությամբ: Նա երեսուն տարեկան է, և ես ասացի, որ դարպասապահի համար լավագույն տարիներն են 28-32-ը: Նա գտնվում է իր կարիերայի գագաթնակետում:

- Մարսելոն կարծես երիտասարդ է, բայց մեծ արժեք ունի և´ «Ռեալի», և´ Բրազիլիայի հավաքականի համար... նա, թվում է, սահմաններ չունի...
- Նա բացառիկ է: Ես չգիտեմ, թե մի ժամանակ նա ինչու չէր խաղում հավաքականում, բայց նա ունի բարձր մակարդակ: Միանշանակ, նա հիմա հավաքականի լիարժեք անդամ է: Նա գերբնական է իր արագությամբ, խաբքերով ու նպատակասլացությամբ: Դժվար է գտնել խաղացող, որն ունի այդքանն իրար հետ:

- Ի՞նչ կարծիք ունեք Կրիշտիանու Ռոնալդուի տեխնիակայի մասին.
- Նրա՝ գնդակին հպումներն անհավատալի են: Նա իր համար ոճ է մշակել ու լավագույնս հանդես է գալիս: Ես չգիտեմ՝ ինչպես է նա անում: Նա հարվածում է ուղիղ, ուժեղ ու արագ, բայց գնդակն իր հետագիծն անմիջապես փոխում է. բան, որը ամենավտանգավորն է ցանկացած դարպասապահի համար: Շատ քիչ ֆուտբոլիստներ են, որ կարողանում են անել այդ կերպ: Օրինակ՝ բրազիլացիներ Մարկոս Ասոնսաոն, Ժունինյո Պեռնամբուկանոն. նրանք հարվածում են նման կերպ:

- Ինչպե՞ս են «Ռեալ Մադրիդին» վերաբերվում Բրազիլիայում.
- «Ռեալին» վերաբերվում են որպես աշխարհի լավագույն երեք թիմերից մեկի: Բրազիլիայում շատ մարդիկ են նախընտրում Իսպանիայի Լա լիգան կամ Չեմպիոնների լիգան: Գիտե՞ք՝ շատ մարդիկ եմ տեսնում փողոցներում, որոնք կրում են «Ռեալի» վերնաշապիկներ: Նույնիսկ «Սան Պաուլոյի» երկրպագուների հագին եմ տեսել, երբ նրանք նայում էին «Սան Պաուլոյի» խաղը: Սա մի օրինակ է, որից պետք է սովորել...

Գևորգ Մովսիսյան, ©Realmadrid.am  

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4006 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

12

33 : 15

25

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12

25 : 9

25

3

Ատլետիկո Մադրիդ

13

15 : 8

24

4

Սևիլիա

13

17 : 14

24

5

Ռեալ Սոսյեդադ

13

21 : 14

23

6

Ատլետիկ Բիլբաո

13

13 : 8

20

7

Խետաֆե

13

18 : 15

20

8

Գրանադա

13

19 : 17

20

9

Վալենսիա

13

19 : 18

20

10

Օսասունա

13

16 : 13

19

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

09/11 00:00

Ռեալ Սոսյեդադ

1 : 1

Լեգանես

09/11 16:00

Ալավես

3 : 0

Վալյադոլիդ

09/11 19:00

Վալենսիա

2 : 0

Գրանադա

09/11 21:30

Էյբար

0 : 4

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

10/11 00:00

Բարսելոնա

4 : 1

Սելտա

10/11 15:00

Մալյորկա

3 : 1

Վիլյառեալ

10/11 17:00

Ատլետիկ Բիլբաո

2 : 1

Լևանտե

10/11 19:00

Ատլետիկո Մադրիդ

3 : 1

Էսպանյոլ

10/11 21:30

Խետաֆե

0 : 0

Օսասունա

11/11 00:00

Բետիս

1 : 2

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/11 00:00

ՊՍԺ

1 : 0

Բրյուգե

07/11 00:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

6 : 0

Գալաթասարայ

06/11 21:55

Բավարիա

2 : 0

Օլիմպիակոս

07/11 00:00

Ցրվենա Զվեզդա

0 : 4

Տոտենհեմ

07/11 00:00

Դինամո Զագրեբ

3 : 3

Շախտյոր

07/11 00:00

Ատալանտա

1 : 1

Մանչեսթեր Սիթի

06/11 21:55

Լոկոմոտիվ Մոսկվա

1 : 2

Յուվենտուս

07/11 00:00

Բայեր Լևերկուզեն

2 : 1

Ատլետիկո Մադրիդ

06/11 00:00

Նապոլի

1 : 1

Զալցբուրգ

06/11 00:00

Լիվերպուլ

2 : 1

Գենկ

05/11 21:55

Բարսելոնա

0 : 0

Սլավիա Պրահա

06/11 00:00

Բորուսիա Դորտմունդ

3 : 2

Ինտեր

05/11 21:55

Զենիթ

0 : 2

Լեյպցիգ

06/11 00:00

Լիոն

3 : 1

Բենֆիկա

06/11 00:00

Չելսի

4 : 4

Այաքս

06/11 00:00

Վալենսիա

4 : 1

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Վինիսիո՞ւս, թե՞ Ռոդրիգո․ ո՞վ պետք է լինի մեկնարկային կազմում
Վինիսիուս
Ռոդրիգո
Երկուսն էլ
Ոչ ոք
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19:33:25 18.11.2019
12:43:40 17.11.2019
12:29:34 17.11.2019
Թոնի Կրոսի երկրորդ գոլը Բելառուսի դարպասը
12:14:18 17.11.2019
Կրոսը խոցում է Բելառուսի դարպասը
11:34:36 16.11.2019
Բրազիլիա 0-1 Արգենտինա
02:36:31 15.11.2019
Ահա թե ինչու է «Ռեալը» թիմ հրավիրել Ազարին

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
9 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.62
8
13
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
11
9
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Վացլիկ
Սևիլիա
1,08
14
13
Օրելյանա
Էյբար
4
Ռոդրիգո
Ռեալ Մադրիդ
5
2
3
0
Լորեն
Բետիս
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,15
15
13
Օյարզաբալ
Ռեալ Սոսյեդադ
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
4
2
2
0
Մեսի
Բարսելոնա
8 (2)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1,23
16
13
Ռոդրիգո
Վալենսիա
4
Կրոս
Ռեալ Մադրիդ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
7 (3)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,31
17
13
Կասորլա
Վիլյառեալ
4
Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33