ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ԴՐՍԵՎՈՐԵՆՔ ՄԵԶ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՀԱՂԹԵԼ ԱՅՍ ԽԱՂՈՒՄ»
11:33:41 03.12.2011
Խիխոնի «Սպորտինգի» դեմ խաղից առաջ Ժոզե Մոուրինյոն հարցազրույց է տվել լրատվամիջոցներին:
«Ինչի մենք ականատես եղանք «Ատլետիկոյի» դեմ խաղում, ագրեսիա չէր: Ես սիրում եմ ագրեսիվ խաղ: Այն, ինչի մենք կհանդիպենք Խիխոնում, հեշտ փորձություն չի լինի, ինչպես այդ մարզադաշտում կայացած նախորդ մի քանի խաղերում»:
«Մենք 3 միավորի առավելություն ունենք երկրորդ տեղում ընթացող թիմի նկատմամբ ու այս խաղում ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք: Ես նաև գիտեմ, որ նորմալ երևույթ կլինի, եթե մենք ոչ-ոքի խաղանք կամ պարտվենք: Դա դրամատիկ դեպք չի լինի: Դա առաջնության մի մասն է: Գրեթե անհնարին է մշտապես հաղթել ուժեղ առաջնություններում: Ես ուզում եմ Կլասիկոյին մոտենալ երեք միավորի առավելությամբ, բայց ներկա պահին ես միայն մտածում եմ «Սպորտինգի» ու «Այաքսի» հետ խաղերի մասին, իսկ վերջինիս դեմ դիմակայությունում ես շանս կտամ այն խաղացողներին, ովքեր վաղը չեն խաղա, քանի որ ուզում եմ, որ հոգնած խաղացողները մի փոքր շունչ քաշեն, իսկ նրանք, ովքեր քիչ են շանսեր ստանում, դրսևորեն իրենց»:
«Ի՞նչ կարող եմ ասել Պիկեի որակազրկման մասին: Ճիշտ է, դուք, լրագրողներդ, ավելի հետաքրքիր պատասխան եք սպասում, բայց ես միայն ընդունում եմ ֆուտբոլային աշխարհում ազդեցիկ մարդկանց՝ Բլատերի ու Պլատինիի նմանների կարծիքը»:
«Պաշտպանի համար նորմալ երևույթ է այն, որ նա փորձում է հարձակվողին կանգնեցնել խախտման գնով: Նրա համար դժվար է 90 րոպե առանց որևէ խախտման գործելը: Եվ հենց դրա համար էլ կան դեղին, կարմիր քարտեր ու մրցավարներ»:
«Այս շաբաթ մենք լավ ենք աշխատել: Սա անսովոր շաբաթ էր մեզ համար, քանի որ սովորաբար մենք մեկ շաբաթվա ընթացքում չենք պատրաստվում միայն մեկ խաղի: Մենք բավականին ժամանակ ենք ունեցել այս խաղին նախապատրաստվելու համար: Խաբի Ալոնսոն կարևոր խաղացող է, բայց մեկ ուրիշ խաղացող կզբաղեցնի նրա տեղը: Ով էլ լինի այդ խաղացողը, այդ գործը լավ կանի, քանի որ «Ռեալում» միայն լավագույններն են: Ես չեմ ուզում, որ Խաբիի բացակայությունը մեծ քննարկումների առարկա դառնա, ոչ էլ խաղից հետո դրա մասին կմտածեմ: Նման բաներ պատահում են այս առաջնությունում»:
«Կական ամբողջ շաբաթվա ընթացքում լավ է մարզվել: Վաղը նա կլինի պահեստայինների նստարանին, բայց դուրս կգա խաղադաշտ: «Այաքսի» հետ խաղում նա կլինի մեկնարկային կազմում ու կխաղա այնքան երկար, որքան որ կպահանջվի թիմի ռիթմի մեջ նորից մտնելու համար: Մինչև հիմա նա մեզ համար շատ կարևոր խաղացող է եղել: Ներկա պահին Շահինի համար կարծես միջմրցաշրջանային պատրաստությունը լինի, որը արդեն մոտենում է ավարտին: Նա պատրաստ է խաղալ, իսկ «Դինամոյի» հետ խաղում նա խաղաց ամբողջ խաղը: Հուսով եմ, որ Արբելոան կկարողանա խաղալ «Այաքսի» դեմ խաղում: Այս խաղում նա չի խաղա, բայց մենք հույս ունենք, որ նա կմիանա մարզումներին կիրակի»:
«Ես արդեն մի քանի անգամ նշել եմ, որ սովորաբար իմ երկրորդ մրցաշրջանները մի թիմում ավելի հաջող են ստացվում, քան առաջինները, բայց սա օրենք չէ: Ես հիմա ուրախ եմ այն արդյունքների համար, որ մենք գրանցում ենք, ինչպես նաև այն ձևի համար, որով հասնում ենք այդ արդյունքներին: Ինձ նաև դուր է գալիս անհատական ու թիմային մակարդակով մեր գրանցած առաջընթացը: Մենք ամեն ինչ քայլ առ քայլ ենք անում ու հույս ունենք մյուս մրցաշրջանում ավելի լավ խաղալ»: