HalaMadrid TV MOBILE

RealDiMaria| «ՄԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿԳՆԱՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ԱՄԵՆ ՏԵՂ «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴԻ» ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎԵՆՔ»
01:26:51 22.10.2011

Անխել Դի Մարիան աշխատասեր ու խելացի խաղացող է, ով շատ մեծ ուշադրություն է դարձնում իր հարազատներին: Կիսապաշտպանը հարցազրույց է տվել RealmadridTV-ի Real... հաղորդման շրջանակներում: 

Ի՞նչ երազանքներ ուներ Անխել Դի Մարիան, մի տղա, ով ապրում էր Արգենտինայի Լա Կարեմիկա քաղաքում:
Ես միշտ հաճույքով եմ գնում այնտեղ իմ հին բնակավայրին ու հարևաններիս այցելության, որոնց ես գիտեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում: Ինձ համար դա հաճելի է, իսկ նրանց համար էլ հաճելի է այն, որ տեսնում են, թե որտեղ եմ ես հիմա:

Պատմիր մեզ մի քիչ քո ծննդավայրի մասին: Ամեն անգամ, երբ մենք զրուցում ենք, դու հիշատակում ես այն: Ինչպիսի՞ն է այն:
Լավ: Շատ դժվար է, երբ դու հեռու ես տնից: Դա ծանր է: Իմ ծննդավայրը, որտեղ ես մեծացել եմ որպես անձնավորություն ու որպես ֆուտբոլիստ, մի հասարակ տեղ էր, որտեղ ես ամբողջ օրը փողոցում ֆուտբոլ էի խաղում ընկերներիս հետ, այն մի քանի ընկերների, ովքեր առ այսօր ինձ հետ են:  Ուզում եմ առիթից օգտվել ու իմ ցավակցությունը հայտնել ընկերոջս՝ Գերեին, ում պապիկն է մահացել: Ես ուզում եմ ցավակցել նրան ու նրա հորը:

Մի քիչ դժվար է խոսել այդ մասին, այդպես չէ՞:
Այո, այդպես է:

Քանի որ նրանք քո ընտանիքի անդամներ են կարծես, ճի՞շտ եմ...
Այո, լիովին:

Ինչ է քո համար նշանակում ստիպված աշխատելը: Օրինակ՝ սնունդ գնելու համար:
Մենք միայն գումար ունեինք սնունդ գնելու ու առաջին անհրաժեշտության իրերի համար: Ծնողներս երկուսն էլ աշխատում էին, որ կարողանային իրենց թույլ տալ գնել ֆուտբոլային խաղակոշիկներ ինձ համար: Դա ինձ շատ բան է սովորեցրել ու իմ համար կարևոր դաս է եղել:

Արի խոսենք քո հոր՝ Միգելի, մասին, ով աշխատել է ածխի հանքում ու, կարծում եմ, շատ է տանջվել ընտանիքը պահելու համար: Պատմիր մի քիչ քո հոր մասին:
Հայրս այն մարդկանցից առաջինն է, ովքեր սխալներս մատնանշում են, իսկ բարձունքներ նվաճելիս առաջինն են շնորհավորում: Նա շատ մոտ է եղել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալուն, բայց իր ծննդավայրում խաղալիս վնասել է ծունկը ու նրան չեն վերցրել «Ռիվեր Փլեյթ»:

Քո հայրը խաղացե՞լ է «Ռիվեր Փլեյթում»: Որ տարիքային թիմու՞մ: 
Հայրս եղել է «Ռիվերի» երկրորդ թիմի խաղացողը, իսկ նրանց թիմը շատ մոտ է եղել առաջին դիվիզիոն դուրս գալուն: Նա մարզվել է առաջին թիմի հետ, իսկ մարզիչը շատ գոհ է եղել նրանից, քանի որ նա ունեցել է այն հատկանիշները, որ ունեմ հիմա ես. նա շատ լավ է պատրաստված եղել տեխնիկապես ու շատ արագ է եղել: Չնայած, նա աջլիկ է: Եվ այսպես մի օր, երբ նա գնացել է Ռոսարիո ընտանիքին տեսակցության, ընկերների հետ դրսում ֆուտբոլ են խաղացել ու նա վնասել է ծունկը: Այն ժամանակ ծնկի վիրահատությունները ավելի բարդ են եղել ու չի եղել ոչ լազերային վիրահատություն, ոչ էլ այլ լավ լուծում: Այնպես որ նա ստիպված է եղել վերջ տալ պրոֆեսիոնալ ֆուտբոլին: Բայց նա այսօր էլ՝ 52 տարեկան հասակում, խաղում է մյուս վետերանների հետ: Բայց մի քանի անգամ խաղալուց հետո նրան նորից դադար է պետք, քանի որ նրա ծունկը լավ վիճակում չէ: Նա մի մարդ է, ով ինձ շատ է օգնել: Նա մի մարդ է, ով ինձ տվել է ամեն ինչ ու նաև շատ բան է սովորեցրել, երբ նրա հետ միասին էի աշխատում: Ես նրան շատ պարտական եմ:

Ո՞րն է քո այն հիշողությունը, որ երբեք չես մոռանա. միգուցե այն պահը՞, երբ բոլոր 7 ընկերներով միասին հավաքված եք եղել:
Դժվար է մի պահ առանձնացնել, քանի որ մենք միշտ իրար հետ ենք եղել՝ ամեն օր, առավոտ, ցերեկ, գիշեր, խաղացել ենք ֆուտբոլ: Մենք ցանկանում էինք որքան հնարավոր է շուտ դպրոցից տուն վերադառնալ, գրքերը թողնել տանը ու վազել դուրս՝ ֆուտբոլ խաղալու: Բայց կարծում եմ լավագույն հիշողությունս Լիսաբոնից է՝ Պորտուգալիա մեկնելուց հետո: 6 ամիս արտերկրում մնալուց հետո ես գնացի տուն Ծննդյան տոներին: Այդ առաջին 6 ամիսները շատ դժվար էին ինձ համար, բայց երբ հասա տուն, տեսա, որ բոլոր 6-ը ծնողներիս տանն էին: Եվ այդ 4 օրերը, որ եղա Արգենտինայում, 4 գրեթե անքուն օրեր, մենք անցկացրեցինք միասին՝ գնացինք կղզի, ֆուտբոլ խաղացինք, վերցրեցինք որոշ քանակությամբ ըմպելիքներ ու Սուրբ ծնունդը միասին դիմավորեցինք: Դա իմ լավագույն հիշողություններից մեկն է՝ 6 ամիս հեռու գտնվելուց հետո: Իմ 6 ընկերները այնտեղ էին, որ ինձ ողջունեին ու ջերմ շնորհավորեին տուն վերադառնալու առթիվ:

Զգու՞մ ես արդյոք, թե ինչքան է «Բեռնաբեուն» քեզ աջակցում: Եվ այդ ամենը ի հատուցում քո անսպառ աշխատանքի, ի սրտե խաղի ու ամեն խաղում հոգով խաղալուն: Պատմականորեն գալիս է, որ «Բեռնաբեուն» գնահատում է այն խաղացողին, ով չի խնայում ոչ մի բան «Ռեալում» խաղալիս, այն խաղացողին, ով ուժեղ է ֆիզիկապես ու անթերի է: Գիտե՞ս, թե ինչքան են քեզ սիրում երկրպագուները:
Այո, գիտեմ: Տղաներից մեկը պատմել է, որ երբ դաշտից եմ դուրս եկել, բոլորը կանգնած ծափահարել են ու վանկարկել անունս: Ես դրանից շատ շոյված եմ, քանի որ դա ճանաչումն է այն զոհողությունների, որոնց գնացել եմ, և նույնիսկ երբ ամեն ինչը չէ, որ խաղումդ ստացվում է, նրանց՝ քո կողքին լինելը իսկապես մեծ բոնուս է: Դա ինձ ոգևորում է վազել պայքարել, անել ամեն ինչ «Ռեալի» պատիվը պաշտպանելու համար: Այս ամենը իսկապես մոտիվացնում է քեզ, այնպես որ ես միշտ փորձում եմ ամեն ինչ տալ խաղադաշտում, քանի որ այն մարդիկ, ովքեր հավաքվել են, մեծ դժվարությամբ են վճարում իրենց տոմսի համար կամ տարեկան անդամակցությունը երկարաձգելու համար: Նրանք դրա համար շատ են աշխատում, այնպես որ ամեն անգամ մարզադաշտ գալուց ցանկանում են տեսնել մի թիմ, որը պայքարում է: Ահա թե ինչու եմ ամեն անգամ տալիս այն, ինչ կարողանում եմ. դրա համար էլ նրանք էլ գիտեն, որ «Ռեալը» միշտ անում է առավելագույնը, ինչ կարող է:

Քո խոսքը լսելուց հետո մարմինս փշաքաղվեց: Բայց ճիշտ ես, այդ մարդկանցից շատերը շատ են աշխատում, որ գան մարզադաշտ ու ամեն գալուց ցանկանում են տեսնել իրենց սիրելի թիմի լավագույն խաղը: Ինչպիսի՞ն ես տեսնում թիմը այս տարի՝ նոր ձեռքբերումներով, իրատեսական կարծիքներով ու նպատակներով: Ինչպիսի՞ն է թիմը հիմա քո կարծիքով:
Թիմը շատ ավելի լավն է, քան անցած տարի, ու մենք ունենք շատ լավ ցուցանիշներ բոլոր առումներով: Անցած տարի նույնպես մենք լավ էինք խաղում: Բայց մենք աճել ենք որպես թիմ հիմա: Մենք այստեղ միասին ենք մեկ տարի, իսկ նորեկները շատ արագ ու շատ լավ մերվեցին թիմին: Ֆաբիոն առաջին օրվանից շատ լավ դրսևորեց իրեն, ինչպես և մյուսները: Խաղացողների այն խումբը, որ մենք ունենք, շատ ուժեղ է, ու խաղադաշտից դուրս մեզ տեսնելուց հետո կարող ես վստահ ասել, որ մենք միասնական ենք: Նշանակություն չունի այն, որ մեկը գոլ է խփում, մյուսը՝ ոչ: Եթե մեկը լավ է խաղում, մյուսը ծափահարում է նրան: Բոլորս էլ գիտենք, որ ունենք այն ամենը, ինչ պետք է այս տարի հաջողությունների հասնելու համար, ու մենք ամեն ինչ կտանք որևէ նշանակալից բանի հասնելու համար:

Ժոզե Մոուրինյոն ուղղորդում է բոլորին: Արդյո՞ք նա լավագույն մարզիչն է, որ մարզել է քեզ:
Նա ինձ շատ բան է սովորեցրել: Նա է ինձ ցանկացել տեսնել այս թիմում, ինչի համար շնորհակալ եմ նրանից: Դրա համար էլ ամեն ինչ անում եմ խաղադաշտում: Ուզում եմ, որ նա մտածի, որ ինձ գնելը ճիշտ որոշում էր:

Ի՞նչ ես կարծում, կարող է թիմը նորից գնալ Սիբելես այս տարի: Հիմա դեռ շատ շուտ է, ու դեռ երկար ճամփա կա անցնելու, բայց դու արդեն եղել ես Սիբելեսում ու գիտես, թե ինչ է դա նշանակում: Երազու՞մ ես արդյոք նորից գնալ այնտեղ այս տարի:
Այո, իհարկե; Իսկապես հավատում եմ, որ այս տարի կկարողանանք նորից գնալ այնտեղ: Հուսանք դա կկարողանանք անել երկու, ինչու չէ նաև երեք անգամ այս տարի: Դա ֆանտաստիկ կլինի: Դա չի նշանակում, որ մենք չպետք է լինենք միասնական այնտեղ հասնելու համար, բայց այն ջանքերը, որ հիմա ենք գործադրում, կարծում եմ, արդեն իսկ բավական է տարվա վերջում այնտեղ գնալու համար: Ինչպես նշեցիր, դեռ երկար ճանապարհ կա, բայց մենք մինչև վերջ ենք գնալու, ու հուսանք, որ երջանկություն կպարգևենք ոչ միայն մեր հարազատներին, ընտանիքներին, այլև ամբողջ աշխարհի մադրիդիստներին: 

Արդյո՞ք Copa del Rey-ի եզրափակիչը «Ռեալում» քո լավագույն հիշողությունն է:
Այո: Ես ունեցել եմ շատ լավ խաղեր, բայց կարծում եմ, որ դա լավագույնն էր: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես գնդակը կախեցի տուգանային հրապարակ, որտեղ Ռոնալդուն գլխի հարված կատարեց: Ես այդ գոլը տոնում էի ինչպես երբեք, քանի որ դա ինձ համար նշանակում էր առաջին տիտղոսի նվաճում, մի բան, որ դեռ չէր եղել:

Գոլ խփելուց հետո մատներով սիրտ ցույց տալը շնորհակալություն է քո կնոջը...
Ես դա սկսեցի անել Պորտուգալիայում, քանի որ նա միշտ ինձ հետ էր այնտեղ, հատկապես երբ ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում: Նվազագույնը, որ կարող եմ անել, գոլերս նրան նվիրելն է: Ուզում եմ, որ նա իմանա, որ միշտ իմ մտքում է:

Գևոր, Realmadrid.am 

Աղբյուրը՝ RealMadrid.com
Կարդացվել է 4131 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

Հետաձգված

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

Հետաձգված

Վալենսիա

 : 

Լևանտե

Հետաձգված

Գրանադա

 : 

Խետաֆե

Հետաձգված

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

Հետաձգված

Մալյորկա

 : 

Բարսելոնա

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

Հետաձգված

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Հետաձգված

Սևիլիա

 : 

Բետիս

Հետաձգված

Սելտա

 : 

Վիլյառեալ

Հետաձգված

Էսպանյոլ

 : 

Ալավես

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:57:50 14.05.2020
17:32:07 02.05.2020
16:19:13 24.04.2020
Ռաուլի՝ «Ռեալում» վերջին խաղից ու գոլից տասը տարի է անցել
16:04:47 10.04.2020
Կառլոսի 20 լավագույն գոլերը
21:57:11 07.04.2020
Կուրտուայի 30 լավագույն սեյվերը «Ռեալում»
21:54:43 07.04.2020
Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռադոմիր Անտիչ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33