HalaMadrid TV MOBILE

RealKaka| «ԻՄ ՆՊԱՏԱԿՆ Է ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԽԱՂԱՑՈՂ ԼԻՆԵԼ ԹԻՄԻ ՀԱՄԱՐ»
22:10:33 07.10.2011

«Շատ հուզված ու հուսառատ էի այդ օրը: Նման բան կարող է զգալ միայն «Ռեալի» կազմում իր դեբյուտին սպասող ֆուտբոլիստը»:

Ձեր կարծիքով ինչու՞ են մարդիկ այդքան շատ սիրում Ձեզ:

Իմ խաղի, հարցազրույցների ու այլ միջոցներով փորձում եմ փոխանցել նրանց իմ սերը: Ես այսպիսին եմ, չեմ պատրաստվում փոխվել, մարդիկ էլ արդեն լավ են ճանաչում ինձ: Վերջին երկու տարիների ընթացքում ֆուտբոլում ամեն ինչ ուզածիս պես չի դասավորվում, բայց այս ամբողջ ժամանակահատվածում երկրպագուներն իմ կողքին էին, շարունակում էին հավատալ իմ ուժերին:

Ինչպե՞ս կնկարագրեիք ինքներդ  Ձեզ:

Ես անկեղծ եմ, համեստ, չնայած տխուր պահեր շատ եմ ունենում, փորձում եմ ուրախ լինել: Ամենաթանկ բաներն այս կյանքում իմ ընտանիքն է, ընկերներս: Երբ ամեն ինչ լավ է ընթանում քո կյանքում, կողքիդ շատ մարդիկ կան, բայց իսկական ընկերները բացահայտվում են միմիայն ծանր պահերին:

Ի՞նչն է Ձեզ հաճույք պատճառում:

Ֆուտբոլ խաղալը, ամեն օր մարզվելը: Չնայած ծանրաբեռնվածությունը մեծ է, արձակուրդի ժամանակ նույնիսկ կարոտում ես այդ գրաֆիկին: Մոտ վեց ամիս չէի կարող մարզվել, և այդ ժամանակ զգացի, որ դրա կարիքն ունեմ: Իհարկե սիրում եմ նաև ընտանքիս հետ անցկացնել ժամանակս՝ կնոջս, երեխաներիս հետ: Երեխաները մի ուրիշ աշխարհ են, որոնց հանդեպ սերը չես կարող պատկերացնել մինչև քո սեփական փոքրիկը չունենաս:

Երբ դեռ փոքր էիք, մի ուսուցիչ խորհուրդ է տվել Ձեր մայրիկին Ձեզ ֆուտբոլի դպրոց տանել…

Այդ ժամանակ խաղում էի Բրազիլիայի Colegio Batista-ում, և մեր ուսուցիչներից մեկը մայրիկիս ասել էր, որ ֆուտբոլ խաղալիս տարբերվում եմ բոլորից: Նաև առաջարկել էր, որ ֆուտբոլի դպրոց տանի ինձ: Մայրս այդպես էլ արեց:

Ճ՞իշտ է, որ կեսօրին ֆուտբոլ էիք խաղում, իսկ գիշերը՝ սովորում:

Դա ավելի ուշ էր: Սկզբում առավոտյան էի դասերով զբաղվում, իսկ երեկոն տրամադրում էի ֆուտբոլին: Այնուհետև առավոտյան խաղում էի, գիշերը՝ սովորում: Վերջիվերջո խաղում էի առավոտյան ու երեկոյան, իսկ դասերով զբաղվում էի գիշերը:

Ճ՞իշտ է, որ աճի խնդիր եք ունեցել փոքր տարիքում:

Տասներկու տարեկանում բոլոր հասկակակիցներս շատ ավելի բարձրահասակ էին, քան ես: Սան Պաուլոյում բժշկական զննում անցա, և ինձ ասացին, որ ոչ մի խնդիր չկա, պարզապես ժամանակի հարց է: Այդպես էլ եղավ:

Եթե ֆուտբոլիստ չդառնայիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

Միշտ երազել եմ ֆուտբոլիստ դառնալ:  15 տարեկանում ինքս ինձ խոստացա, որ սիրողական չեմ խաղալու, այլ իսկական պրոֆեսիոնալ եմ դառնալու: Եթե ոչ, կարծում եմ՝ հայրիկիս պես ճարտարագետ կդառնայի: Հայրս իսկական օրինակ է ինձ համար ամեն ինչում: Նա միշտ գործում է մտածված, ճիշտ ու արդար:

18 տարեկանում Ձեր երազանքի իրականացմանը  լուրջ վտանգ սպառնաց:

Սյդ ժամանակ դեռ Բրազիլիայում էի խաղում՝ «Սան Պոուլոյում»: Մեկ խաղով որակազրկված էի, և որոշեցի այցելել տատիկիս ու պապիկիս: Նրանց տան մոտ բոբսլեյի ակումբներ կան: Մի օր այդ ակումբներից մեկում խաղում էի եղբորս հետ, երբ, հարված ստանալով, գլխիվայր լողավազանն ընկա: Ինձ հիվանդանոց տեղափոխեցին, իսկ մի քանի օր անց վերադարձա Սան Պաուլո: Մարզվելիս վիզս դեռ ցավում էր: Բուժզննումից հետո ինձ մոտ հայտնաբերեցին պարանոցի վեցերորդ ողի կոտրվածք: Բժիշկներն ասում էին, որ բախտավոր աստղի տակ եմ ծնվել, որ շարունակում եմ ֆուտբոլ խաղալ կամ պարզապես քայլել:

Բայց վերադառնալուն պես դարձաք առաջին թիմի խաղացող:

Այդ օրերին ես դեռ պահեստային էի, բայց մի օր այնպես պատահեց, որ «Սան Պաուլոյի» առաջին թիմի մարզչին կիսապաշտպան էր պետք: Մեր մարզիչը չցանկացավ իր հիմնական կազմի ֆուտբոլիստներից տալ նրան, և որոշեց պահեստային մեկին ուղարկել՝ ինձ: Այդ օրվանից հետո այլևս երկրորդ թիմ չվերադարձա:

Եվ մի օր՝ 2009թ. հուլիսի 30-ին, այդ տղան «Բեռնաբեուի» պահեստայինների նստարանների մոտ կանգնած թաքուն դիտում է մարզադաշտն ու սպասում իր դեբյուտին:

Շատ հուզված ու հուսառատ էի այդ օրը: Նման բան կարող է զգալ միայն «Ռեալի» կազմում իր դեբյուտին սպասող ֆուտբոլիստը: Նմանատիպ զգացողություն ունեցել էի միայն Բրազիլիայի հավաքականում նորամուտս նշելու պահին: Երբ ինձ ասացին, որ «Բեռնաբեուում» հավաքվել են 30-40000 մարդ, ես պարզապես ապշել էի: Մի՞թե նրանք բոլորը եկել են ինձ դիմավորելու, այստեղ են միայն ինձ տեսնելու համար: Առաջին քայլն ես անում խոտածածկին, որից հետո լսվում է երկրպագուների արձագանքը…այս ամենը աննկարագրելի է, անչափ տպավորիչ:

Երբ կյանքը տհաճ անակնկալ է մատուցում, երբ չեք կարողանում արդարացնել բոլորի սպասելիքներն ու սպասված մակարդակը ցուցադրել խաղադաշտում, ի՞նչն է օգնում Ձեզ հաղթահարել այդ դժվար պահերը:

Առաջին հերթին օգնում է այս թիմում խաղալու ու հաղթանակելու մեծ ցանկությունը: Պետք է հավատաս, որ ամեն ինչ իր տեղն է գալու: Իհարկե բոլորս էլ ուզում ենք հաղթանակների հասնել ու օգնել մեր թիմին, բայց ինձ համար կարևոր է նաև խաղից հաճույք ստանալը: Առաջին տարում ագամեջի խնդիր ունեի, երկրորդ տարում ինձ անհանգստացնում էր ծնկի վնասվածքը: Շատերը թերահավատորեն էին խոսում իմ մասին: Այդ ամառ կարող էի հեռանալ թիմից, ուրիշ ակումբում փորձել ուժերս, բայց Մոուրինյոյի հետ խոսելուց հետո հասկացա, որ պետք է մնամ ու շարունակեմ պայքարել: Նա ասաց, որ վստահում է ինձ ու տեսնում է իր թիմի կազմում: Ֆլորենտինո Պերեսը համակարծիք էր նրա հետ: Մի օր նախագահն ինձ հարցրեց, թե որն էր իմ խնդիրը ակումբում, ինչն էր խանգարում ինձ: Ես պատասխանեցի, որ խնդիրն իմ մեջ էր: Ֆիզիկապես լավ չէի հարմարվում խաղադաշտում, չէի գտնում ինքս ինձ, սակայն, բարեբախտաբար, այս ամենն արդեն անցյալում է:

Այս ժամանակ, երբ շատերը Ձեր ֆուտբոլային կարիերան ավարտված էին համարում, Դուք հավանաբար մտածում էին Մոուրինյոյի ու Պերեսի հույսերն արդարացնելու մասի՞ն:

Խոսքը ավելի շատ գնում է երկրպագուներին փոխհատուցելու մասին: Ուզում եմ հաղթանակել այն երկրպագուների համար, ովքեր ոչ մի վայրկյան չեն դադարել հավատալ ինձ, ինչպես նաև ընտանքիս, ընկերներիս համար: Այս ամենը անում եմ այս մարդկանց ուրախություն պարգևելու համար, ինձ կրկին ուրախ ու գոհ տեսնելու բերկրանքը պարգևելու համար: Այս մրցաշրջանը լավ մեկնարկեցի: Չնայած բոլորը խոսում են «Այաքսի» հետ խաղի մասին, բայց այդ հանդիպումը պարզապես նախորդ խաղերի ամփոփումն էր: Երբ խաղադաշտում անցկացնում էի 10-15 րոպե, նույնպես կարողանում էր լավ խաղ ցուցադրել: Իմ նպատակն է բարձր արդյունավետություն ցուցադրել ու կաևոր խաղացող լինել թիմի համար: Ուզում եմ, որ մրցաշրջանի ավարտին ասեն, որ ինձ թիմում պահելը իզուր չէր:

Երբևէ լաց եղե՞լ եք ծանր պահերին:

Շատ անգամներ, քանի որ չէի հասկանում այդ ամենի պատճառը: Ամեն ինչ ճիշտ էի անում, ճիշտ էի սնվում ու քնում, բայց ոչինչ չէր փոխվում: Երբեմն, տուն մտնելով, սկսում էի կրկնել վարժությունները՝ համոզվելու՝ արդյոք կարողանում եմ հասնել ֆիզիկական հաջող վիճակի: Ժամանակակից ֆուտբոլը շատ պահաջկոտ է ֆիզիկական պատրաստականության  առումով: Հակառակ դեպքում մրցակիցը կոչնչացնի քեզ: Հիմա կարողանում եմ տեսնել ծանր աշխատանքի պտուղները:

Ոչ միայն Կական է վերադարձել, այլև Կակայի ժպիտը: Հիմա «Ռեալում» Ձեր ամենաերջանիկ շրջա՞նն եք անցկացնում:

Այո, հատկապես խաղադաշտում: Կրկին հաճույք եմ ստանում ֆուտբոլից: Նախկինում խաղադաշտը շատ մեծ ու ծանր էր թվում, իսկ հիմա ամեն ինչ իր տեղն է ընկել:

Ինչպիսի՞ն է «Ռեալի» հանդերձարանը:

Մեզ մոտ հիանալի մթնոլորտ է տիրում: Ես, օրինակ, շատ լավ եմ լեզու գտնում Կառվալյուի հետ, բայց դա ամենևին չի նշանակում, որ մյուսների հետ ավելի քիչ եմ շփվում: Բնական է, որ մի քանիսի հետ ավելի մոտ ես, քան մյուսների, բայց ընդհանուր առմամբ բոլորս էլ ընկերներ ենք, և ամենակարևորը՝ հարգում ենք իրար: Իսկ ինչ վերաբերում է այն լուրերին, որ մի քանիսի միջև հարաբերությունները լարված են և այլն, ապա դրանց պարզապես հումորով ենք անդրադառնում: Եթե ստացվի մրցաշրջանը տիտղոսներով ավարտել, բոլորը կհամոզվեն, որ հանդերձարանում խնդիրներ չկան:

Ի՞նչ կասեք Մոուրինյոյի մասին:

Նրա մասին միայն լավ բաներ կարող եմ ասել: Նա հանգիստ կարող էր վաճառել ինձ, քանի որ իմ փոխարեն թիմը կարող էր ավելի լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստով համալրվել: Բայց Մոուրինյոն հավատաց ինձ, վստահեց ու միշտ իմ կողքին եղավ: Բնական է, որ մարզիչը վստահում է իր ֆուտբոլիստին, բայց այդ վստահությունը հենց այնպես չի տրվում, այլ միայն մեծ աշխատանքի դիմաց: Կարծում եմ՝ հիմա գնալով ավելի մեծ վստահություն եմ առաջացնում Մոուրինյոյի մոտ: Դա հեշտ չէ, քանի որ, օրինակ, լինում են մարզումներ, երբ ինքնս էլ հասկանում եմ, որ ոչ մի առաջընթաց չնկատվեց: Խնդիրը միշտ էլ իմ մեջ է, ոչ թե Մոուրինյոյի կամ մեկ ուրիշի: Շնորհակալ եմ Մոուրինոյին իմ կողքին լինելու, ինձ խորհուրդներ տալու, վստահություն հաղորդելու ու համբերել սովորեցնելու համար: Սա վերաբերում է նաև մարզչական ամբողջ շտաբին: Ֆուտբոլում հոգեբանական կողմը շատ կարևոր է, և մեր մարզիչները լավ գիտեն, թե ինչպես օգնեն իրենց ֆուտբոլիստներին:

Ի՞նչ կուզենայիք ասել երկրպագուներին:

Կուզեի շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար: Մրցաշրջանը լավ մեկնարկեցինք, և այս հաջողության մեջ մեծ դեր ունեն հենց երկրպագուները, քանի որ տեսնում են թիմի աճը, հավատում են հաղթանակին ու ավելի բուռն աջակցություն են ցույց տալիս: «Ռայոյի» հետ խաղում առաջին վայրկյաններից գոլ բաց թողեցինք, բայց երկրպագուները հուսահատվելու ու դժգոհելու փոխարեն սկսեցին ավելի բարձր բղավել, երգել՝սկիզբ դնելով թիմի նոր հաղթարշավին:

Երկրպագուները Ձեզ հազարավոր հարցեր են ուղղել: Փորձենք պատասխանել դրանցից մի քանիսին: Մի երկրպագու հարցնում է. «Կարծում եք այս կազմը ընդունա՞կ է նվաճել 10-րդ գավաթը»:

Մեր թիմը բավական ուժ ունի  դա անելու համար: Պատահական չէր, որ անցած տարի բարձրացրեցինք Արքայական գավաթը: Սակայն ժամանակից առաջ ընկնել չես կարող: Դեռ կտեսենք՝ ինչ կլինի, բայց իմ կարծիքով մեր թիմը կարևոր նվաճումների հասնելու բոլոր նախադրյալներն ունի:

ԱՄՆ-ից Ձեզ հարցնում են, արդյոք վերադառնալու՞ եք Բրազիլիայի հավաքական:

Դա իմ նպատակներից մեկն է: Սկզբում պետք է համապատասխան մարզավիճակ ձեռք բերես, որպեսզի արժանանաս այդ պատվին:  Կրկին հավաքական հրավիրվելը իմ գլխավոր նպատակներից մեկն է:

Եվ, վերջապես, երկրպագուները հարցնում են, թե ի՞նչ կարծիք ունեք Օզիլի մասին:

Հիանալի կարծիք ունեմ: Մենք լավ ենք համագործակցում խաղադաշտում, նա շատ խելացի ֆուտբոլիստ է: Այժմ Օզիլն արդեն շատ բան է ապացուցել, բայց ամեն ինչ դեռ առջևում է, նրան մեծ ապագա է սպասվում: Նա էլեգանտ ֆուտբոլիստ է, լավ է զգում խաղադաշտը, քիչ է սխալվում, ինչը շատ դրական է ու օգտակար թիմի համար:

Armin R.M.,Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3867 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

3 : 1

3

2

Սևիլիա

1

2 : 0

3

3

Մալյորկա

1

2 : 1

3

4

Վալյադոլիդ

1

2 : 1

3

5

Ատլետիկ Բիլբաո

1

1 : 0

3

6

Օսասունա

1

1 : 0

3

7

Ալավես

1

1 : 0

3

8

Ատլետիկո Մադրիդ

1

1 : 0

3

9

Վիլյառեալ

1

4 : 4

1

10

Գրանադա

1

4 : 4

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

16/08 23:00

Ատլետիկ Բիլբաո

1 : 0

Բարսելոնա

17/08 19:00

Սելտա

1 : 3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

17/08 21:00

Վալենսիա

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

17/08 22:00

Մալյորկա

2 : 1

Էյբար

17/08 23:00

Լեգանես

0 : 1

Օսասունա

17/08 23:00

Վիլյառեալ

4 : 4

Գրանադա

18/08 19:00

Ալավես

1 : 0

Լևանտե

18/08 21:00

Էսպանյոլ

0 : 2

Սևիլիա

18/08 23:00

Բետիս

1 : 2

Վալյադոլիդ

19/08 00:00

Ատլետիկո Մադրիդ

1 : 0

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ցանկանո՞ւմ եք, որ Նեյմարը միանա «Ռեալին»
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
21:15:16 20.08.2019
21:01:13 20.08.2019
20:56:57 20.08.2019
Բենզեմա՝ թիմի մեկնարկային գոլերի մասնագետը Լա լիգայում
20:44:42 20.08.2019
Կրոս՝ 100 հաղթանակ Լա լիգայում «Ռեալի» կազմում
16:08:36 16.08.2019
Բենզեման գոլ է խփել «Բալայդոս» վերջին երկու այցելությունների ժամանակ
15:58:24 16.08.2019
Տասը տարի անպարտելի Լա լիգայի մեկնարկային տուրում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Ադուրիս
Ատլետիկ Բիլբաո
1
Ռուբեն
Օսասունա
100%
0
1
Կապա
Ատլետիկ Բիլբաո
1
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Պաուլո
Էյբար
1
Ունայ Սիմոն
Ատլետիկ Բիլբաո
100%
0
1
Ֆեբաս
Մալյորկա
1
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Դանի Ռոդրիգես
Մալյորկա
1
Ֆերնանդո Պաչեկո
Ալավես
100%
0
1
Մոնտորո
Գրանադա
1
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Սոլդադո
Գրանադա
1
Վացլիկ
Սևիլիա
100%
0
1
Սոլդադո
Գրանադա
1

0
0
0
0
Ֆեդե Վիկո
Գրանադա
1 (1)
Յան Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
100%
0
1
Պեպե Շեյխ
Սելտա
1

0
0
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33