«Ռեալի» այն ֆուտբոլիստները, ովքեր չեն մեկնել իրենց ազգային հավաքականներ հանդիպումներ անցկացնելու, այսօր մարզվել են «Կաստիլյայի» հետ:
«Ռեալ Մադրիդը» վերադարձել է մարզումներին: Այն ֆուտբոլիստները, ովքեր չեն մեկնել ազգային հավաքականներ, այսօր մարզվել են «Կաստիյայի» հետ: Կական, Լասը, Կալյեխոնը և Ադանը մարզվել են Կաստիլյայի մարզիչ Ալբերտո Տորիլի հետ: Մարզմանը նաև ներկա են եղել Ժոզե Մոուրինյոն և իր մարզչական անձնակազմը: Լասը «Ռեալի» կազմում այս ամառվա ընթացքում անցկացրել է իր առաջին մարզումը:
Ֆուտբոլիստները կատարել են մկանները տաքացնող վարժություններ: Դարպասապահները մարզվել են դարպասապահների մարզիչ Սիլվինիո Լոուրոյի հետ: Տորիլը մարզման առաջին 15 րոպեներից հետո թիմը բաժանել է երկու խմբի, որպեսզի նրանք կատարեն տեխնիկական վարժություններ:

Arman, Realmadrid.am