«Ալմերիային»` Լա Լիգայի շրջանակներում 8-1 հաշվով հաղթելուց հետո «Ռեալը» ավարտեց իր ելույթները 2010/2011 մրցաշրջանում: Դրանից հետո սկսվեցին մինչմրցաշրջանային ընկերական խաղերը: «Ռեալը» շրջագայեց ամբողջ Եվրոպայով մեկ` անցկացնելով հիանալի հանդիպումներ: Հիմա ավարտվել են ընկերական հանդիպումները, և մեզ սպասվում է երկու շատ հետքրքիր Սուպերգավաթային խաղեր` «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև:
Բայց մինչ այդ եկեք հետադարձ հայացք ուղղենք նախորդ 7 ընկերական խաղերին: Անցկացրած բոլոր 7 խաղերում «սպիտակները» տոնել են 7 հաղթանակ:
Առաջին ընկերական հանդիպումը տեղի ունեցավ ԱՄՆ-ում՝ «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ պայքարում: Խաղն ավարտվեց 1-4 հաշվով:
ՎԻԴԵՈ
Երկրորդ հանդիպման ընթացքում, «Ռեալը» 0-3 հաշվով հաղթանակ տարավ Մեքսիկայի՝ ամենամեծ ժողովրդականություն վայելող թիմի՝ «Չիվաս Գվադալախարայի» նկատմամբ:
ՎԻԴԵՈ
Երրորդ խաղում, «Ռեալը» կարողացավ «Լինքոլն Ֆինանսիալ Ֆիլդում» հաղթել տեղի «Ֆիլադելֆիա Յունիոնին»՝ 1-2 հաշվով:
ՎԻԴԵՈ
Չորրորդ խաղը տեղի ունեցավ Բեռլինում, որտեղ «Ռեալն» առաջինը գնդակ ընդունեց տան տերերից: Սակայն թիմը չընկճվեց և 14 րոպեների ընթացքում ձևակերպեց խաղի հաշիվը՝՝ 1-3:
ՎԻԴԵՈ
Հաջորդ կայարանն Անգլիան էր: Այնտեղ Մադրիդի «Ռեալը» մրցեց «Լեիչեսթեր Սիթիի» հետ: Արդյունքում՝ հաղթանակ 1-2 հաշվով:
ՎԻԴԵՈ
Հերթը չինական ակումբներինն էր: Սկզբում «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Հուանժու Էվերգրանդին»` 1-7:
ՎԻԴԵՈ
Եվ ահա վերջին ընկերական հանդիպման ժամանակ, «Ռեալը» արդեն 0-6 հաշվով հաղթեց չինական մեկ ուրիշ ակումբի՝ «Տյանժին Թեդային»:
ՎԻԴԵՈ
Յոթ խաղերից հետո «Ռեալը» խփել է 27 գնդակ՝ բաց թողնելով 5-ը:
Գոքոր08, Realmadrid.am