HalaMadrid TV MOBILE

10-Ը ՕԶԻԼԻ ՀԱՄԱՐ Է
13:27:57 23.07.2011

 

Մեսութ Օզիլը անցյալում թողեց 23 համարի մարզաշապիկը`փոխարինելով այն 10-ով: Դաշտի կենտրոնում նա  հանդես է գալու Կակայի առջևում: Մոուրինյոն կասկած չունի, որ Օզիլը հիմնական կազմի մշտական խաղացող է լինելու:

«Բեռնաբեուում» հավաքված երկրպագուներից շատերի համար անսովոր կլինի տեսնել 10 համարի մարզաշապիկը կրող նոր ֆուտբոլիստին: Նրանք այլևս չեն տեսնի ֆիզիկապես լավ պատրաստված, երբեմն կռվարար ու «անարխիստ» կիսապաշտպանին: Նրա փոխարեն կհայտնվի մի էլեգանտ «ձախլիկ»`աչալուրջ ու խորաթափնց հայացքով: «Ռեալի» կազմում 10 համարի մարզաշապիկը` «ամենահեղինակավորը» ֆուտբոլում, այսուհետ կրելու է Մեսութ Օզիլը: Սա որոշվեց այն բանից հետո, երբ Լասի հեռանալն այլևս կասկած չէր հարուցում:

«Չիվասի» հետ ընկերական խաղի ընթացքում Օզիլը ցույց տվեց, որ լավագույն դիրքը իր համար կարող է լինել  հարձակվողին մոտ կիսապաշտպանի դիրքը, երբ բոլոր հարձակվողները մոտ են, ու արդյունավետ փոխանցման հավանականությունը մեծ է: Առաջին խաղակեսում խաղում էր ներսից դեպի աջ եզր մարտավարությամբ: Սակայն այս դիրքում Օզիլն իրեն հարմար չէր զգում: Ամեն ինչ փոխվեց երկրորդ խաղակեսում:

Մոուրինյոն Կակային փոխարինեց Կալյեխոնով, իսկ Օզիլին վստահեց կենտրոնը`այն դիքրը, որտեղ նա պետք է լինի ըստ «մարզաշապիկի համարի ավանդույթների»: Օզիլը սկսեց օգտակար փոխանցումներ անել, նրա շնորհիվ Բենզեման երկու անգամ հայտնվեց դարապասապահի առջև: Արդյունավետ փոխանցումներ կատարեց նաև Ռոնալդուի ու Կալյեխոնի ուղղությամբ: Օզիլը սկսեց այն գրոհը, որը ավարտվեց առաջին գոլով, ինչպես նաև իր դերն ունեցավ Ռոնալդուի հեղինակած երրորդ գոլի կայացման մեջ: Եթե անգամ մյուս հանդիպումներն էլ Օզիլը սկսի աջ եզրում, ինչպես որ «Չիվասի» հետ խաղում, սա նրա դիրքը չէ: Օզիլի տեխնիկան, խաղադաշտը տեսնելու շնորհը, կարգապահությունն ու մինչև վերջին րոպեն պայքարելու ձգտումը նրան արժանացնում են կենտրոնում խաղալու ճակատագրին:

Անցած մրցաշրջանում Օզիլը Լա լիգայի գոլային «ասիստենտների» շարքում երկրորդն էր`Մեսսիից հետո: «Ռեալի» գերմանացի ֆուտբոլիստը 17 գոլերում անմիջական մասնակցություն էր ունեցել`Մեսսիից 2-ով քիչ: Օզիլի ձախ ոտքը արդյունավետ փոխանցումների «անսպառ աղբյուր է»:

Վստահ կարելի է ասել, որ Ֆլորենտինո Պերեսը ուրախացավ, երբ անցած շաբաթ Օզիլի թիկունքին ոսկեգույն երանգով գրված 10 թիվը տեսավ: «Ռեալի» նախագահը միշտ էլ մարքեթինգը համարել է ակումբի շահույթի գլխավոր աղբյուրներից մեկը: Եվ հիմա 10 համարի մարզաշապիկը, որի վրա ժամանակին գրված է եղել, օրինակ, Ֆիգուի անունը, պատկանում է Օզիլին`երկրպագուների կողմից անչափ սիրված խաղացողներից մեկին: Պերեսը համոզված է, որ Օզիլն ու 10 համարը զգալիորեն մեծացնելու են մարզաշապիկիների վաճառքը:

Օզիլը այս համարով խաղացել էր Գերմանիայի առաջնությունում, սակայն ոչ «Վերդերում» (այստեղ նա կրում էր 11 համարի մարզաշապիկ): Իսկ հավաքականում Օզիլը սովորաբար  կրում է 8 համարի շապիկը, քանի որ 10-ը պատկանում է Պոդոլսկիին: «Ռեալը» մտադիր էր 10-ը պահել Ագուերոյի համար, սակայն քանի որ արգենտինացու տեղափոխության հարցը շարունակում է անորոշ մնալ, «արքայական» ակումբը որոշեց իրականացնել Օզիլի երազանքը: 22-ամյա ֆուտբոլիստը այժմ ավելի քան երբեև պատրաստ է հաջորդ մրցաշրջանին:

«Ռեալում» 10 համարի մարզաշապիկը կրել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Սնեյդերը, Ռոբինյոն և Ֆիգուն, լեգենդներ Պուշկաշն ու Վելասկեսը: Կարելի է վստահեցնել, որ Օզիլը միանգամայն արժանի է նրանց հետնորդը լինել:

Armin R.M.,Realmadrid.am

 

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 3722 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

12

33 : 15

25

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12

25 : 9

25

3

Ատլետիկո Մադրիդ

13

15 : 8

24

4

Սևիլիա

13

17 : 14

24

5

Ռեալ Սոսյեդադ

13

21 : 14

23

6

Ատլետիկ Բիլբաո

13

13 : 8

20

7

Խետաֆե

13

18 : 15

20

8

Գրանադա

13

19 : 17

20

9

Վալենսիա

13

19 : 18

20

10

Օսասունա

13

16 : 13

19

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

09/11 00:00

Ռեալ Սոսյեդադ

1 : 1

Լեգանես

09/11 16:00

Ալավես

3 : 0

Վալյադոլիդ

09/11 19:00

Վալենսիա

2 : 0

Գրանադա

09/11 21:30

Էյբար

0 : 4

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

10/11 00:00

Բարսելոնա

4 : 1

Սելտա

10/11 15:00

Մալյորկա

3 : 1

Վիլյառեալ

10/11 17:00

Ատլետիկ Բիլբաո

2 : 1

Լևանտե

10/11 19:00

Ատլետիկո Մադրիդ

3 : 1

Էսպանյոլ

10/11 21:30

Խետաֆե

0 : 0

Օսասունա

11/11 00:00

Բետիս

1 : 2

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/11 00:00

ՊՍԺ

1 : 0

Բրյուգե

07/11 00:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

6 : 0

Գալաթասարայ

06/11 21:55

Բավարիա

2 : 0

Օլիմպիակոս

07/11 00:00

Ցրվենա Զվեզդա

0 : 4

Տոտենհեմ

07/11 00:00

Դինամո Զագրեբ

3 : 3

Շախտյոր

07/11 00:00

Ատալանտա

1 : 1

Մանչեսթեր Սիթի

06/11 21:55

Լոկոմոտիվ Մոսկվա

1 : 2

Յուվենտուս

07/11 00:00

Բայեր Լևերկուզեն

2 : 1

Ատլետիկո Մադրիդ

06/11 00:00

Նապոլի

1 : 1

Զալցբուրգ

06/11 00:00

Լիվերպուլ

2 : 1

Գենկ

05/11 21:55

Բարսելոնա

0 : 0

Սլավիա Պրահա

06/11 00:00

Բորուսիա Դորտմունդ

3 : 2

Ինտեր

05/11 21:55

Զենիթ

0 : 2

Լեյպցիգ

06/11 00:00

Լիոն

3 : 1

Բենֆիկա

06/11 00:00

Չելսի

4 : 4

Այաքս

06/11 00:00

Վալենսիա

4 : 1

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Վինիսիո՞ւս, թե՞ Ռոդրիգո․ ո՞վ պետք է լինի մեկնարկային կազմում
Վինիսիուս
Ռոդրիգո
Երկուսն էլ
Ոչ ոք
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19:33:25 18.11.2019
12:43:40 17.11.2019
12:29:34 17.11.2019
Թոնի Կրոսի երկրորդ գոլը Բելառուսի դարպասը
12:14:18 17.11.2019
Կրոսը խոցում է Բելառուսի դարպասը
11:34:36 16.11.2019
Բրազիլիա 0-1 Արգենտինա
02:36:31 15.11.2019
Ահա թե ինչու է «Ռեալը» թիմ հրավիրել Ազարին

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
9 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.62
8
13
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
11
9
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Վացլիկ
Սևիլիա
1,08
14
13
Օրելյանա
Էյբար
4
Ռոդրիգո
Ռեալ Մադրիդ
5
2
3
0
Լորեն
Բետիս
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,15
15
13
Օյարզաբալ
Ռեալ Սոսյեդադ
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
4
2
2
0
Մեսի
Բարսելոնա
8 (2)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1,23
16
13
Ռոդրիգո
Վալենսիա
4
Կրոս
Ռեալ Մադրիդ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
7 (3)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,31
17
13
Կասորլա
Վիլյառեալ
4
Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33