«Ռեալը» կհանդիպի «Լոս Անջելես Գելակսիին» մյուս շաբաթվա ընթացքում:
Անգլիացի կիսապաշտպանը, որը խնդիրներ ուներ մեջքի հատվածում, հաստատել է, որ կկարողանա մասնակցել այդ հանդիպմանը:
Դեյվիդ Բեքհեմը օրերն է հաշվում «Ռեալին» հանդիպելու համար: Այդ խաղը տեղի կունենա մյուս շաբաթ`որպես Մոուրինյոյի նոր թիմի մինչմրցաշրջանային փուլի առաջին խաղ: Անցած ամառ Բեքհեմը ի վիճակի չեղավ մասնակցել «Ռեալի» դեմ ընկերական խաղին, և չի ցանակնում, որ պատմությունը այս տարի ևս կրկնվի: Նա ամեն ինչ անում է իր նախորդ թիմին ու նախկին խաղընկերներին հանդիպելու համար:
Բեքհեմը ուշադրությամբ հետևում է «Ռեալում» կատարվող անցուդարձին, նոր տրանսֆերներին, մարզչական կազմի փոփոխություններին: «Ռեալը» հզոր թիմ է ձևավորում`շատ կարևոր ֆուտբոլիստներով համալրելով իր կազմը: Նրանք «վախ» են ներշնչում: Կասկած չունեմ, որ ի վիճակի են հաղթել բոլոր մրցաշարերը: Բացի այդ, թիմը գլխավորում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Մոուրինյոն իսկական հանճար է, և դա ապացուցել է այն բոլոր թիմերում, որտեղ աշխատել է»,-նշել է անգլիացին:
Այժմ Դեյվիդը մտածում է միայն վերոհիշյալ հանդիպմանը մասնակցելու մասին, որը կայանալու է Լոս Անջելեսում`«Մեմորիալ Կոլիզեում» մարզադաշտում: «Արդեն վերականգնվում եմ, և դեռ մեկ շաբաթ ունեմ այս խաղին լավ պատրատվելու համար: Ինձ համար սա հերթական հանդիպում չէ, այն յուրահատուկ է: Մեծ ցանկություն ունեմ նորից տեսնել Կասիլյասին, ինչպես նաև այնպիսի պրոֆեսիոնալների, ինչպիսին է, օրինակ, Կրիշտիանու Ռոնալդուն: Լավ հիշողություններ ունեմ «Ռեալում» անցկացրած տարիներից: Հուսով եմ`կկարողանամ խաղադաշտ դուրս գալ այդ խաղում: Մեջքի հատվածում այս վնասվածքից արդեն վերակագնվում եմ, ամեն օր ավելի քիչ է ցավում: Անցած տարի ի վիճակի չեղա խաղալ նրանց դեմ, հուսով եմ`այս տարի ամեն ինչ լավ կլինի»:
Armin R.M.,Realmadrid.am