HalaMadrid TV MOBILE

ՄԵԾՆ ԱԼՖՐԵԴՈ ԴԻ ՍՏԵՖԱՆՈՆ 85 ՏԱՐԵԿԱՆ Է
15:08:58 04.07.2011

Ուղիղ 85 տարի առաջ՝ 1926 թվականի հուլիսի 4-ին Բարակասում՝ Բուենոս Աիրես, իտալացի ներգաղթյալների ծնվեց մի մանուկ, որին անվանակոչեցին Ալֆրեդո: Այս մանկանը վիճակված էր դառնալ պատմության մեջ շատ կարևոր անձ, դառնալ ամբողջ Արգենտինայի, Իսպանիայի ու աշխարհի պարծանքը: Ոչ ոք այդ ժամանակ չգիտեր, որ մի քանի տասնամյակ անց Ալֆրեդո ԴԻ Ստեֆանոյի անունը պարծանքով կհիշեն: 

17 տարեկան հասակում՝ 1943 թվականին, Ալֆրեդո Դի Ստեֆանոն սկսեց իր ֆուտբոլային կարիերան «Ռիվեր Փլեյտում»: 1946 թվականին նրան արձավճարով տվեցին «Կլուբ Ատլետիկո Ուրական» ակումբին: Բայց մեկ տարի անց նա վերադարձավ «Ռիվեր»: Արգենտինայում ու Կոլումբիայում անցկացրած առաջին 12 մրցաշրջաններում նա 6 անգամ հաղթեց առաջնությունները:

Բայց եկավ մի ժամանակ, երբ Դի Ստեֆանոն պետք է լքեր Ամերիկան ու տեղափոխվեր Իսպանիա, որտեղ նա դեռ շատ բան պետք է ասեր: Նրա տեղափոխությունը «Բարսելոնա» գրեթե կայացած էր, քանի որ «Բարսելոնայի» վստահված անձը, որ պետք է բանակցեր, Ռամոն Տրիաս Ֆարգասն էր, ով, բացի իրավաբան ու օրենքների մեծ գիտակ լինելուց, նաև «Միլոնարիոսի» համասեփականատերերից մեկի որդին էր: 


Համաձայն Տրիաս Ֆարգասի տրանսֆերը հաջողությամբ կայացած էր, բայց «Միլոնարիոսի» նախագահ Մարտի Կարետոն «Բարսայի» նախագահ Խոսեպ Սամիտիերին լրիվ հակառակ բանն էր ասել: Սամիտիերը, իր հերթին,  Ժոան Բուսկեցին հանձնարարեց հանդիպել ու պայմանավորվել կոլումբիական ակումբի հետ: Բուսկեցը, ով հանդիսանում էր «Միլոնարիոսի» հակառակորդ «Սանտա Ֆե» ակումբի նախագահը, ամեն բան փորձեց, որ կարողանա իրականացնել տրանսֆերը: Երկարատև ճնշումներից հետո «Միլոնարիոսը» համաձայնվեց զիջել իր առաջատարին, որի նկատմամբ իրավունքներ ուներ նաև «Ռիվեր Փլեյտը», իսկ վերջինս նույնպես իր համաձայնությունը տվեց Բուսկեցին: Տրիաս Ֆարգասը իր հերթին հայտնում է «Բարսային», որ խաղացողը արժե 20.000$, մինչդեռ Կարետոն ի վիճակի էր վճարել միայն 10,000:

1953 թվականին «Բարսելոնան» ու Դի Ստեֆանոն պայմանագիր կնքեցին, բայց ՖԻՖԱ-ն, որին հայտնի չէր «Միլոնարիոս» ակումբի անունը, տրանսֆերը գրանցեց «Ռիվեր Փլեյտի» անունով: Իսպանիայի ֆեդերացիան այդ պատճառով չճանաչեց տրանսֆերը: Համաձայն ԱՆդրես Ռամիրեսի՝ ԻՖՖ-ի քարտուղարի, թե´ «Ռիվերը», թե´ «Միլոնարիոսը» ճնշման տակ են համաձայնվել վաճառել խաղացողին: Քանի որ «Միլոնարիոսը» բողոք ներկայացրեց ՖԻՖԱ, վերջինս հանձնարարեց ԻՖՖ-ին լուծել այս խնդիրը: 1953 թվականի մայիսի 13-ին Դի Ստեֆանոն եկավ Իսպանիա, որ Ֆեդերացիայում համաձայնեցնի բոլոր հարցերը ու պայմանագիր կնքի «Բարսելոնայի» հետ, բայց «Ռեալի» նախագահ Սանտիագո Բեռնաբեուն որոշում է միջամտել դրան ու համոզում է խաղացողին պայմանագիր կնքել հենց իր ակումբի հետ:

Երկու իսպանական ակումբների ու «Միլոնարիոսի» միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար ԻՖՖ-ն որոշում է կայացնում արգելել արտասահմանցի խաղացողների տրանսֆերը Իսպանիա: Իսկ արդեն սեպտեմբերի 15-ին ԻՖՖ-ի նախաձեռնությամբ Կարետան ու Սանտիագո Բեռնաբեուն հրապարակային կերպով պայմանագիր են կնքում, ըստ որի Դի Ստեֆանոն 4 մրցաշրջան կխաղա Իսպանիայում՝ երկուական մրցաշրջան յուրաքանչյուր ակումբում: Համաձայնագիրը այնքան մեծ իրարանցում բարձրացրեց «Բարսայի» մյուս ղեկավարների ու երկրպագուների շրջանում, որ Կարետոն մեկ շաբաթ անց չեղարկեց պայմանագիրը: Այս որոշումը կայացվեց երկու ակումբների համաձայնությամբ: Դի Ստեֆանոն գնաց Մադրիդ՝ ավելի ուժեղացնելով երկու ակումբների միջև առկա թշնամանքը:


Դի Ստեֆանոյի անկյունը «Ռեալի» թանգարանում

Դի Ստեֆանոն շատ հայտնի դարձավ Մադրիդում ու դարձավ պատմության մեջ լավագույն թիմերից մեկի կարևոր մասնիկը: 262 խաղում նա խփեց 216 գոլ ու սահմանեց ակումբային ռեկորդ՝ գերազանցելով իր թիմակից Ֆերենց Պուշկաշին: 58 եվրոգավաթային խաղերում 49 խփած գոլերը հանդիսանում էր մի աներևակայելի ռեկորդ Եվրոպայում մինչև այն օրը, երբ 2005-ին այն գերազանցվեց Ռաուլ Գոնսալեսի կողմից: Մեկ տարի անց այդ ռեկորդը գերազանցեցին նաև «Միլանի» խաղացող Շևչենկոն ու «Ռեալի» հոլանդացի հարձակվող Ռուուդ Վան Նիստելռոյը: Բայց միևնույն է պատմության մեջ հավերժ կմնա 1960 թվականին «Համպդեն Պարկ» մարզադաշտում կայացած եզրափակիչը, երբ «Ռեալը» 7-3 հաշվով հաղթեց «Ֆրանկֆուրտին». այս խաղը դարձավ ամենահաճելի եզրափակիչը եվրոգավաթների ողջ պատմության մեջ: 1957 և 1959 թվականների Դի Ստեֆանոն դարձավ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ:

1964 թվականին նա տեղափոխվեց «Էսպանյոլ» ու խաղաց այնտեղ մինչև 40 ամյակը լրանալը:


Alfredo di stefano1947.jpgԴի Ստեֆանոն իր կարիերայի ընթացքում խաղացել է 3 տարբեր ազգային հավաքականներում: 6 անգամ նա խաղացել է Արգենտինայի կազմում, երկու անգամ՝ Կոլումբիայի (ՖԻՖԱ-ն չի ճանաչում այս խաղերը որպես պաշտոնական) և 31 անգամ Իսպանիայի հավաքականում: Բայց նա երբեք չի խաղացել աշխարհի առաջնության եզրափակիչներում:

Առաջին անգամ, երբ նա պետք է մասնակցեր աշխարհի առաջնությանը, 1950 թվականն էր: Քանի որ Արգենտինան չորակավորվեց առաջնությանը, 24 ամյա Դի Ստեֆանոն բաց թողեց առաջին հնարավորությունը առաջնությանը մասնակցելու համար:

1954 թվականին Արգենտինան դուրս էր գտնվում ՖԻՖԱ-ի կազմից ու Դի Ստեֆանոն նորից չկարողացավ խաղալ:

1956-ին նա ստացավ Իսպանիայի քաղաքացիություն ու 4 խաղ անցկացրեց ընտրական փուլում, բայց իսպանացիները չկարողացան դուրս գալ 1958 թվականի առաջնության եզրափակիչ փուլ:

1961 թվականին Եվրոգավաթների հնգակի հաղթողը, ով 36 տարեկան էր, վերջապես օգնեց Իսպանիային դուրս գալ 1962 թվականի աշխարհի առաջնություն, բայց մկանային վնասվածքը խաչ քաշեց նրա երազանքների վրա:


Կարիերան ավարտելուց հետո նա անցավ մարզչական աշխատանքի: Նա «Բոկա Խունիորսի» ու «Ռիվեր Փլեյտի» հետ նվաճեց մեկական առաջնության տիտղոս, իսկ հետո «Վալենսիայի» հետ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը ու արքայական գավաթը:1980 թվականին նա իր թիմին տարավ դեպի հաղթանակը Եվրոպայի չեմպիոնների գավաթում:1974/75 մրցաշրջանում նա մարզեց «Սպորտինգը», իսկ 1982-84 թվականներին՝ «Ռեալ Մադրիդը»:

Հիմա Դի Ստեֆանոն ապրում է Իսպանիայում: 2000 թվականի նոյեմբերի 5-ին նրան շնորհվեց «Ռեալի» պատվավոր նախագայի կոչումը:

2005 թվականի դեկտեմբերի 24-ին 79-ամյա Դի Ստեֆանոն սրտի կաթված ստացավ:

2006 թվականի մայիսի 9-ին Դի Ստեֆանոյին շնորհվեց Մադրիդի պատվավոր քաղաքացու կոչումը: Դրա պատվին կայացավ նաև խաղ «Ռեալի» ու «Ստադ դե Ռեյմսի» միջև, այն նույն թիմերի, ովքեր խաղացել էին 1956 թվականի գավաթակիրների գավաթի եզրափակչում: «Ռեալը» հաղթեց 6-1 հաշվով, իսկ գոլերի հեղինակ դարձան Սերխիո Ռամոսը, Անտոնիո Կասսանոն (2), Ռոբերտո Սոլդադոն (2) ու Խոսե Մանուել Խուրադոն:


Մեկ անգամ խաղարկվել է «Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անվան գավաթը», որը հաղթել է «Սելթիկը»: 1967 թվականի հունիսի 7-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալն» ու «Սելթիկը» վիճարկեցին գավաթը: Խաղը կայացավ երկու շաբաթ անց այն օրվանից, երբ «Սելթիկը» նվաճեց գավաթակիրների գավաթը, բացի այդ այս խաղը նաև հրաժեշտի խաղ էր Դի Ստեֆանոյի համար: Բոբի Լենոքսի  գոլ շնորհիվ հաղթեց շոտլանդական թիմը:

Դի Ստեֆանոյին տրվել է  "Saeta rubia" մականունը, ինչը թարգմանաբար նշանակում է «Շիկահեր նետ»: Դի Ստեֆանոն մի հարձակվող էր, ով հիանալի էր պատրաստված տեխնիկապես, հիանալի էր խաղում երկրորդ հարկում ու նաև ուներ յուրահատուկ տաղանդ, որի շնորհիվ կարող էր խաղալ ցանկացած դիրքում: Նա հանդիսանում է Լա Լիգայի պատմության մեջ 4-րդ ռմբարկուն, իսկ «Ռեալում»՝ երկրորդը1953-1964 թվականների ընթացքում 282 խաղում խփած 216 գոլերով:


2003 թվականի նոյեմբերին ՈՒԵՖԱ-ի տարելիցի կապակցությամբ Իսպանիայի ֆեդերացիան նրան շնորհեց 50ամյակի լավագույն ֆուտբոլիսի կոչումը ու նրան անվանեց Իսպանիայի ոսկե խաղացող: 2004 թվականի մարտին Պելեն նրան անվանեց ներկայումս կենդանի լավագույն 125 ֆուտբոլիստներից մեկը, իսկ 2009 թվականի սեպտեմբերին Պելեն ասեց, որ Դի Ստեֆանոն եղել է պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը: Դարի ֆուտբոլիստի որոշման ժամանակ «Ֆրանս Ֆուտբոլի» հարցման արդյունքում Դի Ստեֆանոն ճանաչվեց 4-րդը՝ Պելեից, Մարադոնայից ու Կրույֆից հետո:

Նախկինում անվանի խաղացողներ Պելեն, Էուսեբիոն, Լուիս Սուարեսը, Սանդրո Մասոլան ու Ջոն Չարլզը Դի Ստեֆանոյին անվանել են «այս խաղում երբևիցե ամենաարժեքավոր խաղացող»:


Եվ ահա այսօր լրանում է այս մեծագույն ֆուտբոլիսի, հանճարի ու «բարի պապիկի» 85 ամյակը: Բոլոր մադրիդիստների անունից շնորհավորում եմ նրան ու ցանկանում եմ քաջ առողջություն: Տա Աստված, որ դոն Ալֆրեդոն ապրի դեռ երկար տարիներ ու իր արժեքավոր ու ճշմարիտ խորհուրդներով «Ռեալին» ցույց տա դեպի գագաթը տանող ուղին, որը զարդարվելու է դափնիներով: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, «ԲԱՐԻ ՊԱՊԻԿ»:


Գևոր, Realmadrid.am


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Այս հոդվածի պատրաստման ժամանակ օգտագործվել են Wikipedia ազատ հանրագիտարանից վերցված տվյալներ: Նյութի ամբողջական կամ մասնակի օգտագործումը այլ կայքերում խստիվ արգելվում է:

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 3924 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

8

16 : 8

18

2

Բարսելոնա

8

20 : 10

16

3

Ատլետիկո Մադրիդ

8

7 : 4

15

4

Գրանադա

8

15 : 10

14

5

Ռեալ Սոսյեդադ

8

13 : 9

13

6

Սևիլիա

8

10 : 11

13

7

Ատլետիկ Բիլբաո

8

7 : 4

12

8

Վալենսիա

8

12 : 12

12

9

Վիլյառեալ

8

19 : 13

11

10

Լևանտե

8

10 : 10

11

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

04/10 23:00

Բետիս

1 : 1

Էյբար

05/10 15:00

Լեգանես

1 : 2

Լևանտե

05/10 18:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

4 : 2

Գրանադա

05/10 20:30

Վալենսիա

2 : 1

Ալավես

05/10 23:00

Օսասունա

2 : 1

Վիլյառեալ

06/10 14:00

Մալյորկա

2 : 0

Էսպանյոլ

06/10 16:00

Սելտա

1 : 0

Ատլետիկ Բիլբաո

06/10 16:00

Վալյադոլիդ

0 : 0

Ատլետիկո Մադրիդ

06/10 20:30

Ռեալ Սոսյեդադ

1 : 2

Խետաֆե

06/10 23:00

Բարսելոնա

4 : 0

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01/10 20:55

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 2

Բրյուգե

01/10 23:00

Գալաթասարայ

0 : 1

ՊՍԺ

01/10 23:00

Տոտենհեմ

2 : 7

Բավարիա

01/10 23:00

Ցրվենա Զվեզդա

3 : 1

Օլիմպիակոս

01/10 20:55

Ատալանտա

1 : 2

Շախտյոր

01/10 23:00

Մանչեսթեր Սիթի

2 : 0

Դինամո Զագրեբ

01/10 23:00

Յուվենտուս

3 : 0

Բայեր Լևերկուզեն

01/10 23:00

Լոկոմոտիվ Մոսկվա

0 : 2

Ատլետիկո Մադրիդ

02/10 20:55

Գենկ

0 : 0

Նապոլի

02/10 23:00

Լիվերպուլ

4 : 3

Զալցբուրգ

02/10 20:55

Սլավիա Պրահա

0 : 2

Բորուսիա Դորտմունդ

02/10 23:00

Բարսելոնա

2 : 1

Ինտեր

02/10 23:00

Զենիթ

3 : 1

Բենֆիկա

02/10 23:00

Լեյպցիգ

0 : 2

Լիոն

02/10 23:00

Լիլ

1 : 2

Չելսի

02/10 23:00

Վալենսիա

0 : 3

Այաքս

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Գո՞հ եք Ազարի խաղից «Ռեալում»
Այո
Ոչ
Դեռ վաղ է գնահատական տալ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19:17:31 16.10.2019
11:00:01 15.10.2019
10:51:51 14.10.2019
Գարեթ Բեյլը գրավում է Խորվաթիայի դարպասը
11:39:10 12.10.2019
Ռամոսի՝ «անհետացած» տատուների գաղտնիքը (տեսանյութ)
19:41:22 11.10.2019
«Ռեալի» այսօրվա մարզումը
19:39:14 11.10.2019
Կրիշտիանու Ռոնալդուի անհավանական գոլերը «Ռեալում»

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.50
4
8
Կապա
Ատլետիկ Բիլբաո
3
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
6
6
0
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
6
Ռուբեն
Օսասունա
0.88
7
8
Մոնտորո
Գրանադա
3
Գարեթ Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
Լորեն
Բետիս
6
Մասիպ
Վալյադոլիդ
1
8
8
Կարվախալ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
Կազեմիրո
Ռեալ Մադրիդ
2
1
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
4 (2)
Ռուբեն
Սելտա
1,13
9
8
Կազորլա
Վիլյառեալ
3
Թոնի Կրոս
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
Լուիս Սուարես
Բարսելոնա
4
Ռուի Սիլվա
Գրանադա
1,25
10
8
Ս. Ռոբերտո
Բարսելոնա
2
Լուկաս Վասկես
Ռեալ Մադրիդ
1
1
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33