«Սանթոսի» խաղացողը օրեր առաջ ասել է, որ կարող է Մեսսիից լավը լինել` Բրազիլիայում խաղալով:
Արգենտինացի լեգենդար խաղացողը մեղադրել է բրազիլացի աստղ Նեյմարին իր արած արտահայտության համար, երբ վերջինս ասել է, որ ինքը կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը առանց Բրազիլիայից հեռանալու: Մարադոնան կուլ չի գնացել այս խոսքերին ու ասել է հետևյալը.
«Նեյմարը անկիրթ է, ինչպես Պելեն»,- ասել է Մարադոնան TVE-ին տված հարցազրույցի ժամանակ, և խոսել նաև այն մասին, թե Նեյմարը կարող է ավելին լինել, քան Մեսսին:
«Մեսսին բացառիկ խաղացող է, և ես կասկածում եմ, որ որևէ մեկը առանձին կարող է ավելի լավը լինել, քան Մեսսին»:
DavoReal, Realmadrid.am