ԱՄԵՆԱՇԱՏ ՊԻՉԻՉԻՆԵՐԸ ԼԱ ԼԻԳԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՒՆԵՑԵԼ Է «ՌԵԱԼԸ»
16:01:39 19.06.2011
Նկարում Ուգո Սանչեսն է, ով գոլ է խփում իր սիրելի շրջադարձ հարվածով:
«Ռեալի» խաղացողները բոլորից շատ են նվաճել Պիչիչին, որը տրվում է առաջնության լավագույն ռմբարկուին: Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 25-րդը ակումբի պատմության մեջ: Կրիշտիանու Ռոնալդուն, ով նվաճեց նաև «Ոսկե Խաղակոշիկը», սահմանեց անհավանական ռեկորդ լա լիգայում` 41 գոլ մեկ մրցաշրջանում: Այս ցուցանիշով «Ռեալից» բավականին հետ են մնում երկրորդ ու երրորդ տեղերում գտնվող թիմերը` «Ատլետիկը» (12 պիչիչի) ու «Բարսելոնան» (11):
Մանուել Օլիվարեսը առաջին մադրիդիստն էր, որ նվաճեց այս մրցանակը (1932-33 մրցաշրջան): Ռոնալդուն վերջինն է: Բայց այս երկու հարձակվողների միջև տեղ են գտել մեծագույն հարձակվողների մի քանի սերունդներ, որոնք հավասարը չեն ունեցել ու նվաճել են 25 պիչիչի:
«Ռեալից» հետո գալիս են «Ատլետիկը» ու «Բարսելոնան» համապատասխանաբար 12 և 11 պիչիչիներով, իսկ նրանցից հետ է մնում «Ատլետիկոն» (10): Ավելի հետ են «Վալենսիան» (6), «Օվյեդոն» (4), «Սպորտինգը» ու «Դեպորտիվոն» (3ական):
Պիչիչիներ ունեցած ակումբները
Ակումբ
Պիչիչիներ
Ռեալ Մադրիդ
25
Ատլետիկ Բիլբաո
12
Բարսա
11
Ատլետիկո
10
Վալենսիա
6
Օվիեդո
4
Սպորտինգ
3
Դեպորտիվո
Վալյադոլիդ
2
Ռեալ Սոսյեդադ
1
Սարագոսա
Սելտա
Սևիլիա
Էլչե
Գրանադա
Բետիս
Տեներիֆե
Ռասինգ
Վիլյառեալ
Մալյորկա
«Ռեալում» ամենաշատը Պիչիչի նվաճել է Ալֆրեդո Դի Ստեֆանոն (5 անգամ): «Ռեալի» պատվավոր նախագահի հետ կարող են փոքր ինչ համեմատվել միայն Ուգո Սանչեսը ու Ֆերենց Պուշկաշը: Երկուական անգամ այս մրցանակը նվաճել են Ամանսիոն ու Ռաուլ Գոնսալեսը, իսկ մեկական անգամ` Օլիվարեսը, Պահինյոն, Խուանիտոն, Բուտրագենիոն, Սամորանոն, Ռոնալդո Դե Լիման, Վան Նիստելռոյը ու Կրիշտիանու Ռոնալդուն: Ընդհանուր առմամբ 25 պիչիչի, որոնց մեջ է նաև լա լիգայի ռեկորդակիրը` Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ռեալի» պիչիչիները
Խաղացող
Մրցաշրջան
Գոլեր
Օլիվարես
1932-33
16
Պահինյո
1951-52
28
Դի Ստեֆանո
1953-54
27
1955-56
24
1956-57
31
1957-58*
19
1958-59
23
Պուշկաշ
1959-60
26
1960-61
27
1962-63
26
1963-64
20
Ամանսիո
1968-69*
14
1969-70*
16
Խուանիտո
1983-84*
17
Ուգո Սանչես
1985-86
22
1986-87
34
1987-88
29
1989-90
38
Բուտրագենիո
1990-91
19
Սամորանո
1994-95
28
Ռաուլ
1998-99
25
2000-01
24
Ռոնալդո
2003-04
24
Վան Նիստելռոյ
2006-07
25
Կրիշտիանու Ռոնալդու
2010-11
41
* Դի Ստեֆանոն կիսել է մրցանակը Մանուել Բադանեսի (Վալյադոլիդ) ու Ռիկարդո Ալոսի (Վալենսիա) հետ * Ամանսիոն կիսել է մրցանակը Գարատեի (Ատլետիկո) հետ * Ամանսիոն կիսել է մրցանակը Արագոնեսի ու Գարատեի (Ատլետիկո) հետ: * Խուանիտոն կիսել է մրցանակը Խորխե Դա Սիլվայի (Վալյադոլիդ) հետ