28 ամյա կիսապաշտպանը 4 տարվա պայմանագիր է կնքել Մադրիդյան ակումբի հետ:
«Ռեալի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թուրք ֆուտբոլիստը պաշտոնապես դարձել է «Ռեալի» ֆուտբոլիստ և թիմի հետ պետք է կնքի 4 տարվա պայմանագիր:
Կիսապաշտպանը մեկ շաբաթ առաջ հայտնեց, որ «Արքայական ակումբում» խաղալը իր երազանքն է և այսօր նրա երազանքը իրականանում է: Նա Իսպանիայի մայրաքաղաք է տեղափոխվում ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ չի ցանկացել երկարաձգել պայմանագիրը մյունխենյան «Բավարիայի» հետ:
Թուրքիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Համիտ Ալթինթոպը ներկայիս առաջնությունում արդեն երկրորդ ձեռքբերումն է «Ռեալի» կազմում: Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրք մեկ այլ ֆուտբոլիստ` Նուրի Շահինը նույնպես պայմանագիր կնքեց Իսպանիայի գավաթակրի հետ:
Ero205588,Realmadrid.am